Սեղմել Esc փակելու համար:
{16.04.2020 - 20.04.2024} «ՇԻԿԱՀՈՂ» Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{16.04.2020 - 20.04.2024} «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ԵՎ «ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.04.2020  -ից մինչեւ   20.04.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1465.261213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1465-Ն

 

i

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ԵՎ «ԱՐԵՎԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին, 5-րդ հոդվածի 1-ին մասին, 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 13-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 72.210.01024) և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 79.210.00363) միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն պետական գրանցումից հետո` դրանում ներառելով «Արևիք» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը:

(1-ին կետը փոփ. 30.01.14 թիվ 82-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և մարգագետնային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղանուշի, Լեռնաձորի, Ճակատենի և Ծավի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` 6917.60 հեկտար, և համայնքային սեփականություն հանդիսացող` 29.14 հեկտար տարածքում ստեղծել «Խուստուփ» պետական արգելավայրը և հաստատել դրա տարածքի չափը` 6946.74 հեկտար:

3. Սույն որոշման 2-րդ կետին համապատասխան` պետական սեփականություն հանդիսացող 6917.60 հեկտար հողերը, այդ թվում` 3925.33 հեկտար անտառային նշանակության, որից` 3604.86 հեկտար անտառ, 38.86 հեկտար թփուտ, 89.42 հեկտար արոտ, 192.19 հեկտար այլ հողեր, 2963.16 հեկտար գյուղատնտեսական նշանակության, որից` 1730.73 հեկտար արոտ, 1232.43 հեկտար այլ հողեր, 0.4 հեկտար գյուղատնտեսական արտադրական հողեր և 28.71 հեկտար ջրային նշանակության հողեր, որից` 28.71 հեկտար գետեր, ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

4. Ընդունել սույն որոշման 2-րդ կետում նշված, Լեռնաձորի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 41-Ա որոշմամբ հաստատված 29.14 հեկտար հողերի` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերությունը և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումն իրականացնելուց հետո այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Հաստատել`

i

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 09.04.2020 թիվ 521-Ն որոշում)

2) «Խուստուփ» պետական արգելավայրի`

ա. կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի,

բ. սահմանների հատակագիծը` համաձայն N 3 հավելվածի,

գ. սահմանների նկարագիրը` համաձայն N 4 հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 09.04.2020 թիվ 521-Ն որոշում)

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Զանգեզուր» պետական արգելավայր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 1187-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի.

i

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 6 հավելվածի.

i

3) որոշման 1-ին և 2-րդ կետերում «25870.64» թիվը փոխարինել «25711.5959» թվով.

i

4) որոշման 3-րդ կետում «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» բառերը փոխարինել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» բառերով:

(6-րդ կետը փոփ. 02.07.15 թիվ 731-Ն որոշում)

7. Սույն որոշման N 5 հավելվածում նշված «Զանգեզուր» պետական արգելավայրի ընդլայնված տարածքը, որը գտնվում է Գեղիի, Շենաթաղի, Ձորաստանի, Լեռնաձորի, Բնունիսի, Տաթևի, Նժդեհի, Դաստակերտի և Նոր Աստղաբերդի գյուղական համայնքների վարչական սահմաններում, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 7 հավելվածի.

i

2) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերով.

i

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետն ու 3-րդ և 4-րդ կետերը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Արևիք» ազգային պարկ ստեղծելու, «Արևիք» ազգային պարկի և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 1209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի 20-րդ կետում «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերով.

i

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը, 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ ենթակետերը և 6-րդ կետը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «Սև լիճ», իսկ 3-րդ կետի «բ» և «գ», 6-րդ կետի «բ» ենթակետերից ու որոշման N 1 հավելվածի 4-րդ կետից` «և «Սև լիճ» բառերը.

2) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում «արգելավայրերի» բառը փոխարինել «արգելավայրի» բառով:

11. Սահմանել, որ`

i

1) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Արևիկ» ազգային պարկի, «Շիկահող» պետական արգելոցի, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման ապահովումը, ինչպես նաև ազգային պարկի, արգելոցի և արգելավայրերի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է.

2) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. գիտաճանաչողական զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպում,

բ. գիտական և գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում,

գ. բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար նախադրյալների ապահովում,

դ. էկոլոգիական և գիտաճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

ե. գովազդի կազմակերպում,

զ. տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն,

է. կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում,

ը. բնափայտի, այդ թվում` երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,

թ. կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,

ժ. գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում,

ժա. հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

ժբ. անշարժ և շարժական գույքի` վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրում,

ժգ. հուշանվերների արտադրություն և ցուցահանդես-վաճառքների կազմակերպում.

3) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության ու անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված ամբողջ գույքը, ինչպես նաև դրանց և «Սև լիճ», «Խուստուփ» պետական արգելավայրերի համապատասխան տարածքները` ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի.

4) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն է:

(11-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն, 18.04.2024 թիվ 566-Ն որոշումներ)

i

12. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(12-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն, 09.04.2020 թիվ 521-Ն որոշումներ)

13. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

i

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`

ա. հաստատել միաձուլման պայմանագիրը, միաձուլվող կազմակերպությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող) պետական կազմակերպությանը փոխանցման ակտերը,

բ. հաստատել պետական կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող և (կամ) ամրակցվող գույքի կազմը և արժեքը,

գ. հաստատել միաձուլման կարգը և պայմանները,

դ. պետական կազմակերպությունը սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

1.1) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ստեղծել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության «Շիկահող» պետական արգելոց, «Սոսու պուրակ» պետական արգելավայր, «Զանգեզուր» պետական արգելավայր, «Սև լիճ» պետական արգելավայր, «Արևիք» ազգային պարկ, «Բողաքար» պետական արգելավայր և «Խուստուփ» պետական արգելավայր մասնաճյուղեր, ապահովել մասնաճյուղերի պետական հաշվառումը.

2) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ընդգրկված արգելոցի, արգելավայրերի և ազգային պարկի հողատարածքների անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա` մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ընդգրկված ազգային պարկի, արգելոցի, արգելավայրերի տարածքների քարտեզագրումը, դրանց պահպանական գոտիների սահմանների ճշտումը և դրանց` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատումից հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

ա. մեկ տարվա ընթացքում ապահովել սույն որոշումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների կատարումը,

բ. եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ,

գ. մեկ տարվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված հողերի փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա:

(13-րդ կետը փոփ. 30.01.14 թիվ 82-Ն որոշում)

14. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման ծախսերը կատարել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:

i

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերը և 11-րդ կետի 3-րդ ենթակետն ուժի մեջ են մտնում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման պահից:

(15-րդ կետը փոփ. 30.01.14 թիվ 82-Ն որոշում)

(վերնագիրը փոփ. 30.01.14 թիվ 82-Ն, 08.09.16 թիվ 929-Ն որոշումներ)

(որոշումը փոփ. 08.09.16 թիվ 929-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1465-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 09.04.2020 թիվ 521-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1465-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Խուստուփ» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի` պետական սեփականություն հանդիսացող 6946.74 հեկտար հողերի վրա և ընդգրկում է Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի բարձր լեռնային հատվածը:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և մարգագետնային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

3) Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի բարձր լեռնային հատվածի վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

4) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.

5) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

4. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

2) որսորդությունը.

3) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

4) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

5) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

6) հողային ծածկույթի խախտմամբ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

7) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

8) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը` ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

9) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների` գրասենյակ, տնակ և այլն).

10) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

5. Օրենքով սահմանված կարգով թույլատրվում է արգելավայրի տարածքում իրականացնել`

1) հերթափոխային արածեցում.

2) խոտհունձ.

3) ուտելի և դեղաբույսերի հավաք (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցվածների).

4) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրություն.

5) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

6) էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպում.

7) էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպում.

8) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործում.

9) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացում.

10) գիտահետազոտական ուսումնասիրություններ.

11) ռեկրեացիայի նպատակով հողերի` օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրում:

6. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ

 

8. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 300 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանման գոտի:

 

V. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

9. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

10. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում ընդգրկված` սեփականաշնորհված հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

VI. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

11. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:

(11-րդ կետ փոփ. 18.04.2024 թիվ 566-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1465-Ն որոշման

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ «ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

_____________________________________

ԻՐՏԵԿ - հատակագծի նկարը չի բերվում

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1465-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳԻՐ «ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

«Խուստուփ» պետական արգելավայր և Գեղանուշի գյուղական համայնքի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ջրբաժանով բարձրանում է հյուսիս-արևելք 2907.7 մ նիշ ունեցող բարձունքի գագաթով ուղղվում է դեպի հյուսիս 2887.7 մ նիշ ունեցող գագաթը թեքվում դեպի հյուսիս-արևելք անցնում 1177.54 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք լեռնագագաթով ջրբաժաններով անցնում 1772.94 մ հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք հատելով 2626.1 մ նիշ ունեցող գագաթը, այնուհետև հատելով ձորերը, անցնում է 788.94 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք լանջերով իջնում հատում է ձորերը, անցնելով 876.76 մ հասնում է ձորի սկզբին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ջրով իջնում է դեպի հյուսիս-արևմուտք անցնելով 530.7 մ հասնում ձորերի հատման տեղում գտնվող թիվ 5 սահմանակետին: Այդտեղից նույն ուղղությամբ ձորով անցնում 555.87 մ հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք անցնում 307.96 մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս անցնելով լանջով 125.40 մ, բարձրանում և հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8611140.7511, x=4341266.2176): Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք ջրբաժանով անցնում 136.09 մ հասնում թիվ 9 սահմանակետին, կտրուկ սուր անկյան տակ թեքվում է դեպի հյուսիս-արևելք լանջերով հատում ձորը անցնում 437.25 մ, հասնում մյուս լանջի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ ջրբաժանով հատելով ձորը լանջով անցնելով 315.43 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 11 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա արևելք անցնում 217.68 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, հյուսիս, հյուսիս-արևմուտք, լանջով և ջրբաժանով անցնում 433.37 մ հասնում ձորի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով ձորը, անցնում 233.01 մ բարձրանում է լանջի վրա գտնվող թիվ 14 սահմանակետը: Որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, հյուսիս-արևմուտք լանջով անցնելով 161.05 մ հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք լանջով թիվ 16 սահմանակետով անցնելով 181.92 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 17 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8611291.1196, x=4342245.2177): Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք անցնելով թիվ 18 սահմանակետը 149.71 մ հասնում է թիվ 19 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք թիվ 20 սահմանակետով, այնուհետև թեքվում դեպի հյուսիս-արևմուտք թիվ 21-22 սահմանակետերով անցնելով 165.44 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք թիվ 24 սահմանակետով թեքվում հարավ-արևելք անցնելով 150.81 մ հատելով ձորը բարձրանում լանջի վրա գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը հատելով ձորը, թեքվում է հյուսիս թիվ 26 սահմանակետով, ապա թեքվում հյուսիս-արևմուտք լանջով անցնելով 694.62 մ հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք ջրբաժաններով հատելով ձորերը, անցնելով 1231.50 մ հասնում է թիվ 28 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8612503.8095, x=4343457.5158): Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք լանջով անցնելով թիվ 29 սահմանակետը իջնում և հատում է ձորը, բարձրանում, լանջերով հատելով ձորերը անցնում 4457.75 մ հասնում ճանապարհի թեքման անկյունում գտնվող թիվ 30 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատելով ձորերը անցնում 1031.20 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, լանջերով, հատելով ձորերը հասնում ժայռին, թեքվում հարավ նորից հատելով ձորերը անցնելով 1370.13 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 32 սահմանակետին, որից հետո թեքվում հարավ-արևելք լանջերով հատելով ձորերը անցնելով 883.82 մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 33 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8615926.2087, x=4338054.9396): Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հյուսիս-արևելք, նորից հարավ-արևելք անցնելով 759.56 մ հասնում ձորի մեջ գտնվող թիվ 34 սահմանակետին, հետո թեքվելով արևելք լանջերով հատում ձորերը և դաշտային ճանապարհները, թեքվում է դեպի հյուսիս-արևելք նորից հատելով ձորերը թիվ 35 սահմանակետը նույն ուղղությամբ անցնելով 3927.25 մ հասնում թիվ 36 սահմանակետին, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք լանջով անցնելով 1777.82 մ հասնում է ձորի մոտ գտնվող թիվ 37 սահմանակետին: Այդտեղից թեքվում դեպի հարավ-արևելք բարձրանալով խոտհարքի եզրը, անցնելով 335.46 մ հասնում գագաթի մոտ գտնվող 1583.5 մ նիշ ունեցող թիվ 38 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը իջնում է հարավ լանջերով հատելով ճանապարհը անցնելով 984.94 մ հատելով ձորը հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 39 սահմանակետին: Այդտեղից թեքվում դեպի հարավ-արևմուտք լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 40-41 սահմանակետերով բարձրանալով 2031.1 մ նիշ ունեցող գագաթը նույն ուղղությամբ անցնելով 2407.73 մ հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա-Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 28579.63 մ է:

 

«Խուստուփ» պետական արգելավայր և Ճակատենի գյուղական համայնքի «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որի կոորդինատներն են` (y=8618246.1700, x=4335179.0829), իջնում է դեպի հարավ-արևելք հատելով արտադրական մաս մտնող դաշտային ճանապարհը, անցնելով լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետը, թեքվում է արևելք, հարավ-արևելք, հյուսիս-արևելք, այնուհետև արևելք, նորից հարավ-արևելք լանջերով հատում ձորերը անցնելով 1840.35 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, այնուհետև հարավ-արևելք, հյուսիս, լանջերով հատում ձորերը անցնում 794.86 մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում արևելք, հյուսիս-արևելք ջրբաժաններով իջնում և հատում ձորերը, անցնում 1742.72 մ հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից թեքվում է հարավ-արևելք ջրբաժանով հատում ձորը, թեքվում դեպի հարավ-արևմուտք և ձորով հասնում երկու ձորերի հատման տեղը, թեքվում դեպի հարավ և հարավ-արևելք նույն ձորով հատելով թիվ 5-6 սահմանակետերը, անցնելով 4521.04 մ հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող թիվ 7 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8621801.0004, x=4331508.0193): Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ ջրբաժանով անցնում 662.18 մ հասնում է դաշտային ճանապարհի մոտ գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք ամբողջությամբ անցնելով անտառի եզրով տարբեր ուղղություններով հատելով թիվ 9-48 սահմանակետերը, այնուհետև հատելով 2030.7 մ նիշ ունեցող թիվ 49 սահմանակետը անցնելով 15282.56 մ հասնում է «Գ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8617605.4455, x=4334780.8182):

«Բ-Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24843.71 մ է:

 

«Խուստուփ» պետական արգելավայրի և Գեղանուշի գյուղական համայնքի «Գ» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են` (y=8617605.4455, x=4334780.8182) սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և ձորակով անցնելով 380.54 մ հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև նույն ուղղությամբ հատելով 2400.7 մ նիշ ունեցող բարձունքը, թեքվում է հարավ-արևմուտք անցնելով 449.98 մ հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը հատում է 2353.1 մ նիշ ունեցող բարձունքը թեքվում հարավ-արևմուտք և ձորի միջով հատելով 2412.3 մ նիշ ունեցող բարձունքը անցնելով 697.57 մ հասնում է թիվ 3 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8616168.8537, x=4334768.2841), այնուհետև թեքվելով հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք հատելով 2776.7 մ նիշ ունեցող բարձունքը, ժայռերի մոտով անցնելով 628.63 մ հասնում է թիվ 4 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք հատում է 2909.3 մ նիշ ունեցող բարձունքը, նորից թեքվելով հարավ-արևմուտք հասնում է «Խուստուպ» լեռան գագաթին, նորից նույն ուղղությամբ թեքվելով հատում է 3115.2 մ նիշ ունեցող բարձունքը անցնելով 885.78 մ հասնում է դաշտային ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 5 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8614977.0776, x=4334142.2589): Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը կտրուկ փոխում է ուղղությունը դեպի հյուսիս-արևմուտք դաշտային ճանապարհի ուղղությամբ 2952.8 մ նիշ ունեցող բարձունքի մոտից թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 945.13 մ հասնում է ձորի սկզբնամասում գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք դաշտային ճանապարհով անցնելով 641.55 մ հատում է թիվ 7 սահմանակետը, թեքվում է դեպի հյուսիս, այնուհետև հյուսիս-արևմուտք դաշտային ճանապարհի ուղղությամբ անցնելով 6983.94 մ հասնում է «Դ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8614194.9220, x=4336246.3321):

«Գ-Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5323.11 մ է:

 

«Խուստուփ» պետական արգելավայրի և Լեռնաձորի գյուղական համայնքի «Դ» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են` (y=8614194.9220, x=4336246.3321) սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք անցնելով 102.90 մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող 2688.9 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին: Այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք դաշտային ճանապարհին զուգահեռ անցնելով 236.41 մ հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք դաշտային ճանապարհով անցնելով 156.97 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք դաշտային ճանապարհով անցնելով 390.33 մ հասնում է թիվ 4 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, այնուհետև հյուսիս դաշտային ճանապարհին զուգահեռ անցնելով 678.09 մ հասնում է թիվ 5 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8613328.0745, x=4336153.7253): Այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, նորից դաշտային ճանապարհին զուգահեռ անցնելով 646.12 մ հասնում է 2415.7 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, այնուհետև դեպի հարավ-արևմուտք նորից դեպի հյուսիս-արևմուտք անցնելով 1299.21 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ հատում է դեպի հարավ-արևելք անցնում 391.88 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, հարավ-արևմուտք հասնում է մինչև 2265.9 մ նիշ ունեցող սահմանակետին, թեքվում է դեպի հարավ-արևելք անցնելով 1040.38 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ հատում է 2580.1 մ նիշ ունեցող բարձունքը թեքվում է դեպի հարավ-արևելք հատելով ձորը հասնում է 2838.4 մ նիշ ունեցող բարձունք և նորից թեքվում է դեպի հարավ-արևմուտք անցնելով 933.13 մ հասնում է դաշտային ճանապարհի մոտ գտնվող «Ե» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8611810.4679, x=4333125.0882):

«Դ-Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5875.41 մ է:

 

«Խուստուփ» պետական արգելավայր և Ծավի գյուղական համայնքի հանգուցային «Ե» սահմանակետից, որի կոորդինատներն են` (y=8611810.4679, x=4333125.0882) սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով անցնելով 293.26 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին: Այնուհետև թիվ 1 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, ջրբաժանով իջնում է ձորի մեջ գտնվող աղբյուրը, այնուհետև ջրբաժանով հատում է 2916.0 մ նիշ ունեցող բարձունքը, անցնելով 1144.90 մ հասնում է 2883.7 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք: Այնուհետև հարավ-արևելք անցնելով 2860.8 մ նիշ ունեցող և հատելով 2866.0 մ նիշ ունեցող բարձունքը անցնելով 1081.72 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք լանջերով մի քանի անգամ հատելով ձորը անցնելով 933.39 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք ջրբաժանով և լանջերով հատելով ձորերը անցնում է 1090.71 մ հասնում է «Բաղացսար» լեռան մոտ գտնվող թիվ 5 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք լանջերով և ջրբաժաններով հատելով ձորը անցնելով 2837.07 մ հասնում է 2811.0 մ նիշ ունեցող բարձունքի մոտ գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ ջրբաժանով իջնելով և հատելով ձորը բարձրանում ջրբաժանով 2812.2 մ նիշ ունեցող բարձունքի մոտով, թեքվում դեպի հարավ-արևմուտք հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 1516.69 մ հասնում է 2874.3 մ նիշ ունեցող բարձունքի մոտ գտնվող թիվ 7 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8607904.2817, x=4330253.4794): Այնուհետև թեքվելով հյուսիս-արևմուտք ջրբաժանով և լանջերով հատելով դաշտային ճանապարհները և ձորը անցնելով 868.88 մ հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից թեքվում է հյուսիս-արևելք հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 504.21 մ հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, այնուհետև հյուսիս-արևելք լանջերով և հատելով ձորակները և 2787.3 մ նիշ ունեցող բարձունքը անցնելով 1094.01 մ հասնում է թիվ 10 սահմանակետին: Որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջերով հատելով ձորը անցնելով 954.97 մ բարձրանում է լանջին գտնվող թիվ 11 սահմանակետին: Այնուհետև թեքվելով արևելք լանջերով իջնում է ձորը և բարձրանում անցնելով 396.26 մ հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանագիծը հատելով ձորակը բարձրանում է հյուսիս-արևելք լանջերով անցնելով հասնում է թիվ 13 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը նույն ուղղությամբ անցնելով 404.96 մ հասնում է լանջին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք լանջերով անցնելով 894.72 մ հասնում է 2930.5 մ նիշ ունեցող բարձունքի մոտ գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով և լանջով անցնելով 296.40 մ հասնում է «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե-Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15159.69 մ է:

 

«Խուստուփ» պետական արգելավայրի և Լեռնաձորի գյուղական համայնքի «Ա» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են` (y=8613851.7990, x=433.7456.0943), սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք հասնում է թիվ 1 սահմանակետին, անցնելով 1396.86 մ: Այնուհետև նույն ուղղությամբ անցնելով 965.25 մ հասնում է թիվ 2 սահմանակետին, թեքվում է հարավ-արևմուտք գետի աջ կողմով, անցնելով 257.26 մ հասնում է թիվ 3 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք գետի աջ կողմով և ջրբաժանով, անցնելով 741.47 մ հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից նույն ուղղությամբ 2 անգամ հատելով գետը, անցնում է 469.69 մ, որի կոորդինատներն են` (y=8610391.5648, x=4337295.4437) հասնում է թիվ 5 սահմանակետին: Նորից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք գետի աջ կողմով, անցնելով 400.78 մ հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը հատում է գետը, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք անցնելով 771.75 մ հասնում է թիվ 7 սահմանակետին, որը գտնվում է գետի ձախ ափին, որի կոորդինատներն են` (y=8609343.6429, x=4337153.1565), այնուհետև թեքվելով հյուսիս-արևմուտք հորիզոնականների ուղղությամբ հատելով ճանապարհը, անցնելով 320.31 մ հասնում է թիվ 8 սահմանակետին: Այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք գետով անցնելով 1319.88 մ հասնում է թիվ 9 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8608132.8376, x=4336760.0010): Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հարավ-արևմուտք, հարավ, նորից հարավ-արևմուտք անցնելով 1692.61 մ հասնում է թիվ 10 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվելով հարավ լանջով հասնում է մինչև 2518.4 մ նիշ ունեցող բարձունքին, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք անցնելով 1452.47 մ հասնում է թիվ 11 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք անցնելով 2506.1 մ նիշ ունեցող բարձունքով, ապա թեքվում հարավ-արևելք լանջով իջնում կտրում ձորը բարձրանում է 2467.4 մ նիշ ունեցող գագաթով լանջով իջնում ձորը անցնում 1019.11 մ հասնում ձորի մեջ գտնվող 2380.3 մ նիշ ունեցող թիվ 12 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը ձորի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, այնուհետև հյուսիս մինչև ձորերը, հատելով, նույն ուղղությամբ բարձրանում, այնուհետև թեքվում դեպի հյուսիս անցնելով 1023.14 մ հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք լանջով իջնում է ձորը, հատելով ձորերը անցնելով 640.51 մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8609666.4214, x=4334480.9889): Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը իջնում է ձորը, այնուհետև լանջով անցնելով 479.92 մ հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք անցնելով 2317.6 մ նիշ ունեցող բարձունքով թեքվում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով անցնելով 738.41 մ բարձրանում 2539.2 մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով բարձրանում է 2610.6 մ նիշ ունեցող գագաթի մոտ գտնվող ժայռով, բարձրանում 2711.9 մ նիշ ունեցող գագաթի եզրով անցնում 858.29 մ հասնում թամբի վրա գտնվող թիվ 17 սահմանակետին: Այնուհետև լանջով անցնելով հյուսիս-արևելք 381.18 մ հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք անցնելով 2762.1 մ նիշ ունեցող գագաթը, այնուհետև թեքվում հարավ-արևելք, ապա հարավ, հարավ-արևելք անցնելով 959.29 մ հասնում է թամբի վրա գտնվող 2863.8 մ նիշ ունեցող «Զ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են` (y=8611230.0686, x=4333470.4253):

«Զ-Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15888.19 մ է:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2013
N 1465-Ն
Որոշում