Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1974-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված` 8 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` համաձայն հավելվածի, հետագայում օտարելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված` 2012 թվականին թողարկված «Տոյոտա Քեմրի 2.5 ԳԱՍ» մակնիշի, 056 LL 60 պետհամարանիշի, JTNBF4FK903020832 նույնականացման համարով, 14.000.000,0 դրամ սկզբնական արժեքով, 2.501.935,0 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

(3-րդ կետը փոփ. 23.04.2020 թիվ 616-Ա որոշում)

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի`

1) 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների կատարման և տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.

2) 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների կատարման և տրանսպորտային միջոցի հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 26-ի

N 1974-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Մակնիշը|Պետական  |Թողարկ- |Սկզբնական   |Հաշվե- |Նույնականացման   |

|   |       |համարա-  |ման     |արժեքը      |կշռային|համարը           |

|   |       |նիշը     |տարեթիվը|            |արժեքը |                 |

|___|_______|_________|________|____________|_______|_________________|

|1. |Շևրոլե |576 OU 64|  2007  |6,201,990.00|  0.00 |X9L21230070200610|

|   |Նիվա   |         |        |            |       |                 |

|   |21230 L|         |        |            |       |                 |

|___|_______|_________|________|____________|_______|_________________|

|2. |Շևրոլե |575 OU 64|  2007  |6,201,990.00|  0.00 |X9L21230080203145|

|   |Նիվա   |         |        |            |       |                 |

|   |21230 L|         |        |            |       |                 |

|___|_______|_________|________|____________|_______|_________________|

|3. |Շևրոլե |583 OU 64|  2007  |6,201,990.00|  0.00 |X9L21230070200352|

|   |Նիվա   |         |        |            |       |                 |

|   |21230 L|         |        |            |       |                 |

|___|_______|_________|________|____________|_______|_________________|

|4. |Շևրոլե |574 OU 64|  2007  |6,201,990.00|  0.00 |X9L21230080202328|

|   |Նիվա   |         |        |            |       |                 |

|   |21230 L|         |        |            |       |                 |

|___|_______|_________|________|____________|_______|_________________|

|5. |Շևրոլե |069 LL 60|  2007  |5,700,000.00|   0.0 |X9L21230070195402|

|   |Նիվա   |         |        |            |       |                 |

|   |21230 L|         |        |            |       |                 |

|___|_______|_________|________|____________|_______|_________________|

|6. |Շևրոլե |068 LL 60|  2007  |5,700,000.00|   0.0 |X9L21230070195446|

|   |Նիվա   |         |        |            |       |                 |

|   |21230 L|         |        |            |       |                 |

|___|_______|_________|________|____________|_______|_________________|

|7. |Շևրոլե |586 OU 64|  2007  |6,201,990.00|   0.0 |X9L21230080204605|

|   |Նիվա   |         |        |            |       |                 |

|   |21230 L|         |        |            |       |                 |

|___|_______|_________|________|____________|_______|_________________|

|8. |Շևրոլե |577 OU 64|  2007  |6,201,990.00|   0.0 |X9L21230080203141|

|   |Նիվա   |         |        |            |       |                 |

|   |21230 L|         |        |            |       |                 |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 23.04.2020 թիվ 616-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1974-Ա
Որոշում