ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2020 թվականի N 523-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Որոշման հավելվածի 17-րդ կետի 4-րդ պարբերությունում`
i
ա) «21:00» թվերը փոխարինել «22:00» թվերով.
բ) «(ոչ աշխատանքային) օրերին» բառերից հետո լրացնել «ժամը 09:00-22:00-ը,» բառերը.
գ) լրացնել նոր 5-րդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ`
«Աշխատանքային օրերին, ինչպես նաև հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին, ժամը 22:00-ից միանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք ունեն վարչապետի աշխատակազմի ղեկավարը և փոխվարչապետները:»:
2) Որոշման հավելվածի 20-րդ կետում`
i
ա) «գրասենյակի ղեկավարի թույլտվությամբ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի գիտությամբ` վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թույլտվությամբ» բառերը.
բ) լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Թույլտվության դեպքում կազմվում է ցուցակ, որը նախապես հանձնվում է պահպանության ծառայության հենակետ:»:
i
3) Որոշման հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին, վարչապետի, փոխվարչապետների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, փոխվարչապետների գրասենյակների ղեկավարների մոտ կազմակերպվող խորհրդակցություններին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմում կազմակերպվող այլ միջոցառումներին հրավիրված անձանց համար կազմվում է ընդհանուր ցուցակ` վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների ստորագրությամբ` կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ, իսկ փոխվարչապետների գրասենյակների դեպքում` գրասենյակի գրասենյակի ղեկավարի ստորագրությամբ: Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով` ընդհանուր ցուցակ կարող են ներկայացնել վարչապետի, փոխվարչապետների մամուլի քարտուղարները և արարողակարգի պատասխանատուները: Ցուցակը հանձնվում է պահպանության ծառայության հենակետ:
Այն դեպքում, երբ ցուցակում նշված անձանց մուտքն անհրաժեշտ է ապահովել երեք և ավելի օրերի համար, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավարն իրազեկում է պահպանության ծառայության պետին:»:
i
4) Որոշման հավելվածը լրացնել նոր 56.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
«Արտակարգ դրության ժամանակահատվածում վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը Պետական պահպանության ծառայության պետի հետ համաձայնեցնելով կարող է սահմանել Կառավարական տան թիվ 1 մասնաշենքի անցագրային ռեժիմի կազմակերպման այլ կարգ:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 4
Երևան