Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻՑ ՕԳՏՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 մայիսի 2020 թվականի N 04-Ն

 

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 69/116-0006 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 46-րդ հոդվածներով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 14-րդ կետով, «Տրանսպորտի մասին» օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից օգտվելու կանոնները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության 1997 թվականի մայիսի 19-ի «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ն «Մետրոպոլիտենից օգտվելու կանոնները հաստատելու մասին» N 69/116-0006 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ս. Պապիկյան

 

ԻՐՏԵԿ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
Սույն հրամանի նախաբանում նշված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 46-րդ հոդվածներով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 14-րդ կետով, «Տրանսպորտի մասին» օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին մետրոպոլիտենից օգտվելու կանոնները սահմանելու լիազորություն ուղղակի վերապահված չէ:
Բացի այդ հրամանը հակասում է «Տրանսպորտի մասին» օրենքի 8-10-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ գլխի պահանջներին` ուղեվարձի, արտոնությունների ուղևորների իրավունքների և պարտականությունների մասով:   

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2020 թվականի մայիսի 7-ի

N 04-Ն հրամանի

 

1. ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն կանոնները կարգավորում են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից (այսուհետ` Մետրոպոլիտեն) օգտվող ուղևորների երթևեկության հետ կապված հարաբերությունները և պարտադիր են մետրոպոլիտենի տարածքում գտնվող բոլոր անձանց համար:

2. Ուղևորները պարտավոր են պահպանել հասարակական կարգը և ենթարկվել մետրոպոլիտենից օգտվելու կանոններին:

3. Ուղևորները և մետրոպոլիտենի աշխատակիցները պետք է լինեն փոխադարձ հարգալից և խնամքով վերաբերվեն Մետրոպոլիտենի շինություններին, կառույցներին և շարժակազմերին (վագոններին):

4. Գնացքներում պետք է ժամանակին հայտարարվեն կայարանների անվանումները, ինչպես նաև երթևեկությանը վերաբերող այլ անհրաժեշտ տեղեկատվություններ:

5. Ուղևորները պետք է վճարեն երթևեկության համար 60*40*20 սմ-ից ավելի չափսի (այսինքն` եթե լայնության, երկարության և բարձրության չափերի գումարը անցնում է 120 սմ-ից) ուղեբեռի և 150 սմ-ից ավելի երկարություն ունեցող առարկաների փոխադրման համար` Կառավարության կողմից սահմանված կարգով: Վճարման ենթակա չէ դահուկների, մանկական հեծանիվների, սահնակների, ձկնորսական կարթերի, երաժշտական գործիքների և այգեգործական մանր գործիքների փոխադրումը:

6. Մինչև 7 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

7. Մետրոպոլիտենով անվճար երթևեկելու արտոնությունը հավաստող փաստաթղթերն ուղևորները պարտավոր են ներկայացնել հսկիչին բաց վիճակում:

8. Շարժասանդուղքներից օգտվելիս պետք է կանգնել աջ կողմում` դեմքով դեպի շարժման ուղղությունը, բռնել բազրեփոկից, անցնել ձախ կողմով և չհապաղել շարժասանդուղքից ելնելիս: Քայլել անցուղիների աջ կողմով:

9. Երեխաներին պետք է պահել ձեռքը բռնած կամ գրկած, թույլ չտալ նրանց` հենվել շարժասանդուղքի կողապատերին:

10. Կառամատույցում գնացքի սպասող ուղևորները գնացքի երկարությամբ պետք է տեղաբաշխվեն համաչափ:

11. Որևէ առարկա գնացքի գծի վրա վայր գցելու դեպքում ուղևորը պետք է այդ մասին հայտնի կայարանի հերթապահին:

12. Վագոններում առաջին հերթին նստատեղեր պետք է զբաղեցնեն հաշմանդամները, երեխաների հետ երթևեկող ուղևորները և ծերերը:

13. Ծխի գոյացման կամ հրդեհի, ինչպես նաև այնպիսի իրադրությունների առաջացման դեպքում, որոնք կարող են ազդել ուղևորների փոխադրման կամ գնացքների երթևեկության անվտանգության վրա, ուղևորները պետք է անհապաղ տեղեկացնեն գնացքի մեքենավարին` «ուղևոր-մեքենավար» արտակարգ կապի միջոցով կամ սեղմելով հակահրդեհային ազդանշանի կոճակը:

14. Մետրոպոլիտենում չի թույլատրվում`

1) Հրազեն, դյուրավառ, պայթուցիկ, թունավորող, գարշահոտ նյութեր և առարկաներ տեղափոխել.

2) Հարբած վիճակում մտնել կայարան և գնացքներով երթևեկել.

3) Երկաթուղային գծերին առարկաներ գցել, որոնք կարող են խանգարել գնացքների շարժմանը.

4) Անցնել կառամատույցի եզրի սահմանափակիչ գիծը և մոտենալ վագոնին մինչև գնացքի լրիվ կանգառը.

5) Իջնել ընթացքային գծերին.

6) Ընթացքի ժամանակ վագոնների դռները բացել, կանգառներում խոչընդոտել դռների բացմանը կամ փակմանը.

7) Վնասել Մետրոպոլիտենի տարածքում գտնվող սարքավորումները, գույքը, ինչպես նաև վագոնների ներքին սարքավորումները, ապակիները և նստատեղերը.

8) Մտնել կայարան այնպիսի ուղեբեռով և առարկաներով, որոնք կարող են կեղտոտել կայարանի տարածքը և վագոնները.

9) Նստել շարժասանդուղքի աստիճաններին, հենվել կամ իրերը դնել բազրեփոկին, վազել շարժասանդուղքներով և կառամատույցով.

10) Ծխել կայարաններում և վագոններում.

11) Առանց անհրաժեշտության օգտվել «ուղևոր-մեքենավար» արտակարգ կապից կամ հակահրդեհային ազդանշանի կոճակից.

12) Օգտագործել ձայնի ուժեղացուցիչ սարքավորումներ, բացի անձնական լսողական սարքերից, ինչպես նաև Մետրոպոլիտենի շահագործման կանոններով և ղեկավարության կողմից թույլատրված դեպքերի.

13) Տեղափոխել առանց դնչակալի և վզակալի կենդանիներ և առանց վանդակի թռչուններ.

14) Հայտարարությունների և գովազդային նյութերի տեղադրումն առանց Մետրոպոլիտենի տնօրինության թույլտվության:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
07.05.2020
N 04-Ն
Հրաման