Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.06.1999  -ից մինչեւ     -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1994 թ. թիվ 265

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՈՒ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման 1994 թվականի ծրագրից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը հատկացնել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ու ապապետականացումից գոյացող միջոցներից փաստացի մուտքագրված գումարների 1 տոկոսը և վերահսկողություն իրականացնել դրանց օգտագործման նկատմամբ.

բ) յուրաքանչյուր տարվա վերջին վարչության հաշվում առկա մնացորդները` փաստացի կատարված միջին ամսական ծախսերը, գերազանցող չափով գանձել պետական բյուջե:

(1-ին կետն ուժը կորցրել է 10.06.99 թիվ 418 որոշում)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված չափով հատկացված գումարները կարող է օգտագործել`

ա) վարչության աշխատողների պարգևատրման համար` մինչև 20 տոկոսի սահմաններում.

բ) օբյեկտների գնահատման հետ կապված ծախսերի համար.

գ) աճուրդների և մրցույթների կազմակերպման ծախսերի համար.

դ) հրատարակչական, գովազդի և աշխատողների ուսուցման հետ կապված ծախսերի համար.

ե) գույքի ձեռքբերման համար.

զ) բյուջեով չնախատեսված այլ ծախսերի համար:

(2-րդ կետն ուժը կորցրել է 10.06.99 թիվ 418 որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հուլիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի ապարատի աշխատողների պաշտոնային դրույքների մասին» թիվ 450 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.1994
N 265
Որոշում