Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2020 թվականի N 765-Ա

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել դեպոզիտային հաշիվներ հետևյալ բաժինների համար`

1) հարկադիր կատարման օպերատիվ.

2) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն.

3) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք.

4) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն.

5) Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն.

6) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ.

7) Երևան քաղաքի Շենգավիթ.

8) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա.

9) ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի.

10) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի օգտին, դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշիվներում կուտակվող միջոցները տնօրինվում են նույն կետում նշված ստորաբաժանումների ղեկավարների կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2020
N 765-Ա
Որոշում