Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ « ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԿԱՊԻՏԱԼԻ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳԱՂՏՆԻ, ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 մայիսի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վ. Աբրահամյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի փետրվարի 13-ի N 141-Ա որոշմամբ 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի ապրիլի 7-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի ապրիլի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը, ինչպես նաև «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր) միանալու և, հետևաբար, ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար պայմաններ ստեղծելու նպատակով:

2. Արձանագրության վավերացման արդյունքում Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ապահովել, որ ՀՀ լիազոր մարմինը Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների հասանելիությունն ապահովի եռամսյակի համար` հաշվետու եռամսյակին հաջորդող 60 օրացուցային օրվանից ոչ ուշ, իսկ տարվա արդյունքներով` հաշվետու տարվան հաջորդող 120 օրացուցային օրվանից ոչ ուշ, «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում իր պաշտոնական կայքի (այսուհետ` պաշտոնական կայք) հատուկ նախատեսված բաժնում (հոդված 3, կետ 1),

- ապահովել, որ ՀՀ լիազոր մարմնի պաշտոնական կայքում տեղադրվեն ֆինանսական շուկայի վիճակի և ֆինանսական կազմակերպությունների գործունեության մասին Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված տեղեկությունները (հոդված 3, կետ 2),

- ապահովել, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ լիազոր մարմինը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնի տվյալներ իր պաշտոնական կայքում Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների տեղադրման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների մասին: Այլ պատասխանատու ստորաբաժանումների նշանակման կամ այլ փոփոխությունների դեպքում ապահովել, որ ՀՀ լիազոր մարմինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այդ մասին տեղեկացնի համապատասխան փոփոխությունների կատարման ամսաթվից 30 օրացուցային օրվա ընթացքում: Լիազոր մարմնի փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնել մյուս կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (հոդված 3, կետ 4),

- ապահովել, որ իր իրավասության (լիազորությունների) շրջանակներում ՀՀ լիազոր մարմինը ցանկացած լիազոր մարմնի հարցման հիման վրա իրականացնի տեղեկությունների, այդ թվում` գաղտնի տեղեկատվության փոխանակում հնարավորինս ամբողջական ծավալով, ներառյալ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված տեղեկատվությունը (հոդված 5, կետ 1),

- ապահովել, որ ՀՀ լիազոր մարմինը գաղտնի տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցում ուղարկի միայն իր գործառույթների իրականացման նպատակներով (հոդված 5, կետ 3),

- ապահովել, որ հարցումը կատարվի այն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարցումը ժամանակին կատարելը խոչընդոտող կամ հետաձգող հանգամանքների ի հայտ գալու դեպքում ապահովել, որ հարցումն ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում ուղարկվի հարցում ներկայացրած մարմնին` նշելով հարցումը ժամանակին կատարելը խոչընդոտող կամ հետաձգող պատճառները: (հոդված 9, կետ 1),

- ապահովել, որ Համաձայնագրի շրջանակներում ստացված գաղտնի տեղեկատվությունն օգտագործվի միայն հարցման մեջ նշված նպատակներով (հոդված 12),

- ապահովել, որ գաղտնի տեղեկատվությունը չփոխանցվի որևէ երրորդ կողմի առանց այդ տեղեկատվությունը տրամադրած լիազոր մարմնի գրավոր համաձայնության (հոդված 13, կետ 1),

- ընդունել, որ ՀՀ լիազոր մարմինն ինքն է կրում ՀՀ տարածքում Համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերը, եթե լիազոր մարմինների կողմից այլ կարգ չի համաձայնեցվում (հոդված 14, կետ 1),

- որպես Համաձայնագրին միացող պետություն` ապահովել գաղտնի տեղեկատվության պաշտպանության այն մակարդակը, որը համարժեք է գաղտնի տեղեկատվության պաշտպանության` անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված մակարդակին (Հոդված 16):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

19 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1537

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 19 մայիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.05.2020
N ՍԴՈ-1537
Որոշում