Սեղմել Esc փակելու համար:
«ԹՈՒՆԵԼ ՍԱԴ ԱՐԻԱՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԹՈՒՆԵԼ ՍԱԴ ԱՐԻԱՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2020 թվականի N 793-Ա

 

«ԹՈՒՆԵԼ ՍԱԴ ԱՐԻԱՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը (Իրանի Իսլամական Հանրապետություն) «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում 2020 թվականի մարտի 31-ին շնորհված Լոտ 1` «Գողթի ջրանցքի, Քասախի ոռոգման համակարգի ձախ և աջ ճյուղերի, Դվինի ջրանցքի, Արտաշատի ջրանցքի N 49-ի բաժանարարի, Ոսկեվազի մայր ջրանցքի, Զեյթուն-Հաղթանակ պոմպակայանի 2-րդ աստիճանի ձախ ճյուղի ջրանցքի և Զեյթուն-Հաղթանակ պոմպակայանի 3-րդ աստիճանի ձախ ճյուղի ջրանցքի վերականգնում» No; ISMP/ICB/CW-17/001-1, Լոտ 2` «Մրգաշատի ջրանցքի վերջնամասի, Մարգարայի ջրանցքի, Ստորին Հրազդան ջրանցքի 2-րդ հերթի 5-րդ ճյուղի, Հացիկի 10-րդ բաժանարարի և Թալինի մայր ջրանցքի Ռ-4, Ռ-6, ՄՏ-3, ՄՏ-7 բաժանարարների վերականգնում» No; ISMP/ICB/CW-17/001-2 և Լոտ 3` «Սայաթ Նովա, Արբաթ և Շահարխ ջրանցքների, Արաքս-Ջրառատի պ/կ և Առատաշենի պ/կ հեռացնող ջրանցքների, Արեգի ջրանցքի վերականգնում» No; ISMP/ICB/CW-17/001-3 պայմանագրերի համաձայն իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված գործունեություն` շինարարության իրականացում (հիդրոտեխնիկական):

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2020
N 793-Ա
Որոշում