Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՂՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ...

05.06.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.06.1994  -ից մինչեւ   05.06.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 08.05.03 թիվ 522-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1994 թ. թիվ 267

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սպայական կազմի վրա տարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 185 որոշմամբ հաստատված կանոնադրության գործողությունը:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրության 7, 11, 13-15, 18-22, 25-27, 31, 34-35, 37-38, 42, 46, 52, 56, 58-61, 66, 73, 75, 78-81, 83-84, 90-94, 96, 99-րդ կետերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պաշտպանության նախարարի և նրա տեղակալների իրավունքները տրվում են համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետին և նրա տեղակալներին:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության և նրա համակարգի սպայական կազմի մյուս պաշտոնատար անձանց իրավունքները` նշված կանոնադրությամբ նախատեսված այլ պաշտոնատար անձանց իրավունքների համապատասխանությամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետը` հաշվի առնելով վարչության համակարգի կազմակերպական կառուցվածքը և ծառայությունը դրանցում:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` երկամսյա ժամկետում ընդունել հրահանգ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի զինվորական ծառայությունը անցնելու մասին կանոնադրությունը կիրառելու կարգի մասին:

4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

ա) 21-րդ կետի վերջին պարբերության «իսկ այն պաշտոնների ցանկը, որոնք ենթակա են զբաղեցման սպայական կազմի անձանց կողմից» նախադասության մեջ «սպայական կազմի» բառերից առաջ ավելացնել «բարձրագույն» բառը.

բ) 40-րդ կետի 4-րդ պարբերությունում «36» թիվը փոխարինել «37» թվով.

գ) 53-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր «զ» ենթակետով`

«զ) երկարամյա ծառայության կապակցությամբ, եթե ծառայությունից արձակվելու պահին ունեն 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.1994
N 267
Որոշում