Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՉԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՉԵՐԱՄԻԶԻԱ ԻՆԹԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2020 թվականի N 787-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՉԵՐԱՄԻԶԻԱ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՉԵՐԱՄԻԶԻԱ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի հունիսի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՉԵՐԱՄԻԶԻԱ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 21-ի

N 787-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՉԵՐԱՄԻԶԻԱ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-ի |             Անվանումը        |Չա-|Քանակը   | Արժեքը    |

|ը/կ|ծածկա-  |                              |փի |         | (դրամ)    |

|   |գիրը`   |                              |միա|         |           |

|   |        |                              |վո-|         |           |

|   |        |                              |րը |         |           |

|___|________|______________________________|___|_________|___________|

| 1 |    2   |                3             | 4 |    5    |     6     |

|___|________|______________________________|___|_________|___________|

|1. |2508    |Կավեր` այլ (բացառությամբ 6806 |կգ |3 600 000|540 980 000|

|   |        |ապրանքային դիրքում ընդգրկված  |   |         |           |

|   |        |փքված կավերի), անդալուզիտ,    |   |         |           |

|   |        |կիանիտ և  սիլիմանիտ`          |   |         |           |

|   |        |կալցինացված կամ չկալցինացված, |   |         |           |

|   |        |մուլիտ, հրակավային կամ        |   |         |           |

|   |        |դինասային հողեր               |   |         |           |

|___|________|______________________________|___|_________|___________|

|2. |3207    |Պատրաստի գունանյութեր, ապակու |կգ |600 000  |180 000 000|

|   |        |պատրաստի պղտորիչներ և         |   |         |           |

|   |        |պատրաստի ներկեր, ապակենման    |   |         |           |

|   |        |արծններ և  ջնարակներ, անգոբներ|   |         |           |

|   |        |(լուծախմորներ), հեղուկ        |   |         |           |

|   |        |փայլանյութերի և  համանման     |   |         |           |

|   |        |պատրաստուկներ` խեցեղենի       |   |         |           |

|   |        |(կերամիկայի), արծնների կամ    |   |         |           |

|   |        |ապակու արտադրության ժամանակ   |   |         |           |

|   |        |օգտագործվող, ապակենման        |   |         |           |

|   |        |բովախառնուրդ և  այլ տեսակի    |   |         |           |

|   |        |ապակի` փոշու, գրանուլների կամ |   |         |           |

|   |        |փաթիլների տեսքով              |   |         |           |

|___|________|______________________________|___|_________|___________|

|3. |3206    |Ներկող այլ նյութեր, տվյալ խմբի|կգ |1800     | 16 000 000|

|   |        |3-րդ ծանոթագրության մեջ նշված |   |         |           |

|   |        |և  3203, 3204 կամ 3205        |   |         |           |

|   |        |ապրանքային դիրքերում ընդգրկված|   |         |           |

|   |        |պատրաստուկներից տարբեր        |   |         |           |

|   |        |պատրաստուկներ, որպես          |   |         |           |

|   |        |լյումինաֆոր օգտագործվող       |   |         |           |

|   |        |անօրգանական արտադրանք` որոշակի|   |         |           |

|   |        |կամ անորոշ քիմիական           |   |         |           |

|   |        |բաղադրության` - գունանյութեր  |   |         |           |

|   |        |և  պատրաստուկներ` տիտանի      |   |         |           |

|   |        |երկօքսիդի հիմքով              |   |         |           |

|___|________|______________________________|___|_________|___________|

|4. |2520    |Գիպս, անհիդրիդ, գիպսային      |կգ |60 000   | 22 000 000|

|   |        |կապակցանյութեր (իրենցից       |   |         |           |

|   |        |ներկայացնում են կալցինացված   |   |         |           |

|   |        |գիպս կամ կալցիումի սուլֆատ),  |   |         |           |

|   |        |ներկած կամ չներկած, ոչ մեծ    |   |         |           |

|   |        |քանակությամբ արագացուցիչներ   |   |         |           |

|   |        |կամ դանդաղացուցիչներ          |   |         |           |

|   |        |պարունակող կամ չպարունակող    |   |         |           |

|_________________________________________________________|___________|

|    Ընդամենը`                                            |758 980 000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2020
N 787-Ա
Որոշում