(ուժը կորցրել է 06.08.02 թիվ 259-Ն որոշում)
i
050.0147.310501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
31 մայիսի 2001 թվականի թիվ 147
i
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ (կցվում է):
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 205 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ` բոլոր փոփոխություններով և լրացումներով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 2-ի ռուսերեն և անգլերեն թարգմանությունը:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 2-ի հայերեն, ռուսերեն, անգլերեն առանձին գրքույկներով հրատարակումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2001 թ. մայիսի 31-ի թիվ 147 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2
ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
ԲԱԺԻՆ 1. ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ՄԱՍ 1. ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Կանոն 1.01
Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեության իրավական կարգավորումն իրականացվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի:
ՄԱՍ 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կանոն 2.01
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են իրականացնել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված գործառնությունները:
Կանոն 2.02
Բանկերը, դրանց մասնաճյուղերը, գործառնական գրասենյակները (կետերը), օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն արժութային գործառնություններ կարող են իրականացնել համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» 8-րդ կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ և իրավական ակտերով սահմանված կանոնների:
ՄԱՍ 3. ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Կանոն 3.01
Բանկերը ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն իրականացնում են համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի:
Կանոն 3.02
Բանկը մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) նշանակալից կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու համար ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու նպատակով ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում`
1) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու վերաբերյալ դիմում,
2) բանկի կառավարման համապատասխան մարմնի որոշումը` մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ,
3) հետևյալ տեղեկություններն այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական հիմնադրամում բանկը ցանկանում է ձեռք բերել նշանակալից կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն`
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կանոնադրությունը (նոր ստեղծվողների կանոնադրության նախագիծը), նախորդ տարվա և վերջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները, իսկ բաժնետոմսերի բաց բաժանորդագրության կամ ազատ շրջանառության դեպքում` նաև բաժնետոմսերի թողարկման հայտարարագիրը, ընդհանուր տեղեկություններ ղեկավարների վերաբերյալ (նոր ստեղծվողների հավանական թեկնածուների վերաբերյալ), բանկի հայեցողությամբ` այլ տեղեկություններ,
4) ծրագիր` տվյալ անձի կանոնադրական հիմնադրամում բանկի կողմից նշանակալից կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու մասին: Ծրագրում պետք է ընդգրկվեն գործարքի կատարման արդյունքում բանկի հաջողության հասնելու հավանականության մասին տեղեկություններ, և նախատեսված բոլոր կանխատեսումները հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով: Նման ծրագիր չի պահանջվում, եթե բաժնետիրական ընկերություն հանդիսացող անձի բաժնետոմսերը մեկ տարուց ավելի գնանշված են բորսայում:
Կանոն 3.03
Բանկն այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում իր ընդհանուր կապիտալի 35%-ը գերազանցող մասնակցության համար ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու նպատակով ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում.
1) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը ստանալու վերաբերյալ դիմում,
2) բանկի կառավարման համապատասխան մարմնի որոշումը` այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում բանկի ընդհանուր կապիտալի 35 %-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ,
3) հետևյալ տեղեկություններն այն անձանց վերաբերյալ, որոնց կանոնադրական հիմնադրամներում բանկը մասնակցություն ունի և այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելու դեպքում այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում բանկի մասնակցությունը կգերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 35%-ը.
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կանոնադրությունը (նոր ստեղծվողների կանոնադրության նախագիծը), նախորդ տարվա և վերջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները, իսկ բաժնետոմսերի բաց բաժանորդագրության կամ ազատ շրջանառության դեպքում` նաև բաժնետոմսերի թողարկման հայտարարագիրը, ընդհանուր տեղեկություններ ղեկավարների վերաբերյալ (նոր ստեղծվողների հավանական թեկնածուների վերաբերյալ), բանկի հայեցողությամբ` այլ տեղեկություններ.
4) ծրագիր` այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում բանկի կողմից իր ընդհանուր կապիտալի 35%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու մասին: Ծրագրում պետք է ընդգրկվեն գործարքի կատարման արդյունքում բանկի հաջողության հասնելու հավանականության մասին տեղեկություններ, և նախատեսված բոլոր կանխատեսումները հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով:
Կանոն 3.04
Այլ անձանց կանոնադրական հիմնադրամում բանկի մասնակցությունը 50%-ը գերազանցելու դեպքում բանկը տվյալ անձանց հաշվեկշիռը միավորում է իր հաշվեկշռում` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
ՄԱՍ 4. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Կանոն 4.01
Բանկի բաժնետերերին (մասնակիցներին) շահաբաժինների բաշխումն իրականացվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքների:
ՄԱՍ 5. ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ
Կանոն 5.01
ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են ՀՀ օրենսդրությամբ և իրենց կանոնադրությամբ նախատեսված կարգով թողարկել`
ա) բաժնետոմսեր,
բ) պարտատոմսեր,
գ) մուրհակներ,
դ) ավանդային սերտիֆիկատներ,
ե) այլ արժեթղթեր:
Կանոն 5.02
Բանկերը կանոնադրական հիմնադրամի ավելացումը իրականացնում են «ԿԲ կանոնակարգ 1-ով» սահմանված կարգով:
ՄԱՍ 6. ԲԱՆԿԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ
Կանոն 6.01
Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը պարտավոր են հայկական դրամով թղթակցային հաշիվ բացել ՀՀ կենտրոնական բանկում:
Կանոն 6.02
Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են հայկական դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվներ բացել և վարել: Հաշվի բացման մասին սպասարկվող բանկը պարտավոր է հինգ բանկային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին:
ՄԱՍ 7. ԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
Կանոն 7.01
Բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգումը, դրանց հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը և դուրսգրումը կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»:
Կանոն 7.02
Բանկի կողմից ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և օգտագործումը կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգի»` այն ուժի մեջ մտնելու պահից:
ՄԱՍ 8. ՉԱՇԽԱՏՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ (ԵՎ (ԿԱՄ) ՏՈՒԺԱՆՔՆԵՐԻ) ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
Կանոն 8.01
Չաշխատող ակտիվների տոկոսների (և (կամ) տուժանքների) հաշվեգրման դադարեցումը և դուրսգրումը կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»:
ԲԱԺԻՆ 2. ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
ՄԱՍ 9. ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Կանոն 9.01
ՀՀ կենտրոնական բանկը բանկերի համար (բացառությամբ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի) սահմանում է բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.
1) բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետև` ընդհանուր կապիտալ) նվազագույն չափերը.
2) բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները`
2.1. ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը,
2.2. հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը.
3) բանկի իրացվելիության նորմատիվները`
3.1. բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն),
3.2. բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն).
4) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.
5) բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը, այդ թվում` բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը.
6) ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.
7) արտարժույթի տնօրինման նորմատիվը:
Կանոն 9.02
Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար չեն սահմանվում բանկային գործունեության տնտեսական նորմատիվներ, բացառությամբ ներգրավված միջոցների դիմաց ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվի:
ՄԱՍ 10. ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
Կանոն 10.01 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)
Գործող բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը հիսուն միլիոն դրամ է:
Բանկերի կանոնադրական հիմնադրամը համալրվում և արտահայտվում է փողով (ինչպես հայկական դրամով, այնպես էլ արտարժույթով):
Կանոնադրական հիմնադրամում արտարժույթով ներդրված միջոցները հաշվառվում են երկակի գնահատմամբ` հայկական դրամով և արտարժույթով, ներդրման օրվա` բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
Կանոնադրական հիմնադրամի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ:
Կանոն 10.02 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)
Գործող բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը հիսուն միլիոն դրամ է:
Բանկերի կանոնադրական հիմնադրամն համալրվում և արտահայտվում է փողով (ինչպես հայկական դրամով, այնպես էլ արտարժույթով):
Կանոնադրական հիմնադրամում արտարժույթով ներդրված միջոցները հաշվառվում են երկակի գնահատմամբ` հայկական դրամով և արտարժույթով, ներդրման օրվա` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:
Կանոնադրական հիմնադրամի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ:
ՄԱՍ 11. ԲԱՆԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
Կանոն 11.01
Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.
2000 թ. հունվարի 1-ից հետո` 1.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2001 թ. հուլիսի 1-ից հետո` 1.300.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2002 թ. հուլիսի 1-ից հետո` 1.650.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2003 թ. հուլիսի 1-ից հետո` 2.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2005 թ. հուլիսի 1-ից հետո` 5.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար:
ՄԱՍ 12. ԲԱՆԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Կանոն 12.01
Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն11 նորմատիվ) սահմանվում է 12%:
Կանոն 12.02
Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն12 նորմատիվ) սահմանվում է 8 %:
ՄԱՍ 13. ԲԱՆԿԻ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Կանոն 13.01 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)
Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21 նորմատիվ) սահմանվում է 15%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը դրական է կամ հավասար 0-ի, և 25%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը բացասական է:
Կանոն 13.02 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)
Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21 նորմատիվ) սահմանվում է 15%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը դրական է կամ հավասար զրոյի, և բանկը չունի ժամկետանց պարտավորություններ, և 25%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը բացասական է, և (կամ) բանկն ունի ժամկետանց պարտավորություններ:
Սույն կանոնակարգի իմաստով ժամկետանց են համարվում այն պարտավորությունները, որոնք պարտավորության սահմանված ժամկետում բանկի կողմից (մեղքով) չեն կատարվել:
Կանոն 13.03
Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն22 նորմատիվ) սահմանվում է 80%:
ՄԱՍ 14. ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
Կանոն 14.01
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) սահմանվում է 20%:
ՄԱՍ 15. ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
Կանոն 15.01
Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 5%-ը:
Ընդ որում, բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) սահմանվում է 60%:
ՄԱՍ 16. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
Կանոն 16.01
i
ՀՀ տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի` ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերի կողմից ներգրավված միջոցների դիմաց ՀՀ կենտրոնական բանկում պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 8 %:
Այլ բանկերում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ներգրավված միջոցների դիմաց ՀՀ կենտրոնական բանկում պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 100 % (սույն պարբերությունն ուժի մեջ է 2002 թ. մարտի 1-ից):
(16.01 կանոնը խմբ. 13.09.01 թիվ 238 որոշում)
ՄԱՍ 17. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
Կանոն 17.01
Արտարժութային համախառն դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի 25%-ը:
Ընդ որում, II խմբի մեջ մտնող արտարժույթների գծով բաց արտարժութային դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի 5%-ը:
ԲԱԺԻՆ 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
ՄԱՍ 18. ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կանոն 18.01
Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, Ն11, Ն12, Ն21, Ն22, Ն3, Ն41, Ն42 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական, պարտադիր պահուստավորման նորմատիվը` 14-օրյա, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը` օրական կտրվածքով:
ՄԱՍ 19. ԲԱՆԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Կանոն 19.01 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)
Բանկի ընդհանուր (սեփական) կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է: Հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս (բացառությամբ ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի) լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի առավելագույնը 50%-ի չափով:
Հիմնական (առաջնային) կապիտալը բաղկացած է.
- կանոնադրական հիմնադրամից, ներառյալ բաժնետոմսերի հավելավճարը,
- գլխավոր պահուստից,
- չբաշխված շահույթից (եկամուտների պահուստներ):
Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է.
- բանկի կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների
գումարի չափով,
- բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի գումարի չափով,
- գուդվիլի ընթացիկ (վերականգնման) արժեքի չափով:
Ն11, Ն12, Ն3, Ն41, Ն42 և արտարժույթի տնօրինման նորմատիվները հաշվարկելիս հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է նաև հետևյալ տարրերով.
- այլ բանկերի կանոնադրական հիմնադրամներում իրականացված ներդրումների
գումարի չափով (բացառությամբ մինչև 21.10.1998 թ. կատարված
ներդրումների),
- սկսած 1999 թ. մայիսի 1-ից` գրավի կամ բանկի նկատմամբ
պարտավորություններն ապահովող այլ միջոցների տնօրինման արդյունքում
սեփականացված անշարժ գույքի և այլ ակտիվների ընթացիկ (վերականգնման)
արժեքի չափով, որոնք բանկը չի օտարել կամ չի օգտագործել բանկային
գործունեություն իրականացնելու համար, գրավի առարկան սեփականության
իրավունքով բանկին անցնելու (անհրաժեշտության դեպքում` կատարողական
վարույթն ավարտելու) փաստը հաստատող համապատասխան փաստաթղթի տրման
օրվանից մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, եթե բանկը կամ նրա կողմից
լիազորված ներկայացուցիչը, որպես պահանջատեր, վճռի օրինական ուժի մեջ
մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով կատարողական թերթ ստանալու և
կատարմանը ներկայացնելու դիմումները չի ներկայացրել համապատասխան
դատարան, ապա մեկ տարվա ժամկետի հաշվարկը սկսվում է դատարանի կողմից
կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: Գրավի կամ բանկի
նկատմամբ պարտավորություններն ապահովող այլ միջոցների տնօրինման
արդյունքում սեփականացված անշարժ գույք կամ այլ ակտիվներ են համարվում
այն ակտիվները, որոնք բանկի սեփականությունն են դարձել.
- դատական կարգով գրավի կամ բանկի նկատմամբ պարտավորություններն
ապահովող այլ միջոցների տնօրինման արդյունքում կամ
- հաճախորդի հետ կնքված երկկողմանի համաձայնագրի հիման վրա:
Լրացուցիչ (երկրորդային) կապիտալը բաղկացած է.
- հիմնական միջոցների վերագնահատման պահուստից. ընդ որում, հիմնական
միջոցների վերագնահատման արդյունքը դրական լինելու դեպքում լրացուցիչ
կապիտալի հաշվարկում ընդգրկվում է միայն բանկի գործունեության համար
անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների վերագնահատման մասով:
Սույն կանոնակարգի իմաստով բանկի գործունեության համար անհրաժեշտ
սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն
տարածքները, որտեղ բանկը և նրա տարածքային ստորաբաժանումները ծավալում
են իրենց գործունեությունը,
- հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած
արտարժութային տարբերությունների պահուստից,
- այլ պահուստներից,
- երկարաժամկետ ստորադաս փոխառություններից` այն բանկերի համար, որոնց
կանոնադրական հիմնադրամը գերազանցում է 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք
մեծությունը:
Երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից հանվում են` դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:
Բանկի կողմից ստացված փոխառությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն, եթե`
ա) տվյալ փոխառությունը ստացվել է բանկի չապահովված արժեթղթերի (պարտատոմսերի) բաց կամ փակ տեղաբաշխման արդյունքում: Չապահովված են համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն առանց ապահովման կամ երրորդ անձանց կողմից տրամադրված ապահովությամբ երաշխավորված արժեթղթերը (պարտատոմսերը).
բ) ըստ գործարքի պայմանների տվյալ փոխառությունը`
- տրամադրվել է հինգ տարի կամ ավելի ժամկետով.
- ժամկետից շուտ մարման ենթակա չէ.
- բանկի լուծարման կամ վերակազմավորման դեպքում ստորադաս է բանկի բոլոր
այլ պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ բաժնետերերի
(փայատերերի) նկատմամբ բանկի ունեցած պարտավորությունների.
- չի տրամադրվել բանկի նկատմամբ որոշակի պարտավորության կամ
պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք
ապահովելու միջոց (գրավ).
գ) բանկը տվյալ փոխառության դիմաց պարտավոր է հատուցում վճարել միայն այն դեպքում, եթե բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը գերազանցում է նման հատուցումը վճարելու պահին բանկի կրած կորուստները (վնասներն ու ծախսերը), և միայն դրանց տարբերությունը չգերազանցող գումարի սահմաններում.
դ) բանկը տվյալ փոխառության դիմաց հատուցում վճարելու պարտավորությունից ազատվում է, եթե տվյալ հատուցումը վճարելը կհանգեցնի ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվի խախտման.
ե) բանկը մինչև փոխառության (արժեթղթերի) սահմանված մարման ժամկետը չի պարտավորվել վաղաժամկետ մարել կամ փաստացի չի մարել փոխառության որևէ մասը.
զ) փոխառությունը տրամադրող անձը կամ արժեթղթերի որևէ տիրապետող (ըստ ներկայացնողի արժեթղթերի դեպքում), սեփականատեր (անվանական արժեթղթերի դեպքում) կամ նրանց կողմից լիազորված անձը տվյալ բանկի կառավարմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու իրավունք ձեռք չի բերում կամ փաստացի չի մասնակցում:
Կանոն 19.02 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)
Բանկի ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50%-ի չափով:
Հիմնական կապիտալը բաղկացած է.
- կանոնադրական հիմնադրամից, ներառյալ բաժնետոմսերի հավելավճարը,
- գլխավոր պահուստից,
- չբաշխված շահույթից (եկամուտների պահուստներ):
Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է.
- բանկի կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների
գումարի չափով,
- բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի գումարի չափով,
- ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ
բանկի գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի),
- այլ բանկերի կանոնադրական հիմնադրամներում իրականացված ներդրումների
գումարի չափով (բացառությամբ մինչև 21.10.1998 թ. կատարված
ներդրումների),
- բանկի սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար
չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական
ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից
առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական
միջոցների) հաշվեկշռային արժեքի չափով, բանկի սեփականություն
հանդիսանալու փաստը հաստատող համապատասխան փաստաթղթի տրման օրվանից վեց
ամիս հետո,
- բանկի սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար
օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը (հիմնական
միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ
հիմնական միջոցների)` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը
գերազանցող գումարի չափով Սույն ենթակետը ուժի մեջ է 2003 թ. հունվարի
1-ից::
Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.
- հիմնական միջոցների վերագնահատման պահուստից. ընդ որում, հիմնական
միջոցների վերագնահատման արդյունքը դրական լինելու դեպքում լրացուցիչ
կապիտալի հաշվարկում ընդգրկվում է միայն բանկի գործունեության համար
անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների վերագնահատման մասով:
Սույն կանոնակարգի իմաստով բանկի գործունեության համար անհրաժեշտ
սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն
տարածքները, որտեղ բանկը և նրա տարածքային ստորաբաժանումները ծավալում
են իրենց գործունեությունը,
- հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած
արտարժութային տարբերությունների պահուստից,
- այլ պահուստներից,
- երկարաժամկետ ստորադաս փոխառություններից` այն բանկերի համար, որոնց
կանոնադրական հիմնադրամը գերազանցում է 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք
մեծությունը:
Երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից հանվում են` դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:
Բանկի կողմից ստացված փոխառությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն, եթե տեղի ունեն ներքոհիշյալ բոլոր կետերը միաժամանակ.
ա) տվյալ փոխառությունը ստացվել է բանկի չապահովված արժեթղթերի (պարտատոմսերի) բաց կամ փակ տեղաբաշխման արդյունքում: Չապահովված են համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն առանց ապահովման կամ երրորդ անձանց կողմից տրամադրված ապահովությամբ երաշխավորված արժեթղթերը (պարտատոմսերը),
բ) ըստ գործարքի պայմանների տվյալ փոխառությունը`
- տրամադրվել է հինգ տարի կամ ավելի ժամկետով,
- ժամկետից շուտ մարման ենթակա չէ,
- բանկի լուծարման կամ վերակազմավորման դեպքում ստորադաս է բանկի բոլոր
այլ պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ բաժնետերերի
(փայատերերի) նկատմամբ բանկի ունեցած պարտավորությունների,
- չի տրամադրվել բանկի նկատմամբ որոշակի պարտավորության կամ
պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք
ապահովելու միջոց (գրավ),
գ) բանկը տվյալ փոխառության դիմաց պարտավոր է հատուցում վճարել միայն այն դեպքում, եթե բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը գերազանցում է նման հատուցումը վճարելու պահին բանկի կրած կորուստները (վնասներն ու ծախսերը), և միայն դրանց տարբերությունը չգերազանցող գումարի սահմաններում,
դ) բանկը տվյալ փոխառության դիմաց հատուցում վճարելու պարտավորությունից ազատվում է, եթե տվյալ հատուցումը վճարելը կհանգեցնի ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվի խախտման,
ե) բանկը մինչև փոխառության (արժեթղթերի) սահմանված մարման ժամկետը չի պարտավորվել վաղաժամկետ մարել կամ փաստացի չի մարել փոխառության որևէ մասը,
զ) փոխառությունը տրամադրող անձը կամ արժեթղթերի որևէ տիրապետող (ըստ ներկայացնողի արժեթղթերի դեպքում), սեփականատեր (անվանական արժեթղթերի դեպքում) կամ նրանց կողմից լիազորված անձը տվյալ բանկի կառավարմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու իրավունք ձեռք չի բերում կամ փաստացի չի մասնակցում:
Կանոն 19.03
Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը հաշվարկվում է տվյալ տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքով:
Կանոն 19.04
Բանկը պարտավոր է սույն կանոնակարգի կանոն 11.01-ի ժամանակացույցի առաջին օրերին (հունվարի 1-ի, հուլիսի 1-ի դրությամբ), ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:
ՄԱՍ 20. ԲԱՆԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Կանոն 20.01
Բանկի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է
Կընդ
Ն11 = --------- բանաձևով
ԱՌ
Կանոն 20.02
Բանկի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է`
Կհիմն
Ն12 = -------- բանաձևով,
ԱՌ
որտեղ
Կընդ - ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),
Կհիմն - հիմնական կապիտալը (միջին օրական հաշվարկով),
ԱՌ - ռիսկով կշռված ակտիվները և հետհաշվեկշռային պարտավորությունները
(միջին օրական հաշվարկով):
Կանոն 20.03
Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ հանգստյան օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
Կանոն 20.04
Բանկի ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով.
Ակտիվների տեսակները Կշիռներն
ըստ
ռիսկի
(%)
1. Կանխիկ միջոցներ դրամով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի 0
խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային
փաստաթղթեր
2. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ 0
3. ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշվի, պարտադիր 0
պահուստների միջոցներ, ներդրված ավանդներ և դրանց գծով
հաշվարկված տոկոսներ
4. ՀՀ կառավարության նկատմամբ պահանջներ (բացառությամբ պետական 0
գանձապետական արժեթղթերի) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ
5. Կանխիկ դրամական միջոցներ արտարժույթով, ինչպես նաև ՀՀ 0
կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին
հավասարեցված վճարային փաստաթղթեր, որոնք մտնում են EURO կամ
SDR զամբյուղների մեջ
6. Տվյալ բանկում պահվող (ներառյալ բանկի դեպոզիտային 0
հաշիվներում հաշվառվող)` ոսկու ստանդարտացված
ձուլակտորներով, 5-րդ կետում նշված զամբյուղների կազմի մեջ
մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ
արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են
միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում),
հայկական դրամով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային
պայմանական պարտավորություններ *, ինչպես նաև դրանց գծով
հաշվարկված տոկոսներ
7. ՀՀ կենտրոնական բանկի արժեթղթերի գծով, ինչպես նաև 0
վերջիններով և ՀՀ կենտրոնական բանկի երաշխավորություններով
ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական
պարտավորություններ *, դրանց գծով հաշվարկված տոկոսներ
8. ՀՀ պետական գանձապետական պարտատոմսեր և վերջիններով 0 **
ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական
պարտավորություններ *, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված
տոկոսներ
9. Դատական ակտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից բռնագանձման 0 ***
ենթակա գումարների դիմաց փոխանցելի ՀՀ պետական մուրհակներ և
վերջիններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական
պարտավորություններ *, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված
տոկոսներ
10. ՀՀ պետական այլ արժեթղթերի գծով և վերջիններով ապահովված 0 ****
պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ *,
ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ
11. Պահանջներ Եվրամիության կազմի մեջ մտնող երկրների, ինչպես նաև 0
ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի կառավարությունների
ու կենտրոնական բանկերի նկատմամբ
12. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամ, 5-րդ կետում նշված 10 ***
զամբյուղների կազմի մեջ մտնող արտարժույթով դրամական
միջոցներ և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ
կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր
13. Անակցեպտ գանձման ենթակա ՀՀ կառավարության 20
երաշխավորություններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային
պայմանական պարտավորություններ *, ինչպես նաև դրանց գծով
հաշվարկված տոկոսները
14. ՀՀ կառավարության այլ երաշխավորություններով ապահովված 20 ****
պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ *,
ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ
15. Թղթակցային հաշիվների մնացորդներ և այլ պահանջներ 11-րդ 20
կետում թվարկված երկրների (բացառությամբ օֆշորային գոտիների)
բանկերում, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ
16. Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների (ՀՀ կենտրոնական 20
բանկի խորհրդի համաձայնությամբ) կամ միջազգային ֆինանսական
կազմակերպությունների երաշխավորություններով պահանջներ,
հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ *, դրանց
գծով հաշվարկված տոկոսներ
17. Թղթակցային հաշիվներ ՀՀ բանկերում, ինչպես նաև դրանց գծով 20
հաշվարկված տոկոսներ
18. Վարկային գծերի և վարկային քարտերի չօգտագործված մասերի 50
հանրագումար
19. Հետհաշվեկշռային կանխիկ (սփոթ) գործառնություններ 50
20. Այլ պահանջներ (այդ թվում` սառեցված հաշիվներ) ՀՀ բանկերի 50
նկատմամբ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ
21. Բանկի գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և 50
շինություններ հաշվեկշռային արժեքով
22. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային 100
արժեքով, բացառությամբ 21-րդ կետում նշված ակտիվների
23. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները և հետհաշվեկշռային 100
պայմանական պարտավորությունները *, որոնք ընդգրկված չեն
1- 21 կետերում
* երաշխավորություններ, ակրեդիտիվներ, վարկային գծերի և վարկային
քարտերի չօգտագործված մասերի հանրագումար, անավարտ ժամկետային
(ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, սփոթ, օպցիոն) գործառնությունների գծով
պարտավորություններ
** 2002 թ. հունվարի 1-ից` 10%
*** 2002 թ. հունվարի 1-ից` 20%
**** 2002 թ. հունվարի 1-ից` 50%
8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում ռիսկի կշռի փոփոխությունը չի տարածվում մինչև սույն որոշման ընդունումը եղած պահանջների վրա:
Սույն կանոնակարգի իմաստով պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և դրանց գծով հաշվարկված տոկոսները համարվում են ապահովված, եթե առկա է վերջիններիս ապահովվածությունը հաստատող փաստաթուղթ (գրավի պայմանագիր, երաշխիք, երաշխավորություն և այլն) դրանց ամբողջ պայմանագրային ժամկետի համար ՈՒժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից::
Կանոն 20.05
EURO-ի զամբյուղի մեջ մտնում են գերմանական մարկը, ֆրանսիական ֆրանկը, հոլանդական գուլդենը, իտալական լիրան, բելգիական ֆրանկը, իռլանդական ֆունտը, իսպանական պեսետան, ավստրիական շիլինգը, պորտուգալական էսկուդոն, լյուքսեմբուրգյան ֆրանկը, ֆիննական մարկը և հունական դրահման: EURO-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին են հավասարեցվում նաև շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը և ավստրալիական դոլարը:
SDR-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ-ի դոլարը, գերմանական մարկը, ճապոնական իենը, ֆրանսիական ֆրանկը և անգլիական ֆունտ ստեռլինգը:
Եվրահամայնքի միության մեջ մտնում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Դանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆինլանդիան: Եվրահամայնքի միության մեջ մտնող երկրներին հավասարեցվում է նաև Շվեյցարիան:
Կանոն 20.06
Ռիսկով կշռված ակտիվների հանրագումարը նորմատիվի հաշվարկման ժամանակ պակասեցվում է ծախսերի հաշվին ձևավորվող վարկերի, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստների գումարի չափով:
Կանոն 20.07 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)
Ռիսկով կշռված ակտիվների հանրագումարը բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվների հաշվարկման ժամանակ նվազեցվում է հիմնական կապիտալից սույն կանոնակարգի կանոն 19.02-ով նախատեսված պակասեցվող գումարի չափով:
ՄԱՍ 21. ԲԱՆԿԻ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Կանոն 21.01
Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը հաշվարկվում է`
Աբի
Ն21 = ---- բանաձևով,
Աընդ
որտեղ
Աբի - միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա
ընթացքում, որը որոշվում է
(Աբի1+Աբի2+...+Աբիn)
Աբի = --------------------- բանաձևով,
n
որտեղ
Աբի1, Աբի2, ..., Աբիn - բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի,
Աընդ - միջին օրական հաշվարկով ընդհանուր ակտիվներն ամսվա ընթացքում,
որը որոշվում է
(Աընդ1+Աընդ2+..+Աընդn)
Աընդ =--------------------
n բանաձևով,
որտեղ
Աընդ1, Աընդ2, ..., Աընդn - բանկի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի:
Կանոն 21.02 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)
Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները և դրանց գծով հաշվարկված տոկոսները, որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման.
- կանխիկ դրամական միջոցներ, կանխիկին հավասարեցված վճարային
փաստաթղթերից` VISA, THOMAS COOK/MASTER CARD, AMERICAN EXPRESS,
CITICORP և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ
վճարային փաստաթղթեր:
- ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշիվների և պարտադիր
պահուստների միջոցներ և ներդրված ավանդներ,
- ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
- ՀՀ պետական գանձապետական արժեթղթեր` ընթացիկ (վերականգնման)
արժեքով, բացառությամբ գրավադրված և հետգնման պայմանագրով վաճառված
արժեթղթերի և ռեպո համաձայնագրերի,
- ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ, ընդ որում,
վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած
պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո»
թղթակցային հաշվի մնացորդն է: Ընդ որում բանկի բարձր իրացվելի ակտիվները
հաշվարկելիս ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներից
առաջին հերթին նվազեցվում են նույն բանկի նկատմամբ «լորո» թղթակցային
հաշվի մնացորդը, որից հետո` մնացած պարտավորությունները:
Բանկի ընդհանուր ակտիվների (Աընդ) հաշվարկում ընդգրկվում է հաշվային պլանի «Ակտիվներ» կարգի բոլոր հաշիվների հանրագումարը:
Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է ՀՀ պետական գանձապետական արժեթղթերով, ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, դրամով, EURO-ի և SDR-ի զամբյուղների մեջ մտնող արժույթներով ապահովված վարկերի գումարի և ռեպո համաձայնագրերի գումարների չափով: Ընդհանուր ակտիվների գումարը պակասեցվում է նաև այն վարկերի գումարի չափով, որոնք տրամադրվել են օտարերկրյա բանկերից և ֆինանսական կազմակերպություններից նպատակային կարգով ներգրաված միջոցների հաշվին, որոնց վերադարձն ապահովված է ՀՀ կառավարության կամ ՀՀ կենտրոնական բանկի երաշխավորությամբ, դրանց տրամադրման ժամկետները չեն գերազանցում ներգրավման ժամկետները, և բանկը դրանց գծով չի ստանձնել լրացուցիչ ռիսկեր:
Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև սույն կանոնի առաջին պարբերության վերջին կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող գումարների չափով:
Կանոն 21.03 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)
i
Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները, որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման.
- կանխիկ դրամական միջոցներ, կանխիկին հավասարեցված վճարային
փաստաթղթերից` VISA, THOMAS COOK/MASTER CARD, AMERICAN EXPRESS,
CITICORP և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ
վճարային փաստաթղթեր, բացառությամբ` ճանապարհին գտնվողների,
- ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշիվների և պարտադիր
պահուստների միջոցներ և ներդրված ավանդներ,
- ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
- ՀՀ պետական գանձապետական պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,
բացառությամբ գրավադրված, հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված
արժեթղթերի և ռեպո համաձայնագրերի,
- ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ, ընդ որում,
վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած
պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո»
թղթակցային հաշվի մնացորդն է: Ընդ որում, բանկի բարձր իրացվելի
ակտիվները հաշվարկելիս ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային
հաշիվներից առաջին հերթին նվազեցվում են նույն բանկի նկատմամբ «լորո»
թղթակցային հաշվի մնացորդը, որից հետո` մնացած պարտավորությունները:
Բանկի ընդհանուր ակտիվների (Աընդ) հաշվարկում ընդգրկվում է հաշվային պլանի «Ակտիվներ» կարգի բոլոր հաշիվների հանրագումարը:
Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերով, տվյալ բանկում պահվող (ներառյալ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)` ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, դրամով, EURO և SDR զամբյուղների մեջ մտնող արժույթներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով ապահովված ակտիվների, եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում, և ռեպո համաձայնագրերի գումարների չափով:
Ընդհանուր ակտիվների գումարը պակասեցվում է նաև այն վարկերի գումարի չափով, որոնք տրամադրվել են օտարերկրյա բանկերից և ֆինանսական կազմակերպություններից նպատակային կարգով ներգրաված միջոցների հաշվին, որոնց վերադարձն ապահովված է ՀՀ կառավարության կամ ՀՀ կենտրոնական բանկի երաշխավորությամբ, դրանց տրամադրման ժամկետները չեն գերազանցում ներգրավման ժամկետները, և բանկը դրանց գծով չի ստանձնել լրացուցիչ ռիսկեր:
Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև սույն կանոնի առաջին պարբերության վերջին կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող գումարների չափով:
(կանոն 21.03 փոփ. 11.01.02 թիվ 6 որոշում)
Կանոն 21.04
Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը հաշվարկվում է
Աբի
Ն22 = ---- բանաձևով,
Պցպ
որտեղ
Պցպ - միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա
ընթացքում, որը որոշվում է
(Պցպ 1+ Պցպ 2+..+ Պցպ n)
Պցպ = ------------------------ բանաձևով,
n
որտեղ
Պցպ1, Պցպ2, ..., Պցպn - բանկի ցպահանջ պարտավորություններն են ըստ օրերի:
Կանոն 21.05
Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ցպահանջ կամ մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները, այդ թվում` ժամկետանց պարտավորությունները:
ՄԱՍ 22. ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
Կանոն 22.01
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հարաբերակցության առավելագույն չափն է: Բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի մեջ ընդգրկվում են նաև այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունները և (կամ) երաշխիքները, եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը:
Կանոն 22.02
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է
Ռ
Ն3 = ------ բանաձևով,
Կընդ
որտեղ
Ռ - բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց
տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված
երաշխիքների և երաշխավորությունների գումարն է: Վարկերը և այլ
պարտավորությունները (այդ թվում` երաշխիքները և
երաշխավորությունները) ռիսկի հաշվարկում ընդգրկվում են կանոն
20.04-ով սահմանված կշիռներով,
Կընդ - բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու
ժամանակաշրջանում:
Փոխատվության տրման պահին նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:
Մաս 23. Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվի հաշվարկման կարգը
Կանոն 23.01
Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այլ փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի` բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
Կանոն 23.02
Բանկի հետ կապված անձանց տրված փոխառություններ և երաշխիքներ են համարվում նաև այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունները և (կամ) երաշխիքները, եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը:
Կանոն 23.03
Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) որոշվում է
Ռկ
Ն41 = ------ բանաձևով:
Կընդ
Փոխատվության տրման պահին նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:
Կանոն 23.04
Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) որոշվում է.
Ռկ
Ն42 = ----- բանաձևով,
Կընդ
որտեղ
Կընդ - բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու
ժամանակաշրջանում,
Ռկ - բանկի հետ կապված մեկ անձին տրամադրված վարկերի, այլ
փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված
երաշխիքների ու երաշխավորությունների գումարը,
Ռկ - բանկի հետ կապված բոլոր անձանց տրամադրված վարկերի, այլ
փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված
երաշխիքների և երաշխավորությունների հանրագումարը:
Վարկերը և այլ պարտավորությունները (այդ թվում` երաշխիքները և երաշխավորությունները) ռիսկի հաշվարկում ընդգրկվում են կանոն 20.04-ով սահմանված կշիռներով:
ՄԱՍ 24. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Կանոն 24.01
ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի կողմից դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները:
Ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է միայն հայկական դրամով:
Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկն ինքը:
Կանոն 24.02
Հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ: Կարգավորումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են հայկական դրամով` յուրաքանչյուր արտարժույթի համար` առանձին:
Կանոն 24.03 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)
i
Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից հինգշաբթի ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` հինգշաբթի օրը ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:
Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված միջոցների, բանկի ստորադաս փոխառությունների, ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ներգրավված միջոցների:
Բանկերի` կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվում և վճարվում են տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորված գումարների դիմաց վճարվող տոկոսների պայմաններով:
(24.03 կանոնը խմբ. 13.09.01 թիվ 238 որոշում)
Կանոն 24.04 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)
i
Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից հինգշաբթի ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` հինգշաբթի օրը ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:
Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկից ներգրաված լոմբարդային, համակարգային վարկերի, ՀՀ տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված այլ միջոցների, բանկի ստորադաս փոխառությունների, ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ներգրավված միջոցների:
Բանկերի` կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվում և վճարվում են տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորված գումարների դիմաց վճարվող տոկոսների պայմաններով:
(24.04 կանոնը խմբ. 13.09.01 թիվ 238 որոշում)
Կանոն 24.05
ՀՀ տարածքում գործող բանկերի` այլ պետությունների տարածքում տեղաբաշխված և գործող մասնաճյուղերն ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, վերջինիս կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:
Կանոն 24.06
Բանկի կողմից հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է բանկերի` ՀՀ կենտրոնական բանկում ունեցած դրամով թղթակցային (պարտադիր պահուստների) հաշվով: Բանկերին իրավունք է վերապահվում ինքնուրույն տնօրինել և կառավարել պարտադիր պահուստների միջոցները:
ՄԱՍ 25. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Կանոն 25.01
Արտարժութային դիրքը բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է` հաշվի առած հետհաշվեկշռային անավարտ գործարքների նկատմամբ պահանջները և պարտավորությունները (սփոթ, սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ) համապատասխան արտարժույթներով:
Արտարժութային փակ դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պասիվների միջև եղած քանակական հավասարությունն է:
Արտարժութային բաց դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պասիվների միջև եղած քանակական անհավասարությունն է:
Զուտ արտարժութային դիրք` հաշվարկվում է որպես տարբեր արտարժույթների դիրքերի հանրագումար` հաշվի առնելով տվյալ դիրքի նշանը (կարճ կամ երկար):
Համախառն արտարժութային դիրք` հաշվարկվում է որպես արտարժույթների տարբեր խմբերի դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
Արտարժութային երկար դիրք` արտարժույթով բանկի ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պասիվային հաշիվների մնացորդներին:
Արտարժութային կարճ դիրք` արտարժույթով բանկի պասիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդներին:
Կանոն 25.02
Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով, իսկ նորմատիվը սահմանվում է երկու խմբերով`
I. EURO-ի և SDR-ի զամբյուղների մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև շվեյցարական ֆրանկի, կանադական դոլարի, շվեդական կրոնի, դանիական կրոնի, ավստրալիական դոլարի համար:
II. Այլ արտարժույթների համար:
Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և բերվում դրամական արտահայտության: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը: Յուրաքանչյուր խմբի ներսում հաշվարկվում է զուտ արտարժութային դիրք, իսկ երկու խմբերի համար միասին հաշվարկվում է համախառն արտարժութային դիրք, որն իրենից ներկայացնում է I և II խմբերի արտարժութային դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
ԲԱԺԻՆ 4. ԱԿՏԻ ԿՐՃԱՏ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ՄԱՍ 26. ԱԿՏԻ ԿՐՃԱՏ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Կանոն 26.01
Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է «ԿԲ կանոնակարգ 2»: