ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2020 թվականի N 835-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 4-րդ կետում «և կաթի» բառերը փոխարինել «, կաթի և գյուղատնտեսական կենդանիների» բառերով.
i
2) 21-րդ կետի 3-րդ ենթակետում և ամբողջ տեքստում «գյուղատնտեսության նախարարության» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
i
«4) սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ:».
i
4) 23-րդ կետի 1-ին ենթակետը «կաթից» բառից հետո լրացնել «կամ գյուղատնտեսական կենդանիներից» բառերով, 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «գլխաքանակը,» բառից հետո լրացնել «կամ վաճառվող գյուղատնտեսական կենդանիների տեսակը և գլխաքանակը» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով.
«3) սպանդանոցները ՖԿ-ին ներկայացվող վարկային հայտին կցում են սպանդանոցի հատակագիծը և վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման նախնական պայմանագրերը` առկայության դեպքում.
«4) գյուղատնտեսական կենդանիների գնման նախնական պայմանագրեր կնքված չլինելու դեպքում սպանդանոցները վաճառողների հետ գնման պահին կնքում են գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրեր.
«5) գյուղատնտեսական կենդանիների գնման գործընթացից հետո սպանդանոցները ՖԿ-ին ներկայացնում են գյուղատնտեսական կենդանիների գնումը հավաստող փաստաթղթերը, վաճառողների հետ կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերը և տեղեկատվություն տրամադրված վարկի շրջանակներում կնքված գյուղատնտեսական կենդանիների գնման պայմանագրերի մասին` համաձայն N 3 ձևի.».
i
5) 24-րդ կետի 2-րդ ենթակետը «դրամը» բառից հետո լրացնել «, որն սպանդանոցների համար հաշվարկվում է սպանդանոցի մակերեսով` 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով» բառերով.
i
6) 28-րդ կետում «[email protected]» բառերը փոխարինել «[email protected]» բառերով.
7) 28-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «կամ կաթ» բառերը փոխարինել «, կաթ կամ գյուղատնտեսական կենդանի» բառերով,
բ. 2-րդ և 3-րդ ենթակետերը «վարկի» բառից առաջ լրացնել «պտուղբանջարեղենի, խաղողի կամ կաթի գնման նպատակով տրամադրվող» բառերով.
8) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ ենթակետերով.
«4) գյուղատնտեսական կենդանիների գնման նպատակով տրամադրվող վարկի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն` ներառելով հետևյալ տվյալները` վարկառուի անվանումը, վարկի գումարը և վարկի շրջանակներում գնման համար նախատեսվող գյուղատնտեսական կենդանիների տեսակը և գլխաքանակը` առկայության դեպքում.
«5) գյուղատնտեսական կենդանիների գնումից և դրանց դիմաց կատարված վճարումներից հետո վաճառողների մասին տեղեկատվություն` վճարմանը հաջորդող ամսվա հինգ աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն N 3 ձևի.».
9) N 2 ձևից հետո լրացնել N 3 ձևով` համաձայն հավելվածի:
i
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մայիսի 21-ի
N 835-Լ որոշման
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|NN |Պայմանագրի վաճառող կողմը |Պայմանագրի շրջանակներում վաճառվող |
|ը/կ| |գյուղատնտեսական կենդանիները |
|___|__________________________________|__________________________________|
| |անվանումը |գյուղատնտե- |գյուղա-|տեսակը|քանակը|տեղափոխման|հաշվառման|
| |կամ անունը,|սական |տնտե- | |(հատ) |N 1 ձևի |համարը, |
| |ազգանունը |կենդանիների |սական | | |անասնա- |առկայու- |
| | |տեղակայումը |կենդա- | | |բուժական |թյան |
| | |(պահվածքի |նիների | | |վկայականի |դեպքում |
| | |վայրը) |գլխա- | | |համարը և | |
| | |______________|քանակը | | |տրման | |
| | |մարզը|համայնքը|(հատ) | | |ամսաթիվը | |
|___|___________|_____|________|_______|______|______|__________|_________|
|1. | | | | | | | | |
|___|___________|_____|________|_______|______|______|__________|_________|
|2. | | | | | | | | |
|___|___________|_____|________|_______|______|______|__________|_________|
| | | | | | | | | |
|___|___________|_____|________|_______|______|______|__________|_________|
| | | | | | | | | |
._________________________________________________________________________.