Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Բ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2020 թվականի N 856-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կրթության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` 2020/2021 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշման հավելվածով հաստատված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 27-ի

N 856-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` 2020/2021 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` բուհ) համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու հետ կապված առանձնահատկությունները:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատությունների (այսուհետ` ՄՄՈՒՀ) վրա:

3. ՄՄՈՒՀ բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտները (այսուհետ` հավակնորդ) 2020/2021 ուսումնական տարում կարող են կրթությունը շարունակելու բուհում` համապատասխան մասնագիտությամբ`

1) եթե հավակնորդի ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների (առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն հավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը) քանակը չի գերազանցում 8-ը, ապա`

ա. մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում` առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում,

բ. 2014 թվականից սկսված ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ.

2) վճարովի հիմունքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող հավակնորդի` սույն կարգով կրթությունը շարունակելու դեպքի:

4. ՄՄՈՒՀ-ը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված ցանկի հիման վրա, 3 աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակում է ՄՄՈՒՀ-ից համապատասխան բուհերում կրթությունը շարունակելու համար հատկացված տեղերի թիվը` ըստ մասնագիտությունների և առարկայական տարբերությունների:

5. Հավակնորդը` բուհ տեղափոխվելու մասին դիմումը, էլեկտրոնային եղանակով ՄՄՈՒՀ-ի ղեկավարին է ներկայացնում մինչև 2020 թվականի մայիսի 23-ը ներառյալ:

6. ՄՄՈՒՀ-ի պետական որակավորող հանձնաժողովը պետական ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա կազմում է արձանագրություն և մինչև հունիսի 10-ը հրապարակում է կրթությունը բուհում շարունակող հավակնորդների ցանկը:

7. ՄՄՈՒՀ-Ը 2019-2020 ուսումնական տարվա հավակնորդների, իսկ նախկին տարիների հավակնորդները անձամբ` փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է համապատասխան բուհ` մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը:

8. Եթե բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների թիվը գերազանցում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված տեղերի թիվը, ապա հանձնաժողովը հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցութային հիմունքով` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն`

1) գերազանցության ավարտական փաստաթուղթ (գերազանցության դիպլոմ).

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական (միջին թվաբանականը հաշվարկելիս անցում է կատարվում 20 միավորային համակարգի և այն կլորացվում է տասնորդականի ճշտությամբ).

3) պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ:

9. Բուհի ռեկտորը հանձնաժողովի մրցույթի արդյունքների հիման վրա մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 20-ը տալիս է մրցույթով անցած ուսանողի ընդունման (կցագրման) հրաման, որին կցվում են առարկայական տարբերությունների ցանկը և դրանց հանձնման անհատական ժամանակացույցը: Մրցույթով անցած և պարտադիր զինվորական ծառայության մեկնած անձանց տրվում է ակադեմիական արձակուրդ: Առարկայական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը երեք ամիս է: Մրցույթով անցած ուսանողները (կամ լիազորված անձը) բուհ են ներկայացնում ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2020
N 856-Ն
Որոշում