Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 117 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2020 թվականի N 845-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.

i

2) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և վճարվում» բառերը, 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով,

բ. 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) բանկ` ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

6) բանկային հաշիվ` շահառուի (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում` լիազորված անձի) անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:»,

i

գ. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «օտարերկրյա» բառը փոխարինել «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ օտարերկրյա» բառերով,

i

դ. 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով, «բ» պարբերությունում «դիմողը» բառը փոխարինել «շահառուն» բառով, իսկ «հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով,

ե. 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ. այն բանկի անվանումը, որտեղից շահառուն (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում` լիազորված անձը) ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը.»,

զ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «գ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ`

«դ. նշում այն մասին, որ շահառուն (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում` լիազորված անձը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, և մայրության նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,

i

է. 12-րդ կետը «եթե» բառից հետո լրացնել «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ» բառերով,

ը. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«15. Մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` մայրության նպաստի գումարը շահառուի, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում` լիազորված անձի անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:»,

թ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«16. Նպաստը նշանակելու մասին դիմումին կից շահառուի տված` նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացվելու դեպքում նպաստը վճարվում է լիազորված անձի (դիմողի) անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:»,

ժ. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով`

i

«16.1. Շահառուի կամ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում` լիազորված անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել նաև այլ անձ (բանկային հաշվին առկա միջոցները կարող են վճարվել նաև այլ անձի), եթե բանկ է ներկայացվում հաշվետիրոջ (շահառուի, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում` լիազորված անձի) տված` բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը:»,

ժա. 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

ժբ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«19. Բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին չներկայացվելու դեպքում մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, և բանկային հաշվին մուտքագրված մայրության նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերադարձվում միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

i

3. 2020 թվականի հուլիսի 1-ից չաշխատող անձին մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 30

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2020
N 845-Ն
Որոշում