Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՈՒ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՈՒ «ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2020 թվականի N 828-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՈՒ «ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն 1) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն 2) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման N 2 հավելվածի ցանկում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

3. Ընկերություն 1-ի և ընկերություն 2-ի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերություն 1-ի և ընկերություն 2-ի կանոնադրական կապիտալները:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` NN 1 և 2 հավելվածների ցանկերում նշված տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` հետագայում օտարելու նպատակով:

5. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն գույքի ամրացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվելու են «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և պայմանագրի կնքման աշխատանքները:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման և պայմանագրի կնքման աշխատանքները:

8. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն N 3 հավելվածի, հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

9. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` 2 494 285 դրամ սկզբնական և 2019 թվականի ապրիլի 19-ի դրությամբ 2 307 552 դրամ հաշվեկշռային արժեքներով, 2019 թվականի հունիսի 18-ի դրությամբ 1 550 000 դրամ գնահատված շուկայական արժեքով «ՆԻՍՍԱՆ TIDA 1.6 I» մակնիշի, 147 LL 50 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) (թողարկման տարեթիվը` 2008 թվական, նույնացման համարը` JN1CC11D69T000336) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

10. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 8-րդ կետից բխող պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, հաշվառման աշխատանքները.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 9-րդ կետից բխող պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, հաշվառման աշխատանքները:

11. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշման 6-րդ կետի և 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման թիվ` 286.140.00576) կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 7-րդ կետում և 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման թիվ` 290.140.00153) կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 25

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 21-ի

N 828-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Մակնիշը           |Պետհամա- |Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնա-|Հաշվե-|

|ը/կ|                  |րանիշը   |ման    |                 |կան    |կշռա- |

|   |                  |         |տարե-  |                 |արժեքը |յին   |

|   |                  |         |թիվը   |                 |(դրամ) |արժեքը|

|   |                  |         |       |                 |       |(դրամ)|

|___|__________________|_________|_______|_________________|_______|______|

|1. |ԴԵՈՒ NEXIA GL     |250 UU 63|2008 թ.|XWB3D31BD8A159869|3219000|  0   |

|___|__________________|_________|_______|_________________|_______|______|

|2. |ԴԵՈՒ DAEWOO-      |251 UU 63|2008 թ.|XWB3D31BD6A164394|3695000|  0   |

|   |NEXIA GL          |         |       |                 |       |      |

|___|__________________|_________|_______|_________________|_______|______|

|3. |ՎԱԶ VAZ-21074     |042 UL 64|2008 թ.|XTA21074082735040|3020000|  0   |

|___|__________________|_________|_______|_________________|_______|______|

|4. |ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ      |430 OP 61|2010 թ.|X9L212300A0314150|2988679|  0   |

|   |(CHEVROLET        |         |       |                 |       |      |

|   |NIVA-21230)       |         |       |                 |       |      |

|___|__________________|_________|_______|_________________|_______|______|

|5. |Գռուզօվօյ         |134 LS 64|1999 թ.|X06295500X0000043|7321000|  0   |

|   |Դիսա-2955         |         |       |                 |       |      |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 21-ի

N 828-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Մակնիշը           |Պետհամա- |Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնա-|Հաշվե-|

|ը/կ|                  |րանիշը   |ման    |                 |կան    |կշռա- |

|   |                  |         |տարե-  |                 |արժեքը |յին   |

|   |                  |         |թիվը   |                 |(դրամ) |արժեքը|

|   |                  |         |       |                 |       |(դրամ)|

|___|__________________|_________|_______|_________________|_______|______|

|1. |Նիվա 21213        |021 LU 03|2001 թ.|XTA21213021613004|2439667|   0  |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 21-ի

N 828-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ 3 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Գույքի   |Պետհամա- |Նույնացման համարը|Գույքի |Գույքի  |Գույքի|Գույքի |

|ը/կ|անվանումը|րանիշը   |                 |թողարկ-|սկզբնա- |հաշվե-|շուկայա|

|   |         |         |                 |ման    |կան     |կշռա- |կան    |

|   |         |         |                 |տարե-  |արժեքը  |յին   |արժեքը |

|   |         |         |                 |թիվը   |(դրամ)  |արժեքը|(դրամ)`|

|   |         |         |                 |       |        |(դրամ)|18.06. |

|   |         |         |                 |       |        |19.04.|2019 թ.|

|   |         |         |                 |       |        |2019թ.|դրու-  |

|   |         |         |                 |       |        |դրու- |թյամբ  |

|   |         |         |                 |       |        |թյամբ |       |

|___|_________|_________|_________________|_______|________|______|_______|

|1. |TOYOTA   |109 LL 50|JTNBM58E903504664|2008 թ.| 6000000|   0  |2200000|

|   |COROLLA  |         |                 |       |        |      |       |

|   |1.4      |         |                 |       |        |      |       |

|   |(Տոյոտա- |         |                 |       |        |      |       |

|   |Կորոլլա) |         |                 |       |        |      |       |

|___|_________|_________|_________________|_______|________|______|_______|

|2. |TOYOTA   |108 LL 50|JTNBM58EX03504933|2008 թ.| 6875000|   0  |2200000|

|   |COROLLA  |         |                 |       |        |      |       |

|   |1.4      |         |                 |       |        |      |       |

|   |(Տոյոտա- |         |                 |       |        |      |       |

|   |Կորոլլա) |         |                 |       |        |      |       |

|___|_________|_________|_________________|_______|________|______|_______|

|3. |TOYOTA   |119 LL 50|JTNBE40K703125493|2007 թ.|10483333|   0  |2800000|

|   |CAMRY 2.4|         |                 |       |        |      |       |

|   |(Տոյոտա- |         |                 |       |        |      |       |

|   |Քեմրի)   |         |                 |       |        |      |       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2020
N 828-Ա
Որոշում