Սեղմել Esc փակելու համար:
ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0578.280601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2001 թվականի N 578

 

ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության համար ճարտարապետական, գործառական, ինչպես նաև մշակութային կարևոր նշանակություն և գրավային արժեք ունեցող մի շարք շենքերի արդյունավետ տնօրինման, ինչպես նաև դրանց նկատմամբ քաղաքականության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կառավարման մարմիններին հանձնվող շենքերի ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու Երևանի քաղաքապետին` ընկերությունների գույքի կազմից առանձնացնել նշված ցանկում ընդգրկված շենքերն ու դրանք հանձնել համապատասխան պետական կառավարման մարմիններին:

3. Համապատասխան պետական կառավարման մարմիններին`

i

ա) երկամսյա ժամկետում ավարտել նշված ցանկում ընդգրկված շենքերի հանձնման-ընդունման աշխատանքներն ու գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո` նշված շենքերում տեղակայված ընկերություններին իրենց կողմից զբաղեցված տարածքները տրամադրել անհատույց օգտագործման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(3-րդ կետը փոփ. 09.12.04 թիվ 1845-Ա որոշում)

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված պետական կառավարման մարմիններին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված ցանկում ընդգրկված ընկերությունների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև դրանց կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թվականի

հունիսի 28-ի N 578 որոշմամբ

 

ՑԱՆԿ

i

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ

 

.__________________________________________________________________________.

|NN |Հասցեն   |Ում հաշվեկշռում է    |Պետական կառավարման |Ում               |

|ը/կ|         |գտնվում              |մարմնի անվանումը   |տնօրինությանն է   |

|   |         |                     |                   |հանձնվում         |

|___|_________|_____________________|___________________|__________________|

| 1 |    2    |           3         |        4          |       5          |

|___|_________|_____________________|___________________|__________________|

| 1.|Տերյան 89|«Սպասարկումների և    |ՀՀ կառավարությանն  |ՀՀ կառավարությանն |

|   |         |շահագործման          |առընթեր            |առընթեր           |

|   |         |տնօրինություն» ՓԲԸ   |տեղեկատվության և   |տեղեկատվության և  |

|   |         |                     |գրահրատարակչության |գրահրատարակչության|

|   |         |                     |վարչություն        |վարչություն       |

|___|_________|_____________________|___________________|__________________|

| 2.|Աբովյան  |«Հայէներգո» ՓԲԸ      |ՀՀ էներգետիկայի    |ՀՀ պետական գույքի |

|   |27       |                     |նախարարություն     |կառավարման        |

|   |         |                     |                   |նախարարություն    |

|___|_________|_____________________|___________________|__________________|

| 3.|Մոսկովյան|«Վարչական շենք» ՓԲԸ  |ՀՀ բնապահպանության |ՀՀ բնապահպանության|

|   |35       |                     |նախարարություն     |նախարարություն    |

|___|_________|_____________________|___________________|__________________|

| 4.|Սարյան 22|«Հայփոստ» ՓԲԸ        |ՀՀ տրանսպորտի և    |ՀՀ տրանսպորտի     |

|   |         |                     |կապի նախարարություն|և  կապի           |

|   |         |                     |                   |նախարարություն    |

|___|_________|_____________________|___________________|__________________|

| 5.|Թումանյան|«Հայկական            |ՀՀ կառավարությանն  |ՀՀ պետական գույքի |

|   |17       |հանրագիտարանի գլխավոր|առընթեր            |կառավարման        |

|   |         |խմբագրություն» ՊՓԲԸ  |տեղեկատվության և   |նախարարություն    |

|   |         |                     |գրահրատարակչության |                  |

|   |         |                     |վարչություն        |                  |

|___|_________|_____________________|___________________|__________________|

| 6.|Իսահակյան|«Սպասարկումների և    |ՀՀ կառավարությանն  |ՀՀ պետական գույքի |

|   |28       |շահագործման          |առընթեր            |կառավարման        |

|   |         |տնօրինություն» ՓԲԸ   |տեղեկատվության և   |նախարարություն    |

|   |         |                     |գրահրատարակչության |                  |

|   |         |                     |վարչություն        |                  |

|___|_________|_____________________|___________________|__________________|

| 7.|Մարշալ   |«Մետրո» ՓԲԸ          |Երևանի             |Երևանի            |

|   |Բաղրամյան|                     |քաղաքապետարան      |քաղաքապետարան     |

|   |76       |                     |                   |                  |

|___|_________|_____________________|___________________|__________________|

| 8.| (8-րդ կետը հանվել է 15.10.01 թիվ 980 որոշում)                        |

i

|___|_________|_____________________|___________________|__________________|

| 9.|Վարդանանց|«Հայջրմուղկոյուղի»   |ՀՀ կառավարությանն  |ՀՀ կառավարությանն |

|   |8        |ՓԲԸ                  |առընթեր ջրային     |առընթեր ջրային    |

|   |         |                     |տնտեսության պետական|տնտեսության       |

|   |         |                     |կոմիտե             |պետական կոմիտե    |

|___|_________|_____________________|___________________|__________________|

|10.|Վարդանանց|«Ոռոգում» ՓԲԸ        |ՀՀ կառավարությանն  |ՀՀ կառավարությանն |

|   |13ա      |                     |առընթեր ջրային     |առընթեր ջրային    |

|   |         |                     |տնտեսության պետական|տնտեսության       |

|   |         |                     |կոմիտե             |պետական կոմիտե    |

|___|_________|_____________________|___________________|__________________|

|11.|Կորյունի |«Հայավտոճան» ՓԲԸ     |ՀՀ տրանսպորտի և    |ՀՀ տրանսպորտի     |

|   |21       |                     |կապի նախարարություն|և  կապի           |

|   |         |                     |                   |նախարարություն    |

|___|_________|_____________________|___________________|__________________|

|12.|Մոսկովյան|«Դեղերի և  բժշկական  |ՀՀ առողջապահության |ՀՀ պետական գույքի |

|   |15       |տեխնոլոգիաների       |նախարարություն     |կառավարման        |

|   |         |գործակալություն» ՓԲԸ |                   |նախարարություն    |

|___|_________|_____________________|___________________|__________________|

|13.|(13-րդ կետը ճանաչվել է չեղյալ 27.10.05 թիվ 1804-Ա որոշում)            |

i

|___|_________|_____________________|___________________|__________________|

|14.|Մոսկովյան|«N 4 պոլիկլինիկա» ՓԲԸ|Երևանի             |ՀՀ պետական գույքի |

|   |13       |                     |քաղաքապետարան      |կառավարման        |

|   |         |                     |                   |նախարարություն    |

|___|_________|_____________________|___________________|__________________|

|15.|Արշա-    |«Սպասարկումների և    |ՀՀ կառավարությանն  |ՀՀ պետական գույքի |

|   |կունյաց  |շահագործման          |առընթեր            |կառավարման        |

|   |2ա       |տնօրինություն» ՓԲԸ   |տեղեկատվության և   |նախարարություն    |

|   |         |                     |գրահրատարակչության |                  |

|   |         |                     |վարչություն        |                  |

|___|_________|_____________________|___________________|__________________|

|16.|Հանրապե- |«Հիդրոէներգաշին»     |ՀՀ էներգետիկայի    |ՀՀ պետական գույքի |

i

|   |տության  | ՓԲԸ                 |նախարարություն     |կառավարման        |

|   |67       |                     |                   |նախարարություն    |

.__________________________________________________________________________.

(ցանկը փոփ. 15.12.01 թիվ 1230, լրաց. 25.07.02 թիվ 1097-Ն որոշումներ)

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - նկատի ունենալով, որ 09.12.04 թիվ 1845-Ա որոշման 2-րդ կետի

փոփոխությունը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ

օրենքի պահանջներին, ապա այդ կետի փոփխությունները չեն ներառվում

որոշման մեջ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2001
N 578
Որոշում