ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
5 հունիսի 2020 թվականի N 488-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 179-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 179-Ն հրամանի հավելված թիվ 1-ում և հավելված թիվ 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) ամբողջ տեքստում «աշխատակազմի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Գլխավոր քարտուղար» բառերով, իսկ «աշխատակազմ» բառը փոխարինել համապատասխան հոլովաձևերով «Նախարարություն» բառով.
2) հավելված թիվ 1-ի`
ա. 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «համապատասխան բնագավառի» բառերը.
i
բ. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.».
i
գ. 8-րդ կետի 1-ին նախադասության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն)» բառերով.
դ. 8-րդ կետի 2-րդ նախադասության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն (այսուհետ` Գլխավոր քարտուղար)» բառերով.
i
ե. 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի» բառերով.
i
զ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «14. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթի պայմանները լիազորված մարմինը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):».
i
է. 15-րդ կետում լրացնել 6-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. «6) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային փոստի հասցե:»
i
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ կետով. «15.1. Հայտարարության հետ հրապարակվում են նաև թեստավորման փուլի թեստային առաջադրանքները (այսուհետ` թեստային առաջադրանքներ):»:
i
թ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «17. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է`
1) անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով,
2) էլեկտրոնային եղանակով:»:
i
ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ և 17.2-րդ կետերով. «17.1. Անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով Նախարարություն դիմած քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի պատճենները Նախարարությունը համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք:
17.2. Էլեկտրոնային եղանակով դիմած քաղաքացին փաստաթղթերի գունավոր լուսապատճենները ներկայացնում է հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին:»:
i
ժա. 18-րդ կետից հանել «Աշխատակազմը մրցույթից առնվազն մեկ ամիս առաջ մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով:» նախադասությունը.
i
ժբ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «22. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել նաև մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն: Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանությունների կամ այլ թերությունների հայտնաբերման դեպքում Հանձնաժողովը հնարավորինս սեղմ ժամկետում քաղաքացուց պահանջում է փաստաթղթերի բնօրինակները, որոնք համեմատվում են փաստաթղթերի գունավոր լուսապատճենների հետ և վերադարձվում են քաղաքացուն: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` Մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը:».
ժգ. 26-րդ կետի 4-րդ ենթակետի ««Հարկերի մասին» ՀՀ օրենք» բառերը փոխարինել «Հարկային օրենսգիրք» բառերով.
i
ժդ. 26-րդ կետի 9-րդ ենթակետի «ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում» բառերով.
3) Հավելված թիվ 2-ում`
i
ա. 5-րդ կետի 1-ին նախադասության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն)» բառերով.
բ. 5-րդ կետի 2-րդ նախադասության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն (այսուհետ` Գլխավոր քարտուղար)» բառերով.
i
գ. 13-րդ կետի զ) ենթակետի «ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան