Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2019 թվականի N 924-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մխչյանի և Լանջազատի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքների ավագանիների որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն, ընդունել`

1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջազատի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 172.38 քառ. մ մակերեսով առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքը` 59,898,234 դրամ սկզբնական արժեքով, և վերջինիս շահագործման համար անհրաժեշտ` Մ. Մաշտոցի փողոցի 65/2 հասցեում գտնվող 0.0418 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 13052016-03-0033)` որպես պետական սեփականություն ամրացնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին.

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մխչյանի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Մխչյանի Մաշտոցի փողոցի 3/1 հասցեում գտնվող 0.07 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 27052015-03-0030)` որպես պետական սեփականություն ամրացնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին.

3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքի Ուռուտ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող` 1 փողոցի 14/1 հասցեում գտնվող 0.045 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 18052015-06-0024)` որպես պետական սեփականություն ամրացնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`

1) մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հողամասերի և շենքի նվիրատվության մասին պայմանագրերի կնքումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և Լանջազատի և, համապատասխանաբար, Մխչյանի համայնքների միջև և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.

2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված հողամասը և շենքը, անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր կնքելու միջոցով, տրամադրել «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

3) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հողամասի տարածքում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում կառուցված (սկզբնական արժեքը` 60,918,747 դրամ) և 2016 թվականի մարտի 14-ի թիվ 2 ավարտական ակտի (շահագործման թույլտվության) համաձայն փաստագրված շենք-շինության նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո շենքը` սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով, անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր կնքելու միջոցով տրամադրել «Մխչյանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(2-րդ կետը փոփ. 18.06.2020 թիվ 1005-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` ապահովել սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի և Լոռի Բերդի համայնքի միջև և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված հողամասի տարածքում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում կառուցված (սկզբնական արժեքը` 58,574,770 դրամ) և 2016 թվականի հունվարի 27-ի ավարտական ակտի (շահագործման թույլտվության) համաձայն փաստագրված շենք-շինության նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո շենքը` սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով, անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր կնքելու միջոցով տրամադրել «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սույն որոշմամբ նախատեսված հողամասերի և շենքերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման և կնքվող պայմանագրերի նոտարական վավերացման հետ կապված ծախսերն իրականացնել շահառու հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Սույն որոշմամբ նախատեսված պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող անշարժ գույքի մակերեսները հաշվարկելիս հիմք ընդունել գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականներում արտացոլված մակերեսները:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2019
N 924-Ա
Որոշում