Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 568-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2020 թվականի N 998-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ ու 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 568-Ն որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերը փոխել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով:

2. «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (հասցեն` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Արաքս, Դանիել Բեկ-Փիրումյան փողոց, N 1 շենք, վկայականի N 2658342, 295763.0 դրամ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան հողամասի N 2681941, 2681942, 268144 վկայականներ, 10293.1 դրամ արժողությամբ) ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը (ամրացված գույքի կազմի վերաբերյալ ցանկը` համաձայն հավելվածի) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ` սահմանված կարգով կնքել 2-րդ կետով հանձնված անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-րդ կետով.

«22. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան»:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 18-ի

N 998-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ

 

Վկայական N 2681941

Հողամաս 1,1541 հա.

Վկայական N 2658342

Հողամաս 30,9 հա

Շենքի տվյալները, մակերեսը 7145,7 քառ. մ

 

.________________________________.

|Հուշապատ` դեկորատիվ     | 57 գծմ|

|________________________|_______|

|Զանգակատուն             |99.0   |

|________________________|_______|

|Հուշարձան արծիվներ      |5 հատ  |

|________________________|_______|

|Հուշարձան ցուլեր        |2 հատ  |

|________________________|_______|

|Առևտրի  կետեր           |43,5   |

|________________________|_______|

|Կաթսայատուն             |64.3   |

|________________________|_______|

|Ճաշարան                 |15,5   |

|________________________|_______|

|Պահակատուն              |46.5   |

|________________________|_______|

|Վառելանյութի պահեստ     |19.5   |

|________________________|_______|

|Կիսակառույց             |-      |

|________________________|_______|

|Խորքային հոր            |11.6   |

|________________________|_______|

|Ջրամբար                 |100.0  |

|________________________|_______|

|Պոմպակայան              |6,0    |

|________________________|_______|

|Սանհանգույց             |127.3  |

|________________________|_______|

|Փայտյա տնակ             | -     |

|________________________|_______|

|Հուշարձան               | -     |

.________________________________.

 

Վկայական N 2681942

Հողամաս 5,4593 հա

Շենքի տվյալները

1 շենք 92,6 / 145,3 քառ. մ և 2-րդ շենք 136,2/ 189,2 քառ. մ

 

.__________________________________.

|Ջրավազան                |46,0     |

|________________________|_________|

|Շատրվանով ջրավազան      |200.0    |

|________________________|_________|

|Էլ. ենթակայան           |22,1     |

|________________________|_________|

|Պահեստ                  |44,3     |

|________________________|_________|

|Պոմպակայան              |20.5     |

|________________________|_________|

|Ծածկած զուգարան         |77.2 24,6|

|________________________|_________|

|Պարիսպ                  |25,4     |

.__________________________________.

 

Վկայական N 2681944

Հողամաս 1,5353 հա

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2020
N 998-Ն
Որոշում