Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2020 թվականի N 1076-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 583-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի N 24 հասցեում գտնվող` 637.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքից 29 703 989.7 դրամ սկզբնական արժեքով, 473.7 քառ. մետր մակերեսով և 10 258 756 դրամ սկզբնական արժեքով, 163.6 քառ. մետր մակերեսով տարածքները հետ վերցնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված վարչական շենքի 1-ին և 2-րդ հարկերից 32 093 101 դրամ սկզբնական արժեքով, 511.8 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք 1) ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, իսկ 2-րդ հարկից` 7 869 644.7 դրամ սկզբնական արժեքով, 125.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք 2)` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցի N 81 հասցեում գտնվող` 77 800 000 դրամ սկզբնական արժեքով, 634.1 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,0515 հեկտար հողամասը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ, իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածք 1-ի և տարածք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները` նախատեսելով, որ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի` տարածք 2 տեղափոխման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ, իրականացնել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածք ամրացնելու մասին» N 583-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2020
N 1076-Ա
Որոշում