Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2020 թվականի N 1077-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ ու 468-րդ հոդվածների 1-ին մասերը, 469-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 65ա հասցեում գտնվող` 945.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը և 49.6 քառ. մետր մակերեսով շարժական տնակը և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 65ա/1 հասցեում գտնվող տրանսֆորմատորային ենթակայանի` 123.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ` կազմակերպություն):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, կազմակերպության հետ կնքել 2009 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 65/009 և N 66/009 պայմանագրերը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2020
N 1077-Ա
Որոշում