Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՍՏԱԺԱՎՈՐ ...

13.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.06.2001  -ից մինչեւ   13.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 13.03.18 թիվ 107-Ն հրաման)

i

102.0189.040601

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                               «04»         06           2001 Թ.

                                  ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10201097    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

 

4 հունիսի 2001 թվականի N 189

 

ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 5-րդ կետի ժզ ենթակետի համապատասխան հրամայում եմ`

 

1. Հաստատել`

ա) «Պետական նոտարական գրասենյակում նոտարի մոտ ստաժավորում անցկացնելու

կարգը».

բ) «Նոտարի ստաժորների թեկնածուների որակավորման ստուգման կարգը»

2. Սույն հրամանով հաստատված կարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մալխասյանի վրա:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի փետրվարի 21-ի «Պետական նոտարական գրասենյակում նոտարի մոտ ստաժավորում անցնելու կարգը» հաստատելու մասին» թիվ 67 հրամանը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

                                             2001 ԹՎԱԿԱՆԻ    ՀՈՒՆԻՍԻ 4-Ի

                                                N 189 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

1. «Պետական նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի համաձայն նոտարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, անցել է առնվազն մեկ տարի տևողությամբ ստաժավորում պետական նոտարական գրասենյակում, հանձնել է որակավորման քննություն:

Առանձին դեպքերում, երբ ստաժավորում անցնող անձը, ունենալով բավարար գիտելիքներ կարող է հանձնել որակավորման քննություններ, ստաժավորման ժամկետը կարող է կրճատվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետև արդարադատության նախարար) կողմից: Եթե կարճաժամկետ ստաժավորում անցած անձը չի հանձնում որակավորման քննությունները, ապա նա իրավունք ունի շարունակել ստաժավորումը մինչև ժամկետի ավարտը:

Ստաժավորման տևողությունը կարող է երկարացվել ստաժավորումն անցնողի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով նրա բացակայության ժամկետով` արդարադատության նախարարի հրամանով:

Ստաժավորումը դադարեցվում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Պետական նոտարական գրասենյակում ստաժավորում անցնողի պաշտոնում նշանակումը կատարվում է արդարադատության նախարարի հրամանով` ստաժորների թեկնածուների որակավորումն ստուգող հանձնաժողովի առաջարկության համաձայն:

3. Ստաժավորում անցնող անձինք չեն վարձատրվում և նրանք այդ ընթացքում իրավունք ունեն աշխատել: Ստաժավորում անցկացնելու հետ կապված նոտարական գրասենյակների լրացուցիչ ծախսերը կատարվում են ստաժավորում անցնող անձանց կողմից, որը չի կարող ամսական քսան հազար դրամից ավելի լինել:

Ստաժավորում անցնելու պայմանները և ժամերը սահմանվում են ստաժավորում անցնող անձի և նրա ղեկավար պետական նոտարի փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում ստաժավորման ժամկետն ու պայմանները սահմանում է արդարադատության նախարարի համապատասխան տեղակալը:

Ստաժավորում անցնող անձինք պարտավոր են պահպանել նոտարական գրասենյակի աշխատանքային ներքին կարգապահության կանոնները:

4. Պետական նոտարական գրասենյակում ստաժավորում անցնող անձի ստաժավորման աշխատանքները ղեկավարում է արդարադատության նախարարի հրամանով նշանակված պետական նոտարը: Հնարավորության դեպքում արդարադատության նախարարը ստաժավորման աշխատանքների ղեկավարին նշանակելիս հաշվի է առնում նաև նրա կարծիքը:

Ստաժավորում անցնող անձի դիմումի համաձայն արդարադատության նախարարը փոխում է ստաժավորում անցնող անձի ղեկավարին:

5. Պետական նոտարական գրասենյակում աշխատող նոտարը միաժամանակ կարող է իրականացնել ոչ ավելի, քան մեկ ստաժավորում անցնողի ղեկավարման աշխատանք:

6. Ստաժավորում անցնողի անձը կարող է իրականացնել հետևյալ գործառույթները`

ա) նոտարական փաստաթղթերի նախագծերի պատրաստումը.

բ) քաղաքացիների ընդունելության կազմակերպումը.

գ) նոտարական գործողությունների համար ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրումը և դրանք օրենսդրության համապատասխանությանը վերաբերյալ եզրակացությունը նոտարին ներկայացնելը.

դ) նոտարական գրասենյակում պահվող իրավական ակտերի համակարգումը և վերահսկչական վիճակում պահումը.

ե) իրավաբանական բնույթի գրավոր հարցումների կամ դրանց պատասխանների նախագծերի նախապատրաստումը.

զ) նոտարական գործերը արխիվ հանձնելուն նախապատրաստելը.

է) նոտարի հանձնարարությամբ գործավարական աշխատանքների իրականացումը:

Ստաժավորում անցնողը կարող է մասնակցել նոտարական պրակտիկայի ամփոփման աշխատանքներին:

Սույն կետով նախատեսված գործառույթների իրականացման կարգը որոշում է ստաժավորում անցնող անձի աշխատանքները ղեկավարող նոտարը:

7. Ստաժավորման ընթացքում ստաժավորում անցնողը պարտավոր է յուրացնել նոտարիատի հետ առընչվող հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը:

8. Ստաժավորման ավարտին ստաժավորում անցած անձի աշխատանքները ղեկավարող պետական նոտարը կազմում է եզրակացություն ստաժավորման արդյունքների մասին, որում պետք է նշվի ստաժավորում անցած անձի ընդհանուր պատրաստվածության մակարդակը, ստաժավորման ընթացքում նրա կողմից ստացված պրակտիկ հմտությունները և գիտելիքները, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքի համար ստաժավորում անցած անձի պատրաստության աստիճանը: Եզրակացության մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում (այսուհետև` նախարարություն), իսկ մյուսը տրվում է ստաժավորում անցած անձին:

9. Ստաժավորման արդյունքների մասին եզրակացությունը կցվում է որակավորման քննություններ հանձնելու դիմումին: Քննությանը մասնակցել թույլատրվում է ստաժավորում անցած բոլոր անձանց, անկախ ստաժավորման ղեկավարի եզրակացության գնահատականից:

10. Նոտարական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող և նոտարական գործունեության ղեկավարման գործառույթներ իրականացնող նախարարության պաշտոնատար անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են առանց ստաժավորում անցնելու և որակավորման քննություններ հանձնելու:

Նոտարական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող նախարարության այն աշխատողները (մասնագետներ), որոնց աշխատանքային գործառույթները կապված են նոտարիատի կամ նոտարիատի հետ առընչվող օրենսդրական հարցերի հետ (նախագծերի նախապատրաստում, փորձաքննություն և այլն) ստաժավորում են անցնում արդարադատության նախարարի կողմից սահմանված կրճատ ժամկետներում:

11. Ստաժավորում անցնող անձի ստաժավորումը կարող է վաղաժամկետ դադարեցվել արդարադատության նախարարի հրամանով`

ա) նրա դիմումի համաձայն.

բ) անհարգելի պատճառով տաս օր անընդմեջ ստաժավորում չանցնելու.

գ) նոտարական գրասենյակի աշխատանքային ներքին կարգապահության կանոնները կոպիտ խախտելու.

դ) որակավորման ստուգման համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի

N 189 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՐԳ ՆՈՏԱՐԻ ՍՏԱԺՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Նոտարի ստաժոր դառնալու համար համար կարող են դիմել գործունակ այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն: 2. Որակավորման ստուգման համար դիմողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (այսուհետև նախարարություն) ներկայացնում է` 1) դիմում, որում պետք է նշվեն` ա/ նրա անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում). բ/ դիմողի բնակության վայրը, հեռախոսի համարը` դրա առկայության դեպքում. 2) երկու գունավոր լուսանկար 4 X 6 չափսի. 3) անձնագիր. 4) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը. 5) լրացված անձնական թերթիկ:

Սույն կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից կազմված դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում են նախարարությունում:

Ստուգման անցկացման հետ կապված ծախսերը կատարում է դիմողը, որը չափը սահմանում է հանձնաժողովը: 3. Դիմողների որակավորման ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետև` արդարադատության նախարար) կողմից ստեղծած հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով): 4. Հանձնաժողովը` 1) կազմակերպում է դիմողների ստուգման աշխատանքները. 2) ընտրում է ստուգման համար կիրառելի հարցերը. 3) որոշում է ստուգման վայրը, ժամանակը և դրա մասին հայտնում դիմողներին. 4) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները. 5) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ: 5. Դիմողների որակավորումը որոշելու համար ստուգման համար կիրառելի հարցերը մշակվում են նկատի ունենալով դիմողների մասնագիտական կարողություններն իրավունքի հետևյալ բնագավառներում`

ա) քաղաքացիական իրավունք.

բ) հողային իրավունք.

գ) նոտարիատի մասին օրենսդրություն.

դ) սահմանադրական իրավունք: 6. Ստուգումներն անցկացվում են արդարադատության նախարարի կողմից սահմանված ժամկետներում: 7. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերեն լեզվով: 8. Ստուգման արդյունքների գնահատումն իրականացնում է հանձնաժողովը: Ստուգման արդյունքների գնահատումն իրականացվում է 20 միավոր համակարգով: Դրական են համարվում տաս և բարձր միավորները: 9. Ստուգումների արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով հայտնվում է կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ քան ստուգման անցկացման հաջորդող օրը: 10. Ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել արդարադատության նախարարին տասնօրյա ժամկետում: 11. Եթե արդարադատության նախարարը բավարարում է դիմողի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա դիմողի գնահատականը համապատասխանաբար ավելացվում է:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
04.06.2001
N 189
Հրաման