Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈ ...

17.04.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.2007  -ից մինչեւ   17.04.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 25.03.10 թիվ 285-Ն որոշում)

i

040.0594.040701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2001 թվականի N 594

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական տալու կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` երկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայականի պատրաստման աշխատանքները:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձի տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգի մասին» N 52 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում «կարգավիճակ հայցելու վերաբերյալ» բառերը փոխարինել «կարգավիճակ հայցողի» բառերով, իսկ «տեղեկանքի» բառը` «վկայականի» բառով:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հուլիսի 4-ի N 594 որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատվել է «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի դրույթին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմում ներկայացրած անձանց Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական (այսուհետև` վկայական) տալու կարգը:

2. Վկայականը Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցող անձին տրվող փաստաթուղթ է, որը հավաստում է, որ տվյալ անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն (այսուհետև` նախարարություն)` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու համար:

3. Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմում ներկայացվելուց հետո եռօրյա ժամկետում:

4. Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի քննարկման ժամկետով` մեկ ամսով:

Այն դեպքում, երբ վկայականի գործողության ժամկետի ընթացքում` սահմանված կարգով դեռևս չի լուծվել անձին Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու հարցը, ապա վկայականում կարող է կատարվել նշում դրա գործողության ժամկետը մինչև 3 ամիս երկարաձգելու մասին:

5. Ժամկետանց վկայականներն անվավեր են և ենթակա չեն նորով փոխանակման:

6. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով (ձևը կցվում է)` հայերեն:

7. Վկայականում նշվում են Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմում ներկայացրած անձի մասին հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայրանունը.

բ) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

գ) սեռը.

դ) ազգությունը.

ե) քաղաքացիությունը.

զ) բնակության վայրը.

է) հաշվառման վայրը:

 

II. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի կամ կորցրած վկայականի փոխարեն նոր վկայականը տրվում է նախարարության կողմից:

9. Վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողը նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմում.

բ) անձնագիրը, ծննդյան վկայականը (անչափահասների համար).

գ) 35 x 45 մմ չափսի լուսանկար (գունավոր).

դ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթեր:

Այն դեպքում, երբ դիմողի մոտ բացակայում են սույն կետի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված փաստաթղթերը, ապա վկայականը տրվում է նրա` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումում նշված տվյալների հիման վրա:

10. Վկայական տալը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ վկայական ստանալու հավակնող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում չի ներկայացրել նախարարություն` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով:

11. Վկայականը նախարարության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե այնտեղ պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու կամ մաշվածության, կամ որևէ այլ պատճառով օգտագործման համար այն դարձել է ոչ պիտանի:

12. Վկայականի փոխանակման համար նախարարություն են ներկայացվում փոխանակման ենթակա վկայականը և երկու գունավոր լուսանկար:

Եթե վկայականի փոխանակման հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտությունների հայտնաբերումը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փաստաթղթեր:

13. Վկայականը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին և նախարարությանը:

Նախարարությունը կորցրած վկայականի փոխարեն կարող է նոր վկայական տալ միայն այն դեպքում, երբ կորած վկայականի գործողության ժամկետը չի լրացել կամ, թեև լրացել է, սակայն դեռևս սահմանված կարգով չի լուծվել անձին Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ տալու կամ մերժելու հարցը:

 

III. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐ ՎԱՐԵԼԸ

 

14. Վկայականը ենթակա է նախարարություն հանձնման, եթե`

ա) «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անձն ստանում է փախստականի կարգավիճակ.

բ) «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անձի Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումը մերժվում է.

գ) անձը դիմումով հետ է վերցնում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու մասին իր դիմումը.

դ) վկայական ունեցող անձը որոշել է մեկնել Հայաստանի Հանրապետությունից.

ե) վկայականի տերը մահացել է.

զ) վկայականի` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հիմքերով փոխանակման դեպքերում:

Սույն կետի «ա» և «դ» ենթակետերով նախատեսված դեպքերում վկայականը հանձնվում է նախարարություն` դրա տիրոջ կամ վերջինիս կողմից` սահմանված կարգով լիազորված անձի կողմից:

Սույն կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքում վկայականը ներկայացվում է մահվան ակտը գրանցող պետական մարմին, որը մահվան մասին գրանցումը կատարելուց հետո` սահմանված ժամկետում վկայականն ուղարկում է նախարարություն:

15. Վերադարձված, գտնված վկայականները պահպանվում են նախարարությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

i

16. Նախարարությունն իր կողմից սահմանված կարգով իրականացնում է վկայականների հաշվառումը, ինչպես նաև վարում է տրված, փոխանակված կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանները:

(կարգը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

 

Ձև

 

ՆՄՈՒՇ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

._______________________________________________________________.

|                                                               |

| ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԻ       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                  |

|    ՊԱՏԿԵՐԸ         ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ                   |

|                    ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                             |

|                                                               |

|                    ՎԿԱՅԱԿԱՆ ____                              |

|          Հայաստանի Հանրապետությունում փախստականի              |

|                    կարգավիճակ հայցողի                         |

|   ._________.                                                 |

|   |Լուսանկար| Ազգանունը .............................         |

|   |(35 x 45 | Անունը ................................         |

|   | չափսի)  | Հայրանունը ............................         |

|   ._________. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ..........         |

|               Ծննդյան վայրը .........................         |

|               Սեռը ..................................         |

|    Ազգությունը ......................................         |

|    Քաղաքացիությունը .................................         |

|    ՀՀ-ում բնակության վայրը ..........................         |

|    Հաշվառվել է ......................................         |

|    Հայցել է փախստականի կարգավիճակ ..... ...... 2001 թ.        |

|    Վկայականը տրվել է .... ........... 2001թ.                  |

|    Վկայականը վավերական է մինչև  .... ...... 2001 թ.           |

|    Երկարաձգված է մինչև  .... .......... 2001 թ.               |

|                                                               |

|           ՆԱԽԱՐԱՐ        ___________________                  |

|                           (ստորագրությունը)                   |

|                                                               |

|                          _________________________________    |

|                           (ազգանունը, անունը, հայրանունը)     |

._______________________________________________________________.

 

Ծանոթագրություն: Վկայականը մեկ էջից բաղկացած 108 x 118 մմ չափսի փաստաթուղթ է, որի հակառակ երեսին ոչ մի գրառում չկա:

Վկայականը լրացվելուց հետո այն ստորագրվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից և ամրագրվում է նախարարության կնիքով:

 

(նմուշը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2001
N 594
Որոշում