ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
29 հունիսի 2020 թվականի N 726-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի «Չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը սահմանելու մասին» N 1060-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հրամանի 2-րդ կետում «Գ. Բադալյանին» բառերը փոխարինել «Վ. Սիմոնյանին» բառերով:
i
2) Հրամանի Հավելվածի 11-րդ կետից հանել «(չափման միջոց արտադրող, ներմուծող)» բառերը:
3) Հրամանի Ձև 1-ից հանել «(արտադրող, ներմուծող)» բառերը:
i
4) Հրամանի Ձև 3-ում և Ձև 6-ում «Չափագիտության ազգային ինստիտուտ» բառերը փոխարինել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» բառերով:
Տ. Խաչատրյան
Պաշտոնական հրապարակման օրը` 7 հուլիսի 2020 թվական: