040.2148.200103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2148-Ն
i
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի հինգերորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 05.05.05 թիվ 547-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 05.05.05 թիվ 547-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ
Հավելված
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2148-Ն որոշման
ՑԱՆԿ
i
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
| Պաշտոնը | Կոչումը |
|_________________________________________|_______________________________|
| Բարձրագույն խմբի պաշտոններ | |
|_________________________________________|_______________________________|
|ՀՀ ոստիկանության պետ |ոստիկանության գեներալ-գնդապետ |
|ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ |ոստիկանության գեներալ-լեյտենանտ|
|ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար |գեներալ-լեյտենանտ |
|ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |ոստիկանության գեներալ-լեյտենանտ|
| | |
|_________________________________________|_______________________________|
| Գլխավոր խմբի պաշտոններ | |
|_________________________________________|_______________________________|
|Գլխավոր վարչության պետ, այդ թվում` |ոստիկանության գեներալ-մայոր |
|ոստիկանության Երևան քաղաքի վարչության | |
|պետ, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի | |
|Հանրապետության դեսպանությանը կից | |
|Հայաստանի Հանրապետության | |
|ոստիկանության ներկայացուցիչ | |
|Գլխավոր վարչության պետի տեղակալ |ոստիկանության գնդապետ |
|Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` |ոստիկանության գնդապետ |
|մարզային վարչության պետ | |
|Ինքնուրույն վարչության պետի տեղակալ, |ոստիկանության գնդապետ |
|այդ թվում` մարզային վարչության պետի | |
|տեղակալ | |
|Ինքնուրույն բաժնի պետ, բաժնի պետ (որոնց |ոստիկանության գնդապետ |
|կողմից սպասարկվող տարածքի բնակչության | |
|թիվը 100000 և ավելի է), | |
|գնդի հրամանատար | |
|Գլխավոր վարչության կազմում վարչության |ոստիկանության գնդապետ |
|պետ, գլխավոր վարչության կազմում | |
|վարչության պետի տեղակալ | |
|Բաժնի պետ |ոստիկանության փոխգնդապետ |
|_________________________________________|_______________________________|
| Ավագ խմբի պաշտոններ | |
|_________________________________________|_______________________________|
|Բաժնի պետի տեղակալ |ոստիկանության փոխգնդապետ |
|Ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր|ոստիկանության փոխգնդապետ |
|վարչությունների, ինքնուրույն | |
|վարչությունների, ինքնուրույն բաժինների | |
|կազմում բաժանմունքի պետ, ինչպես նաև Երե-| |
|վան քաղաքի և մարզային վարչության կազմում| |
|բաժանմունքի պետ, տարածքային | |
|բաժանմունքի պետ, գնդի կազմում գումարտակի | |
|հրամանատար, առանձին գումարտակի | |
|հրամանատարի տեղակալ, սպայական վաշտի | |
|հրամանատար, | |
|Բաժանմունքի պետ |ոստիկանության մայոր |
|_________________________________________|_______________________________|
| Միջին խմբի պաշտոններ | |
|_________________________________________|_______________________________|
|Բաժանմունքի պետի տեղակալ |ոստիկանության մայոր |
|Հատկապես կարևոր հանձնարարություններով |ոստիկանության մայոր |
|ավագ տեսուչ, | |
|հատկապես կարևոր գործերով | |
|ավագ օպերլիազոր | |
|Ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր, ավագ պարեկ |ոստիկանության մայոր |
|Տեսուչ, օպերլիազոր, պարեկ |ոստիկանության կապիտան |
|_________________________________________|_______________________________|
| Կրտսեր խմբի պաշտոններ | |
|_________________________________________|_______________________________|
|Կրտսեր տեսուչ, կրտսեր պարեկ |ոստիկանության ավագ ենթասպա |
|Ավագ ոստիկան |ոստիկանության ենթասպա |
|Ոստիկան |ոստիկանության ավագ |
|_________________________________________________________________________|
| Կենտրոնական ապարատ |
|_________________________________________________________________________|
| Միջին խմբի պաշտոններ | |
|_________________________________________|_______________________________|
|Բաժանմունքի պետի տեղակալ |ոստիկանության փոխգնդապետ |
|Հատկապես կարևոր հանձնարարություններով |ոստիկանության փոխգնդապետ |
|ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով | |
|ավագ օպերլիազոր | |
._________________________________________________________________________.
(ցանկը փոփ. 05.05.05 թիվ 547-Ն, 12.10.06 թիվ 1852-Ն, 31.05.07 թիվ 640-Ն, 22.02.08 թիվ 160-Ն, 02.07.09 թիվ 722-Ն, 22.12.11 թիվ 1847-Ն, 08.07.15 թիվ 746-Ն, 17.01.2019 թիվ 9-Ն, 02.07.2020 թիվ 1114-Ն որոշումներ)