Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2020 թվականի N 1170-Ա

 

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին ամրացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սբ. Հռիփսիմեի փողոց N 2 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 3.75 հեկտար մակերեսով հողամասից 1002240 դրամ կադաստրային արժեքով 144 քառ. մետր մակերեսով հողամասը (այսուհետ` հողամաս) հետ վերցնել և նվիրաբերել քաղաքացի Գառնիկ Ավադիսի Յակուբյանին (անձնագիր` AN0261511, տրված` 14.11.2012 թ., 001-ի կողմից) (այսուհետ` նվիրաբերություն ստացող) Յակուբյանների ընտանեկան գերեզմանատուն կառուցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության արդյունքում վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 3.75 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ իրականացված օգտագործման իրավունքների պետական գրանցման 2006 թվականի մայիսի 24-ի N 2225819 վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու համար.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման առաջին կետում նշված հասցեից նվիրաբերվող հողամասի առանձնացման, այդ թվում` որպես առանձին գույքային միավոր իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը.

3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել որպես առանձին գույքային միավոր գրանցված հողամասի նպատակային նշանակության փոփոխության աշխատանքները` դրա նկատմամբ գրանցելով սույն որոշման 1-ին կետի նվիրաբերության պահանջից բխող նպատակային նշանակությունը.

4) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սբ. Հռիփսիմեի փողոց N 2 հասցեում գտնվող հողամասից առանձնացված հողամասի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի բնօրինակները տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.

5) սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում նվիրաբերություն ստացողի հետ իրականացնել նվիրաբերվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո նվիրաբերություն ստացողի հետ մեկամսյա ժամկետում կնքել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագիր` դրանում սահմանելով, որ`

1) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` նվիրաբերությունն ստացողի միջոցների հաշվին.

2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված հողամասը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.07.2020
N 1170-Ա
Որոշում