Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

22 հուլիսի 2020 թվականի N 681-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 246-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 27-ի «Հիմնավորված գումարները միասնական հաշիվ մուտքագրելու եզրակացության և միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևերը հաստատելու մասին» N 246-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածի`

1) աղյուսակում 3-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին սյունակ և 3.1.1-3.1.4-րդ ենթասյունակներ`

 

.______________________________________.

|Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները  |

|______________________________________|

|               -3.1-                  |

|______________________________________|

|Անունը,|Ծննդյան|Անձնագրի |Անձնագրի    |

|ազգա-  |ամսաթիվ|սերիան և |(նույնա-    |

|նունը, |       |համարը   |կանացման    |

|հայրա- |       |(նույնա- |քարտի)      |

|նունը  |       |կանացման |տրման       |

|       |       |քարտի    |ժամկետը և   |

|       |       |համարը)  |ծածկագիրը   |

|       |       |         |(ում կողմից)|

|_______|_______|_________|____________|

|-3.1.1-|-3.1.2-| -3.1.3- |   -3.1.4-  |

.______________________________________.

 

2) հարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգի`

ա. 6-րդ և 7-րդ կետերում «հարկ վճարողին» բառերից հետո լրացնել «, ֆիզիկական անձին» բառերը,

բ. 7-րդ կետից հետո լրացնել նոր` 7.1-ին կետ և 7.1.1-7.1.4-րդ ենթակետեր`

«7.1. Աղյուսակի 3.1-ին սյունակում լրացվում են այն ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը: Սյունակը լրացվում է միայն հարկ վճարողի բանկային հաշվի բացակայության դեպքում,

7.1.1. Աղյուսակի 3.1.1-ին ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,

7.1.2. Աղյուսակի 3.1.2-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը` օրը, ամիսը, տարին,

7.1.3. Աղյուսակի 3.1.3-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի դեպքում` քարտի համարը),

7.1.4. Աղյուսակի 3.1.4-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից),»:

2. Մինչև սույն հրամանով հաստատված դիմումի ձևի և լրացման կարգի էլեկտրոնային եղանակով ծրագրային ապահովումը միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար կիրառվում է մինչ այդ գործող ձևատեսքը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Է. Հովհաննիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
22.07.2020
N 681-Ն
Հրաման