Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶ ...

 

 

040.0867.290611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2011 թվականի N 867-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ և 34-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների ցանկերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներն ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի կազմը:

(2-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)

3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի ցանկի 1-ին կետի 32-34-րդ ենթակետերով և 3-րդ կետի 37-45-րդ ենթակետերով սահմանված տեսակները Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կարող են օգտագործվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` ահաբեկչական գործողությունների դեմ պայքար իրականացնելիս, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելիս:

(3-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինությունից հանված հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` ոչնչացնելու համար:

(4-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատելու մասին» N 1238-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 23-ի

N 867-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Հրազենի տեսակներ`

 

._____________________________________________________________________.

|1. |5,45 մմ տրամաչափի ատրճանակ ՊՍՄ                                   |

|___|_________________________________________________________________|

|2. |9 մմ տրամաչափի ատրճանակ «Մակարով» ՊՄ, «Մակարով» ՊՄՄ              |

|___|_________________________________________________________________|

|3. |9 մմ տրամաչափի Յառիգինի ատրճանակ ՄՌ-443 «Գռաչ», ՄՌ-446 «Վիկինգ»  |

|___|_________________________________________________________________|

|4. |9 մմ տրամաչափի ատրճանակ ԳՇ-18                                    |

|___|_________________________________________________________________|

|5. |9 մմ տրամաչափի ռևոլվեր  ՕՑ-01 (ՏԿԲ-0216) «Կոբալտ», «Կոռնետ»      |

|___|_________________________________________________________________|

|6. |9 մմ տրամաչափի հատուկ ատրճանակ ՊԲ/6Պ9                            |

|___|_________________________________________________________________|

|7. |9 մմ տրամաչափի ատրճանակ «Գլոկ» և  տարատեսակներ                   |

|___|_________________________________________________________________|

|8. |9 մմ տրամաչափի ատրճանակ «Բերետտա» և  տարատեսակներ                |

|___|_________________________________________________________________|

|9. |9 մմ տրամաչափի ատրճանակ «ՉԶ» և  տարատեսակներ                     |

|___|_________________________________________________________________|

|10.|9 մմ տրամաչափի ատրճանակ «Բրաունինգ» և  տարատեսակներ              |

|___|_________________________________________________________________|

|11.|9 մմ տրամաչափի ատրճանակ «Կոլտ» և  տարատեսակներ                   |

|___|_________________________________________________________________|

|12.|9 մմ տրամաչափի ատրճանակ «ՍմիթՎեսսոն» և  տարատեսակներ             |

|___|_________________________________________________________________|

|13.|9մմ տրամաչափի ատրճանակ «Իժ», «Բայկալ» և   տարատեսակներ           |

|___|_________________________________________________________________|

|14.|5,45մմ տրամաչափի ատրճանակ «Իժ» և   տարատեսակներ                  |

|___|_________________________________________________________________|

|15.|5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ ԱԿ-74, ԱԿՍ-74, ԱԿ-74Ն, ԱԿՍ-74ՈՒ,      |

|   |ԱԿ-105, ԱԿՍ-74Ն, ԱԿ-12 և  տարատեսակներ                           |

|___|_________________________________________________________________|

|16.|7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ ԱԿ-47, ԱԿՍ-47, ԱԿՄ, ԱԿՄՍ, ԱԿ-104,     |

|   |ԱԿ-15 և  տարատեսակներ                                            |

|___|_________________________________________________________________|

|17.|9մմ տրամաչափի փոքրածավալ ատրճանակ-գնդացիր ՊՊ-2000                |

|___|_________________________________________________________________|

|18.|9 մմ տրամաչափի Ստեչկինի ատրճանակ-գնդացիր ԱՊՍ                     |

|___|_________________________________________________________________|

|19.|9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր Կ6-92, Կ6-Մ, ՊՊ-19 «Բիզոն»,      |

|   |ՊՊ-19-01 «Վիտյազ» և  տարատեսակներ                                |

|___|_________________________________________________________________|

|20.|9 մմ տրամաչափի հատուկ ինքնաձիգ ԱՍ «Վալ»                          |

|___|_________________________________________________________________|

|21.|5,6 մմ փոքր տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎ-99                    |

|___|_________________________________________________________________|

|22.|5,45 մմ տրամաչափի ձեռքի գնդացիր ՌՊԿ-74 և  տարատեսակներ           |

|___|_________________________________________________________________|

|23.|5,45 մմ տրամաչափի դիպուկահար կարաբին Կ-11                        |

|___|_________________________________________________________________|

|24.|7,62 մմ տրամաչափի ատրճանակ ՏՏ                                    |

|___|_________________________________________________________________|

|25.|7,62 մմ տրամաչափի գնդացիր ՊԿշ, ՊԿՄշ, ՊԿՄՍ, ՊԿԲ և  տարատեսակներ   |

|___|_________________________________________________________________|

|26.|7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎ-98                        |

|___|_________________________________________________________________|

|27.|7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան Շտեյեր-ՍՍԳ (SSG-04)          |

|___|_________________________________________________________________|

|28.|8,6 մմ տրամաչափի դիպուկահար հրացան Շտեյեր-ՍՍԳ (SSG-08)           |

|___|_________________________________________________________________|

|29.|7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎԴ, ՍՎԴ-Ս, «Տիգռ»           |

|___|_________________________________________________________________|

|30.|7,62 մմ տրամաչափի կարաբին ՍԿՍ և  տարատեսակներ                    |

|___|_________________________________________________________________|

|31.|7,62 մմ տրամաչափի կարաբին ԿՕ և  տարատեսակներ                     |

|___|_________________________________________________________________|

|32.| 9 մմ տրամաչափի հատուկ դիպուկահար հրացան ՎՍՍ, ՎՍԿ-94             |

|___|_________________________________________________________________|

|33.|12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան Վ-94, ԱՍՎԿ-94,         |

|   |ՕՍՎ-96, «Զաստավա Մ-93»                                           |

|___|_________________________________________________________________|

|34.|40 մմ տրամաչափի փողատակային նռնականետ ԳՊ-25, ԳՊ-30, ԳՊ-35        |

|___|_________________________________________________________________|

|35.|40 մմ տրամաչափի նռնականետ ՌՊԳ-7, ՌՊԳ-7Դ                          |

|___|_________________________________________________________________|

|36.|40 մմ տրամաչափի ձեռքի ռևոլվերային  նռնականետ 6Գ30 /ՌԳ-6 Գնոմ/    |

|___|_________________________________________________________________|

|37.|23 մմ տրամաչափի հատուկ կարաբին ԿՍ-23, ԿՍ-23Մ                     |

|___|_________________________________________________________________|

|38.|Ավտոմատ արձակման հաստոցային նռնականետ ԱԳՍ-30                     |

|___|_________________________________________________________________|

|39.|5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան «Ուրալ», «Ուրալ-6-1»           |

|   |տարատեսակներ                                                     |

|___|_________________________________________________________________|

|40.|5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան ՍՄ-2                           |

|___|_________________________________________________________________|

|41.|5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան ՏՕԶ և  տարատեսակներ            |

|___|_________________________________________________________________|

|42.|5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան «Բիատլոն» և  տարատեսակներ      |

|___|_________________________________________________________________|

|43.|5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ՄՑՄ                          |

|___|_________________________________________________________________|

|44.|5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ԻԺ-35                        |

|___|_________________________________________________________________|

|45.|5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ` նպատակային ՏՕԶ-35, ՏՕԶ-35Մ  |

|___|_________________________________________________________________|

|46.|5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ (կարճեցված փամփուշտով)       |

|   |Մարգոլին ՄՑՈՒ, ՄՑ-1                                              |

|___|_________________________________________________________________|

|47.|7,62 մմ տրամաչափի սպորտային ռևոլվեր  ՏՕԶ-36, ՏՕԶ-49              |

|___|_________________________________________________________________|

|48.|7,62 մմ տրամաչափի սպորտային հրացան ԱՎ, ԱՎԼ                       |

._____________________________________________________________________.

 

2. Ռազմամթերքի տեսակներ`

 

._____________________________________________________________________.

|1. |5,45  մ տրամաչափի փամփուշտ ՄՊՑ (7Ն7)                             |

|___|_________________________________________________________________|

|2. |5,45  մ տրամաչափի փամփուշտ 7Ն6, 7Ն10                             |

|___|_________________________________________________________________|

|3. |5,45  մ տրամաչափի փամփուշտ 7ՏԶ                                   |

|___|_________________________________________________________________|

|4. |5,45  մ տրամաչափի փամփուշտ 7ԽԶ                                   |

|___|_________________________________________________________________|

|5. |5,45  մ տրամաչափի ինքնաձիգի ցածր անդրադարձային ունակության       |

|   |փամփուշտ                                                         |

|___|_________________________________________________________________|

|6. |5,45  մ տրամաչափի ինքնաձիգի զրահախոցող գնդակով փամփուշտ (7Ն22)   |

|___|_________________________________________________________________|

|7. |5,45 մմ տրամաչափի փամփուշտ գնդակի նվազեցված արագությամբ ՈՒՍ      |

|   |(7ՈՒ1)                                                           |

|___|_________________________________________________________________|

|8. |5,45 մմ տրամաչափի փամփուշտ զրահախոցող միջուկով ԲՍ (7Ն24)         |

|___|_________________________________________________________________|

|9. |7,62 մմ տրամաչափի փամփուշտ 1943 թ. նմուշի                        |

|___|_________________________________________________________________|

|10.|7,62 մմ տրամաչափի փամփուշտ 1943 թ. նմուշի զրահախոցող,            |

|   |զրահախոցող-հրկիզող գնդակով                                       |

|___|_________________________________________________________________|

|11.|7,62 մմ տրամաչափի փամփուշտ Տ-45 գնդակով 1943 թ. նմուշի           |

|___|_________________________________________________________________|

|12.|7,62 մմ տրամաչափի փուչ փամփուշտ 1943 թ. նմուշի                   |

|___|_________________________________________________________________|

|13.|7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացանի փամփուշտ                    |

|___|_________________________________________________________________|

|14.|7,62x51մմ /308WIN/ տրամաչափի դիպուկահար հրացանի փամփուշտ         |

|___|_________________________________________________________________|

|15.|8,6x70 մմ /338 Lapua Magnum/ տրամաչափի փամփուշտ                  |

|___|_________________________________________________________________|

|16.|7,62 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով հրացանի փամփուշտ ԲՊ (7Ն26)  |

|___|_________________________________________________________________|

|17.|7,62 մմ տրամաչափի զրահախոցող-այրող գնդակով հրացանի փամփուշտ Բ-32 |

|___|_________________________________________________________________|

|18.|7,62 մմ տրամաչափի լուսածիր գնդակով հրացանի փամփուշտ Տ-46         |

|___|_________________________________________________________________|

|19.|7,62 մմ տրամաչափի տրամաչափի ռևոլվերի  փամփուշտ                   |

|___|_________________________________________________________________|

|20.|7,62 մմ տրամաչափի հատուկ փամփուշտ ՍՊ-4                           |

|___|_________________________________________________________________|

|21.|7,62 մմ տրամաչափի ՏՏ ատրճանակի փամփուշտ                          |

|___|_________________________________________________________________|

|22.|7,62 մմ տրամաչափի զրահախոցող-լուսածիր գնդակով հրացանի փամփուշտ   |

|   |ԲՏ-90 (7ԲՏ1)                                                     |

|___|_________________________________________________________________|

|23.|7,62 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով հրացանի դիպուկահարի փամփուշտ|

|   |7Ն14                                                             |

|___|_________________________________________________________________|

|24.|9 մմ տրամաչափի փամփուշտ ՊՄ                                       |

|___|_________________________________________________________________|

|25.|9 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով ատրճանակի փամփուշտ     |

|   |(7Ն21)                                                           |

|___|_________________________________________________________________|

|26.|9 մմ տրամաչափի մետաղական միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ      |

|   |(57-Ն-181Ս)                                                      |

|___|_________________________________________________________________|

|27.|9 մմ տրամաչափի պլաստմասսային միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ  |

|   |(ՍՊ-7)                                                           |

|___|_________________________________________________________________|

|28.|9 մմ տրամաչափի էքսպանսիվ գնդակով ատրճանակի փամփուշտ ՊԷ           |

|___|_________________________________________________________________|

|29.|9 մմ տրամաչափի լուսածիր գնդակով ատրճանակի փամփուշտ ՊՏ            |

|___|_________________________________________________________________|

|30.|9մմ /9x18/ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊԲՄ     |

|   |(7Ն25)                                                           |

|___|_________________________________________________________________|

|31.|9մմ /9x19/ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով ատրճանակի        |

|   |փամփուշտ ՊԲՊ (7Ն31)                                              |

|___|_________________________________________________________________|

|32.|9մմ /9x21/ տրամաչափի մետաղական միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ|

|   |(7Ն29)                                                           |

|___|_________________________________________________________________|

|33.|9մմ /9x39/ տրամաչափի ՍՊ-5, ՍՊ-6, ՊԱԲ-9 հատուկ փամփուշտներ        |

|___|_________________________________________________________________|

|34.|5,6 մմ տրամաչափի սպորտային-որսորդական փամփուշտ                   |

|___|_________________________________________________________________|

|35.|12,7 մմ տրամաչափի դիպուկահարի փամփուշտ 7Ն34                      |

|___|_________________________________________________________________|

|36.|Գրոհային նռնակներ ՌԳ-42, ՌԳԴ-5, ՌԳՆ                              |

|___|_________________________________________________________________|

|37.|Պաշտպանողական նռնակներ Ֆ-1, ՌԳՕ                                  |

|___|_________________________________________________________________|

|38.|Հակատանկային նռնակ ՌԿԳ                                           |

|___|_________________________________________________________________|

|39.|40 մմ տրամաչափի ջերմաճնշումային նռնակ ՎԳ-40ՏԲ                    |

|___|_________________________________________________________________|

|40.|60 մմ տրամաչափի ջերմաճնշումային ձեռքի նռնակ ՌԳ-60ՏԲ              |

|___|_________________________________________________________________|

|41.|40 մմ տրամաչափի կրակոց ՊԳ-7 և  տարատեսակներ                      |

|___|_________________________________________________________________|

|42.|40 մմ տրամաչափի կրակոց ՎՕԳ-25, ՎՕԳ-25Պ                           |

|___|_________________________________________________________________|

|43.|30 մմ տրամաչափի ՎՕԳ-17, ՎՕԳ-17Մ                                  |

|___|_________________________________________________________________|

|44.|Հակատանկային նռնակներ ՌՊԳ-22, 27, 32                             |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 23-ի

N 867-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1. Ակտիվ պաշտպանության միջոցներ

 

._____________________________________________________________________.

|1. |Ռետինե մահակներ                                                  |

|___|_________________________________________________________________|

|2. |Ձեռնաշղթաներ և  տարատեսակներ                                     |

|___|_________________________________________________________________|

|3. |Գազային ատրճանակներ և  ռազմամթերք                                |

|___|_________________________________________________________________|

|4. |Վնասվածքային ատրճանակներ                                         |

|___|_________________________________________________________________|

|5. |Գազային ատրճանակի ռազմամթերքներ                                  |

|___|_________________________________________________________________|

|6. |Օդակաթիլային փոշեցրիչ (սրվակ)                                    |

|___|_________________________________________________________________|

|7. |Էլեկտրահարող սարքեր և  կայծային պարպիչներ                        |

|___|_________________________________________________________________|

|8. |Ատրճանակի ռետինե գնդակներով փամփուշտներ                          |

._____________________________________________________________________.

 

2. Հատուկ միջոցառումների ապահովման միջոցներ

 

._____________________________________________________________________.

|1. |Ձեռքի լուսաձայնային նռնականետ և  տարատեսակներ                    |

|___|_________________________________________________________________|

|2. |18,5 մմ տրամաչափի անփող ատրճանակ ՊԲ-4ՍՊ                          |

|___|_________________________________________________________________|

|3. |26 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ ՍՊՇ, ՍՊ-81 և  տարատեսակներ |

|___|_________________________________________________________________|

|4. |15 մմ տրամաչափի ազդանշանային փամփուշտ կրակելու համար սարքավորում |

|___|_________________________________________________________________|

|5. |Լուսաձայնային կրակոցներ և  տարատեսակներ                          |

|___|_________________________________________________________________|

|6. |Լուսաձայնային արկեր (սարքավորումներ) և  տարատեսակներ             |

|___|_________________________________________________________________|

|7. |Ձեռքի գազային (արցունքաբեր) նռնակներ և  տարատեսակներ             |

|___|_________________________________________________________________|

|8. |Գազային (արցունքաբեր) կրակոցներ և  տարատեսակներ                  |

|___|_________________________________________________________________|

|9. |Գազային (արցունքաբեր) արկեր (սարքավորումներ) և  տարատեսակներ     |

|___|_________________________________________________________________|

|10.|Համակցված (գազային և  լուսաձայնային) նռնակներ և  տարատեսակներ    |

|___|_________________________________________________________________|

|11.|Լուսարձակ-ազդանշանային փամփուշտ և  հրթիռներ                      |

|___|_________________________________________________________________|

|12.|15 մմ տրամաչափի ազդանշանային փամփուշտ                            |

|___|_________________________________________________________________|

|13.|Ձեռքի ծխանռնակներ և  տարատեսակներ                                |

|___|_________________________________________________________________|

|14.|Ծխային արկեր (սարքավորումներ) և  տարատեսակներ                    |

|___|_________________________________________________________________|

|15.|Նմանակող միջոցներ (պայթուցիկ փաթեթներ) և  տարատեսակներ           |

|___|_________________________________________________________________|

|16.|Ներկող նյութեր և  տարատեսակներ                                   |

|___|_________________________________________________________________|

|17.|Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցներ և           |

|   |տարատեսակներ                                                     |

|___|_________________________________________________________________|

|18.|Ինժեներական արգելափակոցներ և  տարատեսակներ                       |

|___|_________________________________________________________________|

|19.|Ջրանետ մեքենաներ և  տարատեսակներ                                 |

|___|_________________________________________________________________|

|20.|Զրահամեքենաներ, զրահատեխնիկա և  տարատեսակներ                     |

|___|_________________________________________________________________|

|21.|Արգելանքներ քանդելու միջոցներ                                    |

|___|_________________________________________________________________|

|22.|Ծառայողական շներ` պահնորդական, հետախուզական, պարեկային           |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 23-ի

N 867-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|1. |Հակագազ                                                          |

|___|_________________________________________________________________|

|2. |Մետաղական սաղավարտ                                               |

|___|_________________________________________________________________|

|3. |Հակահարվածային պաշտպանական սաղավարտ                              |

|___|_________________________________________________________________|

|4. |Հակագնդակային և  հակաբեկորային սաղավարտ հանովի դիմածածկով        |

|___|_________________________________________________________________|

|5. |Հակագնդակային և  հակաբեկորային սաղավարտ գնդակապաշտպանական        |

|   |դիմածածկով                                                       |

|___|_________________________________________________________________|

|6. |Տակտիկական զրահաբաճկոն                                           |

|___|_________________________________________________________________|

|7. |Զրահաբաճկոն                                                      |

|___|_________________________________________________________________|

|8. |Բարձր գնդակադիմակայության զրահաբաճկոն                            |

|___|_________________________________________________________________|

|9. |Պաշտպանիչ բաճկոն                                                 |

|___|_________________________________________________________________|

|10.|Հակահարվածային վահան                                             |

|___|_________________________________________________________________|

|11.|Պաշտպանական զրահահամալիր                                         |

|___|_________________________________________________________________|

|12.|Մարտական մեքենայի անձնակազմի պաշտպանական համալիր                 |

|___|_________________________________________________________________|

|13.|Գնդակակայուն վահան                                               |

|___|_________________________________________________________________|

|14.|Զրահավահան                                                       |

|___|_________________________________________________________________|

|15.|Վերջույթների պաշտպանական միջոցներ                                |

._____________________________________________________________________.

(3-րդ հավելվածը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 23-ի

N 867-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակները (այսուհետ` տեսակներ) ընդգրկվում և դրանք սպառազինությունից հանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացությամբ: Հանձնաժողովը պետք է բաղկացած լինի նվազագույնը 5 անդամից:

(1-ին կետը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)

2. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու կամ սպառազինության մեջ առկա տեսակները հանելու նպատակահարմարության մասին:

3. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:

4. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների 3/4-ը:

6. Հանձնաժողովը եզրակացություններն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա գտնվողների ձայների հավասար բաշխման դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է վճռորոշ:

7. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 1 աշխատանքային օր առաջ:

8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

9. Հանձնաժողովի կողմից կայացված եզրակացություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա գտնվող բոլոր անդամները:

10. Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում` հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք եզրակացության վերաբերյալ, որը կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը:

11. Հանձնաժողովի եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները հաշվառվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

12. Հանձնաժողովի աշխատանքային գործունեությունը կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ տեսակներ ընդգրկելու նպատակով հրավիրվող նիստի ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված տեսակի տեխնիկական կանոնակարգերը, նկարագրությունները, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործելու մասին տեղեկությունները, առկայության դեպքում` նաև տվյալ տեսակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված` տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշումը (հատուկ միջոցների մասով):

14. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցի նոր տեսակներ ընդգրկելու հարցը քննարկելիս գրությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշում ստանալու նպատակով:

15. Հանձնաժողովի կողմից ներկայացված գրությանը կցվում են հատուկ միջոցի տեխնիկական կանոնակարգը, նկարագրությունը, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործվելու մասին տեղեկությունները, իսկ առկայության դեպքում` նաև հատուկ միջոցի տվյալ տեսակը:

16. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դրական որոշում ընդունում է, եթե տվյալ տեսակը մարդու նկատմամբ ունի առողջության համար ժամանակավոր և անցողիկ, ոչ մահաբեր ազդեցություն և օրգանիզմում չի առաջացնում անդառնալի փոփոխություններ:

17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պահանջվող որոշումը հանձնաժողովին է ներկայացնում 30-օրյա ժամկետում:

18. Եթե հանձնաժողովի կողմից եզրակացություն կայացնելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարելու փորձաքննություններ, ապա հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դրա իրականացումը պատվիրել իրավասու կազմակերպություններին:

19. Եթե Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ գտնվող հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների կամ ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների առանձին տեսակներ հանվել են արտադրությունից, կամ կարող են փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր և արդյունավետ համանման այլ տեսակով, կամ այլևս օգտագործման համար պիտանի չեն, ապա հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` տվյալ տեսակը Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինությունից հանելու մասին:

20. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ նոր տեսակ ընդգրկելու կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ առկա տեսակն սպառազինությունից հանելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

21. Սպառազինությունից հանված հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են փոխանցվում ընդունման-հանձնման ակտով, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ստորագրում է հանձնաժողովի նախագահը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` լիազորված պաշտոնատար անձը:

22. Սպառազինությունից հանված հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների ոչնչացման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի միջև ստորագրված վարչական ակտի համաձայն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2011
N 867-Ն
Որոշում