ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2020 թվականի N 1252-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1085-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի`
i
ա. 2-րդ ենթակետում «և ուսումնառության կուրսերի» բառերը փոխարինել «, ուսումնառության կուրսերի և առաջադիմության» բառերով.
բ. 3-րդ ենթակետում «երկրների» բառից հետո լրացնել «և առաջադիմության» բառերը.
2) որոշման 2-րդ հավելվածում`
i
ա. 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ շնորհված զինվորական կոչումների, ուսումնառության տարիների և առաջադիմության, սահմանվում է`
(դրամ) «._____________________________________________________________________.
|NN | Ամսական չափերը |
|ը/կ|_________________________________________________________________|
| |Ըստ կուրսանտին|Ըստ ուսումնառության տարիների | Ըստ առաջադիմության |
| |շնորհված |_____________________________| (5-րդ կետի պայմանն |
| |զինվորական |1-ին |2-րդ |3-րդ |4-րդ |5-րդ | ապահովելու |
| |կոչման |տարի |տարի |տարի |տարի |տարի | դեպքում) |
|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|
|1. |ավագ |27100|28300|29500|30700|31900| 10000 |
|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|
|2. |ավագ սերժանտ |23200|24400|25600|26800|28000| 10000 |
|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|
|3. |սերժանտ |19400|20600|21800|23000|24200| 10000 |
|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|
|4. |կրտսեր սերժանտ|15500|16700|17900|19100|20300| 10000 |
|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|
|5. |եֆրեյտոր |11600|12800|14000|15200|16400| 10000 |
|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|
|6. |շարքային |5300 |7100 |9500 |11300|13100| 10000 |
._____________________________________________________________________.
«:
4. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության, սահմանվում է`
(դրամ) «._____________________________________________________________________.
| Ամսական չափերը |
|_____________________________________________________________________|
|Ըստ ուսումնառության երկրների |Ըստ առաջադիմության |
|_________________________________________________|(5-րդ կետի պայմանն |
|Ռուսաստանի |Այլ օտարերկրյա պետություններ |ապահովելու դեպքում)|
|Դաշնություն | | |
|____________|____________________________________|___________________|
|10 000 |100 000 |10 000 |
._____________________________________________________________________.
«:
բ. լրացնել 5-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
i
«5. Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է կիսամյակային և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքներով` կուրսանտի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ռազմաուսումնական հաստատությունում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը կազմելու դեպքում: Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է գնահատված կիսամյակին և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու քննություններին հաջորդող կիսամյակի ընթացքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 31
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 31 հուլիսի 2020 թվական: