Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ» ԵՎ ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ» ԵՎ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2020 թվականի N 614-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ ու 24-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» (պետական գրանցման համարը` 33.140.01205) և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը` 31.140.00604) պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը` 222.120.00542), «Գյումրու արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը` 29.140.00663) և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը` 18.140.00376) փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը` 264.140.01671):

(1-ին կետը փոփ. 30.07.2020 թիվ 1251-Ա որոշում)

1.1. ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» և ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(1.1-ին կետը լրաց. 30.07.2020 թիվ 1251-Ա որոշում)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդն է և պարտավոր է վերակազմակերպման մասին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող ընկերությունների պարտատերերին:

(2-րդ կետը փոփ. 30.07.2020 թիվ 1251-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միանալուց հետո միացած իրավաբանական անձանց իրավունքները և պարտականություններն անցնելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` փոխանցման ակտին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 30.07.2020 թիվ 1251-Ա որոշում)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում`

1) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ապահովել դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը և կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

2) կազմակերպել կատարված փոփոխության պետական գրանցման գործընթացը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության դադարման պետական գրանցումը:

(4-րդ կետը փոփ. 30.07.2020 թիվ 1251-Ա որոշում)

5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» պետական փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:

(5-րդ կետը լրաց. 30.07.2020 թիվ 1251-Ա որոշում)

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:

(6-րդ կետը լրաց. 30.07.2020 թիվ 1251-Ա որոշում)

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:

(7-րդ կետը լրաց. 30.07.2020 թիվ 1251-Ա որոշում)

8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել «Գյումրու արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:

(8-րդ կետը լրաց. 30.07.2020 թիվ 1251-Ա որոշում)

9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:

(9-րդ կետը լրաց. 30.07.2020 թիվ 1251-Ա որոշում)

(վերնագիրը փոփ. 30.07.2020 թիվ 1251-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2020
N 614-Ա
Որոշում