Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 446 ՈՐՈՇՄ ...

 

 

041.0492.040701

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2001 թվականի N 492

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 446 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունիսի 19-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 446 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմում`

i

ա) «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ» բառերից հետո լրացնել «(աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)» բառերով.

բ) Հ. Թովմասյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Ա. Ներսիսյանին.

գ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Դալլաքյանին (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գ. Թադևոսյանին (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վ. Մովսիսյանին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ Ս. Օհանյանին, Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ընկերության նախագահ Հ. Թոքմաջյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մելիորացիայի զարգացման վարչության պետ Ռ. Գրիգորյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին (աշխատանքային խմբի քարտուղար):

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.07.2001
N 492
Որոշում