ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 2020 թվականի N 1375-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1-ին կետի 1-ին և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 4-րդ կետով (քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության մասով), 5-րդ և 11-րդ կետերով.».
«6) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` աղյուսակի 1-ին բաժնի 4-րդ կետով (Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության մասով), 11-րդ և 19-րդ բաժիններով.».
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ ենթակետով.
«13) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` աղյուսակի 16-րդ բաժնով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 24
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 24 օգոստոսի 2020 թվական: