Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2020 թվականի N 1380-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) N 1 հավելվածի`

i

ա. 28-րդ կետը «Պետ` բաժնի (գիտական հիմնարկության),» բառերից հետո լրացնել «պետ` ֆակուլտետի,» բառերով,

բ. 29-րդ կետը «խորհրդական գիտական գծով» բառերից հետո լրացնել «, պետ` ամբիոնի» բառերով,

գ. 30-րդ կետը «ավագ գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, պետ` ցիկլի» բառերով,

դ. 31-րդ կետը «գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, ավագ դասախոս» բառերով,

ե. 32-րդ կետից հանել «Վարիչ` ամբիոնի» բառերը,

զ. 33-րդ կետից հանել «Պետ` ցիկլի,» բառերը,

է. 34-րդ կետից հանել «, ավագ դասախոս» բառերը.

2) N 4 հավելվածի`

i

ա. 4-րդ կետը «Պետ` բաժնի (գիտական հիմնարկության),» բառերից հետո լրացնել «պետ` ֆակուլտետի,» բառերով,

բ. 5-րդ կետը «խորհրդական գիտական գծով» բառերից հետո լրացնել «, պետ` ամբիոնի» բառերով,

գ. 6-րդ կետը «ավագ գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, պետ` ցիկլի» բառերով,

դ. 7-րդ կետը «գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, ավագ դասախոս» բառերով,

ե. 8-րդ կետից հանել «Վարիչ` ամբիոնի» բառերը,

զ. 9-րդ կետից հանել «Պետ` ցիկլի,» բառերը,

է. 10-րդ կետից հանել «, ավագ դասախոս» բառերը:

2. Սահմանել, որ`

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց գործող պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը սույն որոշմամբ սահմանված` տվյալ քաղաքացիական աշխատանք կատարողի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարից բարձր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական աշխատանք կատարողի գործող պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը` լրավճարի չափի հաշվարկային տարբերության միջոցով.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի գործող և սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի միջև տարբերությունը հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ քաղաքացիական աշխատանք կատարող անձի` սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը կգերազանցի պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի պահպանված չափը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2020
N 1380-Ն
Որոշում