Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2020 թվականի N 952-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 1-ին, 9-րդ, 10-րդ կետերը և 12-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերը «հողօգտագործման» բառից հետո լրացնել «, տիեզերական գործունեության» բառերով.

2) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով`

«5.1) տիեզերական գործունեության բնագավառում`

ա. տիեզերական գործունեության բնագավառում օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

բ. տիեզերական գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում.

գ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացում.

դ. տիեզերական գործունեության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ պարտադիր կատարման հանձնարարականներ (կարգադրագրեր) տալը, դրանց իրականացմանը հետևելը.

ե. օրենքով սահմանված դեպքերում և կարգով վարչական տույժերի նշանակում.»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 25

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.08.2020
N 952-Լ
Որոշում