Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 79 ՈՐ ...

 

 

040.0651.160701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2001 թվականի N 651

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 79 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման, ինչպես նաև գարնանային հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհի իններորդ կիլոմետրի` Սվերդլով գյուղի տարածքով անցնող Ուռուտ գետի վրա գտնվող կամրջի վթարային վիճակի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված միջոցներն օգտագործելու մասին» N 79 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 1-ին կետի 1.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Մ4-Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս

միջպետական նշանակության ավտոճանապարհի

    վերակառուցում և  վերանորոգում              168,9»:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհի իններորդ կիլոմետրի` Սվերդլով գյուղի տարածքով անցնող Ուռուտ գետի վրա գտնվող կամրջի վերականգնման աշխատանքները` մոտավորապես 32,0 մլն դրամի չափով, իրականացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացված փաստացի կատարողական ակտերի:

i

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների ավարտը` կանխավճար ստանալուց հետո իննսուն օրվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ. 21.11.01 թիվ 1142 որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.2001
N 651
Որոշում