Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 1995 թ. թիվ 111

 

i

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի «Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության, արտաքին գործերի նախարարության, լուսավորության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների, այդ բնագավառում պետական քաղաքականության իրականացման, երիտասարդության միջազգային համագործակցության ապահովման համալիր ծրագիր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնել 7 միավորով: Վարչության կենտրոնական ապարատի հաստիքների կրճատման առաջադրանք չսահմանել, նկատի ունենալով երիտասարդության հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումների ամրապնդումը:

3. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների մարզական կոմիտեները վերանվանել ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի խորհուրդներ:

Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ապահովել սերտ համագործակցությունը նշված խորհուրդների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության հետ:

4. Երիտասարդության ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպման, նրանց զբաղվածության հիմնախնդրի լուծման, երիտասարդական կազմակերպությունների գործունեության բարելավման, ինչպես նաև նրանց կողմից անցկացվող միջոցառումների կոորդինացման նպատակով երիտասարդական պալատի համալիրը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության տնօրինությանը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել երիտասարդական պալատի համալիրի ու դրա գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 17-ի թիվ 389 կարգադրությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.1995
N 111
Որոշում