Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ Ծ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum3.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

22 հունիսի 2020 թվականի N 3

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԻ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցում ՀՀ տարածքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրենց կողմից ամրագրված ժամանակահատվածի համար, օրինակ 27.05.2019- 07.06.2019թթ. ժամանակահատվածի համար: Նշված դեպքում ե՞րբ պետք է դուրս գրվի հաշվարկային փաստաթուղթը և ե՞րբ պետք է ճանաչվի մատուցված ծառայությունների գծով եկամտի ստացման իրավունքը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ, ապա նույն հոդվածի 1-3-րդ մասերում չնշված աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահ է համարվում նույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը.

1) այն պահը, երբ`

ա. աշխատանք կատարողը աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է աշխատանքն ընդունողին,

բ. ծառայություն մատուցողն ավարտում է ծառայություն ստացողի օգտին գործողության իրականացումը (այդ թվում` ըստ պայմանագրով նախատեսված փուլերի),

գ. ծառայություն մատուցողը ոչ նյութական ակտիվի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է ծառայություն ստացողին.

2) աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունը ստացողը հաստատում է աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի մասով աշխատանք կատարողի և (կամ) ծառայություն մատուցողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը,

i

- 40-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-3-րդ մասերում չնշված աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահը հնարավոր չէ որոշել նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, ապա այդ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահ է համարվում այն պահը, երբ աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պայմանագրին համապատասխան, իրավունք է ձեռք բերել, չվերադարձնելով նախկինում ստացված` աշխատանքի չկատարված մասին և (կամ) ծառայության չմատուցված մասին համապատասխանող գումարը (բացառությամբ օրենքով նախավճար համարվող գումարի), դադարեցնել աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը,

i

- 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ կազմակերպության կողմից որևէ հաշվետու ժամանակաշրջանում մատուցվող հյուրանոցային ծառայությունների մասով ԱԱՀ-ի պարտավորությունները (ըստ համապատասխան օրերի) հաշվարկվում և արտացոլվում են համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում, իսկ հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվում յուրաքանչյուր օրվա համար, եթե ծառայություն մատուցողն ավարտում է ծառայություն ստացողի օգտին գործողության իրականացումն ըստ օրերի: Իսկ երբ պայմանագրով սահմանված է, որ տվյալ դեպքում ծառայություն մատուցողն ավարտում է ծառայություն ստացողի օգտին գործողության իրականացումը 07.06.2019թթ.-ին, ապա ծառայության մատուցման պահ է համարվում 07.06.2019թթ. և տվյալ գործարքի մասով հաշվարկային փաստաթղթում որպես ծառայության մատուցման ամսաթիվ նշվում է 07.06.2019թթ.:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
22.06.2020
N 3
Իրազեկման թերթիկ