Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՄ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՄ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎԻ ՄԱՍՈՎ ԱԱՀ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum4.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

22 հունիսի 2020 թվականի N 4

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՄ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎԻ ՄԱՍՈՎ ԱԱՀ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը մինչ 2018թ. հոկտեմբերի 30-ը համարվել է շրջանառության հարկ վճարող, 2018թ. նոյեմբերի 1-ից հարկման հատուկ համակարգից անցում է կատարվել հարկման ընդհանուր համակարգի: Մինչև հարկման ընդհանուր համակարգին անցնելը կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոցներ, որոնց մասով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն միացվել է ինքնարժեքին, իսկ հարկման ընդհանուր համակարգին անցնելուց հետո այդ հիմնական միջոցները վերագրվել են միայն ԱԱՀ-ով հարկվող գործարքներին: Արդյո՞ք վերը նշված կազմակերպության վրա տարածվում են 73-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի դրույթները և կազմակերպությունը կարող է հարկման ընդհանուր համակարգին անցում կատարելուց հետո ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում կատարել, այն դեպքում եթե կազմակերպությունը մինչ 2018թ. նոյեմբերի մեկը ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների նվազեցում չի կատարել, քանի որ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ չի ներկայացրել:

 

Պատասխան

i

- 1-ին մասի համաձայն` եթե ապրանքի ձեռքբերումը կամ ներմուծումը (այդ թվում` հիմնական միջոցի կառուցումը), աշխատանքի ընդունումը կամ ծառայության ստացումը (ձեռքբերումներ) ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի 20 կամ 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքներին (ԱԱՀ-ով հարկվող գործարքներ) կամ հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված գործարքներին (ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ), ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը (պակասեցումը) օրենսգրքով սահմանված կարգով կատարվում է ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում,

i

- 3-րդ մասի համաձայն` եթե ձեռքբերումներն ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում,

i

- 4-րդ մասով սահմանված են ապրանքի (այդ թվում ` հիմնական միջոցի համար առանձին), աշխատանքի կամ ծառայության մասով չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման կարգավորումները, երբ ձեռքբերումները, որոնց մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների նվազեցում (ԱԱՀ-ի գումարները օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով միացվել են ձեռքբերումների արժեքին), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով հարկվող գործարքներին:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում ձեռքբերումների մասով չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպումների մասով կիրառելի են օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
22.06.2020
N 4
Իրազեկման թերթիկ