Սեղմել Esc փակելու համար:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ...

28.09.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   28.09.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 27.09.2020 թիվ 1096-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2020 թվականի N 1032-Ա

 

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` ԵԽ Նախարարների կոմիտեի հերթական` մարդու իրավունքների հարցերով 1383-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Եղիշե Կիրակոսյանի և Լիպարիտ Դրմեյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (ք. Ստրասբուրգ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.09.2020
N 1032-Ա
Որոշում