Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 հունիսի 2020 թվականի N 23

 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Քաղաքացին 2018թ.-ի հունվարի 1-ից առաջ ստացած հիփոթեքային վարկի պայմանագրի շրջանակներում օգտվում է իր կողմից վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից:

i

ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի N 1321-Ն և 2018թ. հունիսի 8-ի N 647-Ն որոշումները կամ որևէ այլ իրավական ակտ սահմանափակում է քաղաքացու իրավունքը` 2018թ.-ից հետո ստացած հիփոթեքային վարկի պայմանագրի շրջանակներում ևս մեկ անգամ օգտվել տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով,

i

- 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան` 2018 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «Եկամտային հարկի մասին» ՀՀ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքը, բացառությամբ այդ օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների, որոնք շարունակում են գործել 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիփոթեքային վարկերի մասով:

i

Միաժամանակ, 21.12.2017թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (Հ0-266-Ն) 119-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` նույն օրենքի 61-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կառուցապատողից ձեռք բերված բնակարանների կամ բնակելի տների և անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները, այդ թվում` նույն մասի 3-րդ կետի դրույթները, չեն տարածվում 2014թ. նոյեմբերի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիփոթեքային վարկերի վրա: Հետևաբար` 2018թ. հունվարի 1-ից հետո կնքված միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով, որպես վարկառու (համավարկառու) և սեփականատեր (համասեփականատեր), օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներն ապահովված լինելու դեպքում, կարող եք օգտվել եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից (ՀՀ կառավարության 05.10.2017թ. 141321-Ն որոշմանը համապատասխան)` պահպանելով նաև մինչև 2018թ. հունվարի 1-ը կնքված պայմանագրով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձման իրավունքը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.06.2020
N 23
Իրազեկման թերթիկ