Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

6 հուլիսի 2020 թվականի N 28

 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տնտեսվարող սուբյեկտը ինտերնետային կայքի միջոցով իրականացնում է ծառայությունների մատուցում, մասնավորապես պատվիրատուն ընտրում է որևէ օբյեկտից ապրանք, իսկ տնտեսվարող սուբյեկտը կատարում է առաքում պատվիրատուի նշված հասցե: Օբյեկտներից գնված ապրանքների համար տնտեսվարող սուբյեկտը ստանում է X տոկոսի չափով միջնորդավճար: Տվյալ դեպքում կարո՞ղ է տնտեսվարող սուբյեկտը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

 

Պատասխան

i

ՀՀ հարկն օրենսգրքի 267-րդ հոդվածի`- 1-ին մասին համապատասխան` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում նույն մասով սահմանված դեպքերում և ժամկետներում, եթե նույն մասում նշված ժամկետներում հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն,

- 3-րդ մասին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որոնց` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը,

- 5-րդ մասով սահմանված են այն դեպքերը, երբ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, մասնավորապես` նույն մասի 1-4-րդ կետերով սահմանված են գործունեության այն տեսակները, որոնց մասով կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

i

Օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով`

1) աշխատանքների կամ ծառայությունների բնորոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան,

2) աշխատանքը կամ ծառայությունը համարվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքին կամ ծառայությանը համանման, եթե այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի այն դասում, որում ընդգրկված են համապատասխանաբար` տվյալ հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքը կամ ծառայությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե ապահովված լինեն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար օրենսգրքով սահմանված բոլոր պայմանները: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետին համապատասխան` միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Հայտնում ենք նաև, որ ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված աշխատանքների կամ ծառայությունների բնորոշման համար անհրաժեշտ է ղեկավարվել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով (հաստատված է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանով) և օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումներով:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի «Այլ հրապարակումներ» բաժնում (http://www.petekamutner.am/siPublications. aspx?ptname=OtherPubs) տեղադրված է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերաբերյալ իրազեկման թերթիկ, որտեղ ներկայացված են միկրոձեռնարկատիրության համակարգին առնչվող առանձին հարցերի վերաբերյալ իրազեկումներ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
06.07.2020
N 28
Իրազեկման թերթիկ