Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 131 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1493-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով ու 34-րդ հոդվածի 1-ին մասով և «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1315-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) ականջապիտակները, որոնք պետք է պատրաստված լինեն ջերմակայուն պոլիմերային նյութից. «իգական» կցամասի երկարությունը` 60 մմ-ից մինչև 75 մմ, լայնությունը` 50 մմ-ից մինչև 65 մմ, իսկ «արական» կցամասի երկարությունը` 55 մմ-ից մինչև 65 մմ, լայնությունը` 50 մմ-ից մինչև 65 մմ, երկկողմանի ընթեռնելի նույնանման նիշերով պիտակներն ամրացվում են կենդանու ձախ և աջ ականջներին` նախատեսված հատուկ դակիչով.».

2) 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) անձնագիրը` խոշոր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար: Կենդանու անձնագրում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալները, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվությունը` ամիսը, ամսաթիվը, տարեթիվը: Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.».

i

3) 6-րդ կետի 1-ին ենթակետում «երկարությամբ,» բառը փոխարինել «երկարությամբ և» բառերով.

4) 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) անձնագիրը` մանր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար: Կենդանու անձնագրում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալները, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվությունը` ամիսը, ամսաթիվը, տարեթիվը: Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.».

i

5) 11-րդ, 12-րդ, 13-րդ և 15-րդ կետերում «ֆիզիկական և» բառերը փոխարինել «ֆիզիկական կամ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2020
N 1493-Ն
Որոշում