Սեղմել Esc փակելու համար:
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

31 օգոստոսի 2020 թվականի N 60

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հարկային տարվա ընթացքում իրականացրել է արևային պանելներ կրող ալյումինե կոնստրուկցիաների ներմուծում Չինաստանից, սկզբնական շրջանում կիրառել է «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն) մաքսային ընթացակարգ» համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի 221 հոդվածի, որի ժամանակ հաշվարկել և վճարվել են համապատասխան առաջացող հարկերը` ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի երեք տոկոսները: Հետագայում այդ ապրանքները հայտարարագրվել են «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և կազմակերպությունը ՀՀ Կառավարության որոշման հիման վրա ստացել է ԱԱՀ հետաձգման արտոնություն երեք տարի ժամկետով` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի, և արդեն իրականացրել է ներմուծման վերջնական հայտարարագրում:

Արդյո՞ք նշված գործարքի արդյունքում վճարված ԱԱՀ գումարի 3 (երեք) տոկոսը տվյալ կազմակերպությունը կարող է հաշվանցել, և եթե կարող է, ապա ո՞ր հաշվետու ժամանակաշրջանում, ինչպես նաև վճարված ԱԱՀ-ն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ո՞ր տողում պետք է ներկայացվի:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 71-րդ հոդվածին 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները: Մասնավորապես, նույն կետի «ա» ենթակետի համաձայն` ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, բացառությամբ նույն կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերի: Նույն կետի «գ» ենթակետի համաձայն` ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են` օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված` ապրանքների ներմուծման մասով մաքսային մարմնին վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման դեպքում` ԱԱՀ-ի համապատասխան գումարի վճարման (այդ թվում` մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով` վճարված ԱԱՀ-ի գումարի չափով,

- 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով,

- 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասին համապատասխան վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը ներառյալ,

- 79-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողների կողմից օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)` դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով` որպես ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարներ:

i

Միաժամանակ, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը սահմանված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N 298-Ն հրամանով: Մասնավորապես, հրամանի լրացման կարգի 21-րդ կետի համաձայն` միասնական հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքների և(կամ) ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` ՀՀ ներմուծված ապրանքների հարկման բազաների հանրագումարը, այդ թվում` ներմուծված այն ապրանքների մասով, որոնց ներմուծման համար մաքսային մարմինների կողմից ԱԱՀ չի գանձվում կամ հարկային մարմիններին ԱԱՀ չի հաշվարկվում ու չի վճարվում: Միասնական հաշվարկի 17-րդ կետի [Բ] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման համար մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) և (կամ) հարկային մարմիններին վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի ընդհանուր գումարը: Ընդ որում, միասնական հաշվարկի 17-րդ կետում լրացվում են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված այն ապրանքների, բացառությամբ` օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի, մաքսային արժեքն ու ԱԱՀ-ի գումարը, որոնց ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկված է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում: Օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերում, երբ կիրառվում է ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգում, լրացվում է միայն միասնական հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակը ([Բ] վանդակում հարկի գումար չի լրացվում): Իսկ վերոնշյալ հրամանի լրացման կարգի 24-րդ կետի համաձայն` միասնական հաշվարկի 20-րդ կետում լրացվում են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողների կողմից ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)` դրանց վճարման (այդ թվում` մասնակի վճարման) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկով (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում):

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքները ԵՏՄ մաքսային օրենսգրքովնախատեսված կարգով և պայմաններով «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրելու դեպքում նախկինում վճարված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով և արտացոլվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում` 17-րդ կետի [Ա] վանդակում լրացնելով տվյալ ներմուծման մասով ամբողջ մաքսային արժեքը, իսկ [Բ] վանդակում` տվյալ ներմուծման մասով նախկինում վճարված ԱԱՀ գումարը: Միաժամանակ, «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրման արդյունքում հաշվարկված և օրենսգրքի 79-րդ հոդվածին համապատասխան հետաձգված ՄԱՀ գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը ներառյալ: Ընդ որում` մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը ներառյալ վճարված ԱԱՀ-ի հետաձգված գումարները ենթակա են հաշվանցման (պակասեցման) օրենսգրքի 71-րդ հոդվածի համապատասխան` հաշվի առնելով օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներն ու առանձնահատկությունները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
31.08.2020
N 60
Իրազեկման թերթիկ