ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 2020 թվականի N 1460-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 991-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 991-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով`
._________________________________________________________________________.
|11.|8406810000|Շոգետուրբին|85 MW |հատ|1/44211|Գերմանիա |9146204332 |
| | |Siemens | |/կգ|0,16 | | |
| | |SST600 | | | | | |
._________________________________________________________________________.
«.
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «14 556 782 132» թիվը փոխարինել «23 702 986 464» թվով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. սեպտեմբերի
Երևան