Սեղմել Esc փակելու համար:
{10.09.2020 - 24.01.2024} «ՀԻԴՐՈԷԼԵԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{10.09.2020 - 24.01.2024} «ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.09.2020  -ից մինչեւ   24.01.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 28-Ն

 

«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

i

2. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 17.01.2024 թիվ 05-Ն որոշում)

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 14-ի ««Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 17-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

i

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 28-Ն որոշման

 

նկար

 

Բաժին 1. Ընդհանուր տեղեկություններ

._____________________________________________________________________.

|Ցուցանիշների անվանումը                    |Տողի     |Չափման |Հաշվետու|

|                                          |ծածկագիրը|միավորը|տարում  |

|__________________________________________|_________|_______|________|

|                     Ա                    |    Բ    |   Գ   |   1    |

|__________________________________________|_________|_______|________|

|Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը|110      |կՎտ    |        |

|տարեվերջին                                |         |       |        |

|__________________________________________|_________|_______|________|

|Հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային     |120      |կՎտ    |        |

|հզորությունը հաշվետու տարում              |         |       |        |

|__________________________________________|_________|_______|________|

|Հիդրոգեներատորային միջին տեղակայված       |130      |կՎտ    |        |

|հզորությունը հաշվետու տարում              |         |       |        |

|__________________________________________|_________|_______|________|

|Հաշվետու տարում միջին տեղակայված          |140      |ժամ    |        |

|հզորության օգտագործման ժամերի թիվը (նկար) |         |       |        |

|__________________________________________|_________|_______|________|

|Տարվա համար տեղակայված հզորության         |150      |կՎտ    |        |

|սահմանափակման մեծությունը` պատճառի նշումով|         |       |        |

|(նշել համապատասխան տողերի համար)          |         |       |        |

|__________________________________________|_________|_______|________|

|Հիդրոէլեկտրակայանի օգտագործվող            |160      |կՎտ    |        |

|հզորությունը տարեվերջին (տող 110-տող 150) |         |       |        |

|__________________________________________|_________|_______|________|

|Աշխատողների միջին տարեկան թվաքանակը       |170      |մարդ   |        |

|__________________________________________|_________|_______|________|

|որից` կանայք                              |170.1    |մարդ   |        |

._____________________________________________________________________.

 

Բաժին 1.1 Տեղակայված հզորության սահմանափակման պատճառը

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                            |Տողի     |Փոփոխության|

|                                               |ծածկագիրը|պատճառը    |

|_______________________________________________|_________|___________|

|                        Ա                      |    Բ    |    1      |

|_______________________________________________|_________|___________|

|Տարվա համար տեղակայված հզորության սահմանափակման|150.1    |           |

|պատճառը (տող 150-ի)                            |         |           |

._____________________________________________________________________.

 

Բաժին 2. Տվյալներ շահագործման վերաբերյալ

._____________________________________________________________________.

|Ցուցանիշների անվանումը             |Տողի      |Չափման    |Փաստացի    |

|                                   |ծածկագիրը |միավորը   |           |

|___________________________________|__________|__________|___________|

|                    Ա              |    Բ     |   Գ      |   1       |

|___________________________________|__________|__________|___________|

|Առավելագույն ծանրաբեռնվածությունը  |210       |հազար կՎտ |           |

|___________________________________|__________|__________|___________|

|Թողարկված է էլեկտրաէներգիա         |220       |հազար     |           |

|                                   |          |կՎտ ժամ   |           |

|___________________________________|__________|__________|___________|

|Հոսանքաձողերից բաց թողնված         |230       |հազար     |           |

|էլեկտրաէներգիայի քանակությունը     |          |կՎտ ժամ   |           |

|(տող 220 - տող 240)                |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|Ծախսվել է էլեկտրաէներգիա սեփական   |240       |հազար     |           |

|կարիքների համար                    |          |կՎտ ժամ   |           |

|___________________________________|__________|__________|___________|

|Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը   |250       |%         |           |

|սեփական արտադրական կարիքների համար |          |          |           |

|(էլեկտրաէներգիայի թողարկման համար) |          |          |           |

|(նկար)                             |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|Կորուստներ ուժային                 |260       |հազար     |           |

|տրանսֆորմատորներում                |          |կՎտ ժամ   |           |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` __________________ __________________

(Ազգանուն, անուն)  (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`    __________________  __________________

                                (Ազգանուն, անուն)   (Ստորագրություն)

 

«__»_______ ____ 20__թ.

 

(1-ին հավելվածը խմբ. 26.08.2020 թիվ 17-Ն, 17.01.2024 թիվ 05-Ն որոշումներ)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 28-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են բոլոր հիդրոէլեկտրակայանները` անկախ հզորությունից, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ` ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Սույն հրահանգի իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը տարեվերջին որոշվում է հիդրոէլեկտրակայանում տեղակայված բոլոր էլեկտրագեներատորների նոմինալ ակտիվ հզորության հանրագումարով: Այն դեպքում, երբ տուրբինի հզորությունը փոքր է հիդրոգեներատորի նոմինալ հզորությունից, հիդրոագրեգատի տեղակայված հզորությունը հաշվարկվում է տուրբինի նոմինալ հզորությամբ` ճշտված նոմինալ ռեժիմով աշխատող գեներատորի օգտակար գործողության գործակցով: Հիդրոէլեկտրակայանների տեղակայված հզորությունը կարող է փոխվել միայն համապատասխան փաստաթղթերով ձևակերպված, նոր տուրբինների կամ գեներատորների տեղակայման, հների ապամոնտաժման կամ գործող գեներատորների կամ տուրբինների վերագնահատման դեպքում:

8. Հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը որոշվում է միջին տարեկան տեղակայված հզորության փոքրացումով, սարքավորումների պլանային և արտապլանային (ներառյալ վթարային) նորոգման, կոնսերվացման և տեխնիկական վերազինման հետևանքով սարքավորումների շարքից դուրս գալու, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցող հզորության սահմանափակումների հետևանքով, հզորության միջին տարեկան նվազման մեծությամբ`

 

Pմիջ = Pմիջ - Pմիջ - Pմիջ - Pմիջ - Pմիջ - Pմիջ

 

աշխ.  տեղ. պլ.նոր. արտ.  կոնս. տեխ.  սահմ.

                                  պլ.նոր.       վերազ.

 

9. Պլանային նորոգման պատճառով հիդրոագրեգատների հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

նկար

 

որտեղ` Pyi - նորոգման ենթակա հիդրոագրեգատների տեղակայված հզորությունն է,

Tպլ.նորոգ. - հիդրոագրեգատների պլանային նորոգման տևողությունը (փաստացի), օրերով 365 - տարվա տևողությունն օրերով: Նույն ձևով է հաշվարկվում արտապլանային նորոգումների, կոնսերվացման և տեխնիկական վերազինման և վերակառուցման պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունները:

10. Հզորության սահմանափակումների պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

նկար

 

որտեղ` P սահմ. - հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության սահմանափակման մեծությունն է

T սահմ. - սահմանափակ հզորությամբ գործելու ժամանակը, օրերով:

11. Հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

նկար

 

որտեղ` P1, P2...Pi - ՀԵԿ-ի հզորությունն է (կՎտ) համապատասխանաբար t1, t2 ... ti (օրեր) ժամանակահատվածներում, ընդ որում t1+ t2 +...+ ti գումարը = 365 օրվա (կամ 366):

12. Եթե տարվա ընթացքում հիդրոէլեկտրակայանում չեն տեղակայվել նոր հիդրոագրեգատներ և չեն ապամոնտաժվել հները, ապա հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորության մեծությունը հաշվետու տարում համընկնում է հաշվետու տարվա վերջին հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության ցուցանիշի հետ:

13. Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

նկար

 

որտեղ` է - հաշվետու տարում բոլոր հիդրոագրեգատների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է («220» ծածկագրով տող):

14. Հիդրոէլեկտրակայանի օգտագործվող կամ առկա հզորությունը տարեվերջին որոշվում է որպես ագրեգատների տեղակայված հզորության և այդ հզորության օգտագործումը արգելակող գոյություն ունեցող սահմանափակումների տարբերությամբ:

 

3. ՏՎՅԱԼՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

15. Առավելագույն ծանրաբեռնվածությունը հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի կողմից կրած ակտիվ ծանրաբեռնվածության ամենամեծ մեծությունն է, որը արձանագրվել է օրական ամփոփագրերում համապատասխան սարքերով:

16. Թողարկված է էլեկտրաէներգիա. հիդրոէլեկտրակայանների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակն է, որը որոշվում է հիդրոագրեգատների հաշվիչների ցուցմունքներով, հաշվետու տարվա վերջի և սկզբի դրությամբ:

17. Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է թողարկված էլեկտրաէներգիայի քանակի և սեփական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի տարբերությամբ:

18. Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը` դա հիդրոէլեկտրակայանի աշխատանքը ապահովող, առանձին օժանդակ տեղակայանքների կողմից սպառած էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է:

19. Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) որոշվում է սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսի մեծության («240» ծածկագրով տող) և թողարկված էլեկտրաէներգիայի քանակի (»220» ծածկագրով տող) հարաբերությամբ և արդյունքը բազմապատկելով 100-ի:

 

(2-րդ հավելվածը խմբ. 26.08.2020 թիվ 17-Ն, 17.01.2024 թիվ 05-Ն որոշումներ)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 28-Ն
Որոշում