Սեղմել Esc փակելու համար:
{12.09.2020 - 09.02.2021} ԹԻԿՆԱՊԱՀԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{12.09.2020 - 09.02.2021} ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.09.2020  -ից մինչեւ   09.02.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 12-Լ

 

i

ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1671-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի պահանջներով և ՀՀ Վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Ստեղծել թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողով հետևյալ կազմով`

- ՀՀ ոստիկանության ՀԱՄԴ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Այվազյան (հանձնաժողովի նախագահ),

- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ. Սահակյան (հանձնաժողովի նախագահի տեղակալ),

- ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Մարտիրոսյան,

- ՀՀ ոստիկանության կազմակերպական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Սահակյան,

- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպման բաժնի պետ ոստիկանության փոխգնդապետ Ա. Նազարյան,

- ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի ՀԿՀ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ա. Մելիքյան

- ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի «Ընդհանուր պատրաստականություն» կրթաճյուղի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ալեքսանյան,

- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպման բաժնի մասնավոր պահնորդական գործունեության վերահսկողության բաժանմունքի տեսուչ (ավագ տեսուչ), ոստիկանության կապիտան Ա.Գասպարյան (հանձնաժողովի քարտուղար):

(1-ին կետը փոփ. 18.07.2020 թիվ 24-Լ, 10.08.2020 թիվ 29-Լ, 21.08.2020 թիվ 31-Լ, 08.09.2020 թիվ 33-Լ, 04.02.2021 թիվ 5-Լ հրամաններ)

2. Հաստատել թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Հրամանը հայտարարել թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովի անդամներին:

 

Ժամանակավոր պաշտոնակատար,

    ոստիկանության գնդապետ                  Ա. Սարգսյան

 

2020 թ. փետրվարի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

ժամանակավոր պաշտոնակատարի

2020 թվականի փետրվարի 25-ի

թիվ 12-Լ հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովն (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանելու մասին» թիվ 1671-Ն որոշման, սույն հրամանի և այլ իրավական ակտերի պահանջներով:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

2. Հանձնաժողովի խնդիրը թիկնապահի կամ պահնորդի մասնագիտական կրթություն ստացած անձանց որակավորման ստուգումն է:

3. Հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) որակավորման ստուգում թեստավորման առաջադրանքների միջոցով` էլեկտրոնային եղանակով.

2) որակավորման ստուգման դրական գնահատականների հիման վրա ընդունում է որոշում թեկնածուներին որակավորման ստուգման վկայականներ տրամադրելու մասին:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովի գործունեությունն ուղղված է թիկնապահների և պահնորդների որակավորման ստուգումը պատշաճ կերպով կազմակերպելուն:

5. Հանձնաժողովը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և դրանց նախորդող նախապատրաստական միջոցառումների իրականացման միջոցով:

6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, նախագահի տեղակալից, հինգ անդամներից և քարտուղարից:

7. Հանձնաժողովի նիստերի ընթացքի և ընդունված որոշումների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, անդամները և քարտուղարը:

8. Հանձնաժողովը.

1) իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին.

2) կազմակերպում և իրականացնում է որակավորման ստուգման աշխատանքները.

3) ընդունում է որակավորման ստուգմանը մասնակցելու դիմում ներկայացրած անձի կողմից որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը.

4) համապատասխան հարցումներ կատարելու միջոցով պարզում է որակավորման ստուգմանը մասնակցելու դիմում ներկայացրած անձի կողմից դիտավորյալ հանցագործություն կատարած լինելու կամ դիտավորյալ հանցագործության համար դատվածության` սահմանված կարգով հանված կամ մարված լինելու, ինչպես նաև համապատասխան բուժհիմնարկներում հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառված չլինելու հանգամանքները.

5) կազմում է որակավորման ստուգման թեստավորման հարցաշարերը և թեստավորման առաջադրանքները` ըստ թիկնապահի և պահնորդի մասնագիտությունների.

6) որակավորման ստուգման թեստավորման հարցաշարերը ստուգման օրվանից ոչ ուշ քան վեց ամիս առաջ պարտադիր հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում.

7) որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետների վերաբերյալ որակավորման ստուգումից առնվազն մեկ ամիս առաջ ոստիկանության http://www.police.am ինտերնետային կայքում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տալիս է իրազեկում.

8) որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ ստուգմանը մասնակցելու դիմում ներկայացրած անձանց պատշաճ կերպով ծանուցում է որակավորման ստուգումից առնվազն յոթ օր առաջ: Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ անձի նշած հասցեի, իսկ նրա ցանկությամբ` նաև հեռախոսով, էլեկտրոնային փոստով.

9) հրապարակում է որակավորման ստուգման օրվա արդյունքները` նույն օրը ամփոփելուց հետո մեկ ժամվա ընթացքում.

10) քննարկում է որակավորման ստուգման արդյունքների հետ կապված բողոքները, որոնց պատասխանում է նույն օրը.

11) որակավորման ստուգման արդյունքներով 10 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածուներին տրամադրում է որակավորման ստուգման վկայականներ.

12) ընդունում է որակավորման ստուգման հետ կապված այլ որոշումներ.

13) իրականացնում է սույն հրամանով սահմանված այլ լիազորություններ:

9. Հանձնաժողովի անդամի` նիստին հարգելի պատճառով մասնակցության անհնարինության դեպքում այդ մասին պատշաճ տեղեկացվում է հանձնաժողովի նախագահը:

10. Հանձնաժողովը որոշումները ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ:

11. Քվեարկությանը մասնակցում են հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և նիստին ներկա անդամները:

12. Քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում որոշումն ընդունվում է թեկնածուի օգտին:

13. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) հսկողություն է իրականացնում որակավորման ստուգման բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ.

3) ստորագրում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և ընդունված այլ որոշումները,

4) իրականացնում է սույն հրամանով սահմանված այլ լիազորություններ:

14. Հանձնաժողովի նախագահի` նիստին չմասնակցելու դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

15. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

2) ընդունում, հավաքում և պահպանում է անձանց կողմից որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը.

3) հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի վերաբերյալ պատշաճ կերպով իրազեկում է հանձնաժողովի անդամներին.

4) արձանագրում է հանձնաժողովի նիստի ընթացքը, ստորագրում նիստի արձանագրությունը:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է իրավունքի ուժով` թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման անհրաժեշտությունը վերանալու դեպքում:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
25.02.2020
N 12-Լ
Հրաման