Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

18 սեպտեմբերի 2020 թվականի N 74

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ԱԱՀ-Ի ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ընկերությունը 3-րդ երկրից ներմուծել է շտապ օգնության մեքենա 87032319300 ապրանքային ծածկագրով և ներմուծման ժամանակ մաքսատանը վճարել է 20 տոկոս ԱԱՀ: 8703231900 ապրանքային ծածկագիրը վերաբերվում է մեքենաներին, որոնք հատուկ նախատեսված են բժշկական նպատակներով օգտագործման համար: Բեռը ուղեկցող հաշիվ ապրանքագրում նշված է բժշկական շտապ օգնության մեքենա անվանումով:

i

Արդյո՞ք հիմք ընդունելով ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետը և ՀՀ Կառավարության 2018թ. N 1317-Ն որոշման հավելված N 3-ի 5-րդ կետը կարող ենք հաստատել, որ շտապ օգնության մեքենան համարվում է տրանսպորտային միջոց, հետևաբար բժշկական տեխնիկա և դրա օտարումը ՀՀ տարածքում ազատված է ԱԱՀ-ից:

ԻՐՏԵԿ  ՀՀ  Կառավարության  N  1317-Ն  որոշումը  ընդունվել  է  05.10.2017  թ.-ին:   

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է մասնավորապես բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը: Նույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1317-Ն որոշմամբ: Նշված որոշման N 3 հավելվածի 5-րդ կետի համաձայն` բժշկական տեխնիկա են համարվում դեղերի պատրաստման, բուժման, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վերականգնողական բուժման և այլ բնույթի բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ բժշկական հատուկ և օժանդակ ապարատները, գործիքները, տրանսպորտային միջոցները, սարքերը և այլ սարքավորում: Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով բժշկական տեխնիկային դասվում են`

1) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 9018, 9019, 9020, 9022, 9023, 9402 խմբերին դասվող բժշկական տեխնիկան.

2) ներմուծվող այն տեխնիկան և սարքերը, որոնց ուղեկցող փաստաթղթերում (տեխնիկական անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) նշված է, որ դրանք նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման համար:

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետին համապատասխան` ակտիվի սկզբնական արժեքը ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստացման դեպքում` ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում` կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով), կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում` չփոխհատուցվող և օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումարն է` դրամական արտահայտությամբ,

- 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին,

- 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե ձեռքբերումներն ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.

1) ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1317-Ն որոշման N 3 հավելվածի 5-րդ կետի համաձայն` բժշկական տեխնիկա համարվող ապրանքների օտարման մասով կիրառելի է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը: Ընդ որում, ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման համար պարտադիր պայմաններ են`

- օտարվող ապրանքը պետք է դասվի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 9018, 9019, 9020, 9022, 9023, 9402 խմբերին, կամ

- եթե օտարվող ապրանքը չի դասվում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, ապա ներմուծված ապրանքը պետք է հանդիսանան բժշկական տեխնիկա (դեղերի պատրաստման, բուժման, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վերականգնողական բուժման և այլ բնույթի բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ բժշկական հատուկ և օժանդակ ապարատներ, գործիքներ, տրանսպորտային միջոցներ, սարքեր և այլ սարքավորում) և բժշկական տեխնիկայի ուղեկցող փաստաթղթերում (տեխնիկական անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) պետք է նշված լինի, որ այն նախատեսված է բժշկական օգնության և սպասարկման համար,

2) ապրանքների օտարման ԱԱՀ-ից ազատված գործարքին վերագրվող ապրանքների ներմուծման մասով վճարված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման (պակասեցման) և ներառվում են ապրանքների սկզբնական արժեքում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
18.09.2020
N 74
Իրազեկման թերթիկ