Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 78

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Արդյո՞ք միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող վարորդ-վարձու աշխատողներին, բեռնափոխադրման մեկնելու համար պետք է ձևակերպվի գործուղում և հատուցվի համաձայն ՀՀ կառավարության N 2335-Ն որոշման կարգավորումների: Այսինքն արդյո՞ք վարորդի իրականացրած աշխատանքը համարվում է աշխատանքի հիմնական վայրից դուրս կատարվող աշխատանք` հաշվի առնելով, որ վարորդի աշխատանքը բեռնատար քշելն է:

i

Արդյո՞ք բեռնափոխադրման ծառայությունների ժամանակ գործատուի կողմից վարորդ-վարձու աշխատողին կատարվող օրապահիկի և գիշերավարձի հատուցումները կարգավորվում են ՀՀ կառավարության N 711-Ն որոշմամբ: Այսինքն այդպիսի ծառայությունները կարող են համարվել ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս` մշտապես ճանապարհին կատարվող ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի սպասարկման այն աշխատանքները, որոնց տևողությունը գերազանցում է 12 ժամը, և փոխվում է այն օրացուցային օրը, որի ընթացքում հիմնական աշխատավայրից կատարվել է մեկնումը:

ՀՀ Կառավարության N 2335-Ն որոշման կարգավորումների իմաստով ինչ է հասկացվում աշխատող հասկացության տակ` վարձու աշխատող համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իմաստով: Այսինքն քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ/ ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձինք համարվում են աշխատող ՀՀ Կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված կարգավորումների համաձայն:

 

Պատասխան

i

Դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների և աշխատողի գործուղման վերաբերյալ կարգավորումները սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 205-րդ և 209-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով:

Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ, որի համաձայն` գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է, և աշխատողները գործուղման են մեկնում գործատուի անհատական իրավական ակտի համաձայն:

ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշմամբ սահմանված են, դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման չափերը, ինչպես նաև այդ աշխատանքների բնորոշումը, որին համապատասխան` տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքներ են համարվում ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս` մշտապես ճանապարհին կատարվող ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի սպասարկման այն աշխատանքները, որոնց տևողությունը գերազանցում է 12 ժամը, և փոխվում է այն օրացուցային օրը, որի ընթացքում հիմնական աշխատավայրից կատարվել է մեկնումը:

Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով նույնաբովանդակ հարցի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշումը` հայտնում ենք, որ միջազգային փոխադրումներով զբաղված վարորդների աշխատանքը համապատասխանում է ՀՀ կառավարության 08.06.2017թ. N 711-Ն որոշմամբ սահմանված տեղափոխման բնույթի աշխատանքներին, եթե դրա տևողությունը գերազանցում է 12 ժամը և փոխվում է այն օրացուցային օրը, որի ընթացքում հիմնական աշխատավայրից կատարվել է մեկնումը: Տվյալ դեպքում միջազգային փոխադրումներում զբաղված վարորդների աշխատանքը միաժամանակ չի կարող հանդիսանալ նաև գործուղում:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված` գործուղման վերաբերյալ կարգավորումները վերաբերվում են միայն աշխատանքային պայմանագրերով աշխատողներին:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.09.2020
N 78
Իրազեկման թերթիկ