ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 հոկտեմբերի 2020 թվականի N 29-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռենտգեն կաբինետների» N 2.6.3-004-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 26-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
i
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`»,
2) ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելվածի 3-րդ կետը:
i
2. ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի «Հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.003-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 01-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
i
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`»,
2) ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելվածի 13-րդ կետը:
i
3. ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի «Աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1.-027-2013 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 15-ի N 348 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 14-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
i
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`»,
2) ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելված 1-ի 31-րդ կետը:
i
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 12 հոկտեմբերի 2020 թվական: