Սեղմել Esc փակելու համար:
«ԴՈՂԱԳՈՐԾ-1» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴՈՂԱԳՈՐԾ-1» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻ ...

 

 

040.0689.310701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2001 թվականի N 689

 

i

«ԴՈՂԱԳՈՐԾ-1» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ԹԻԷՍ-ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ՔՈՌՓ. (TS-INVESTMENT CORP.) (ԱՄՆ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 136 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Թիէս-Ինվեսթմենթ Քոռփ. (TS-INVESTMENT CORP.) (ԱՄՆ) ընկերության կողմից «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերությունում ներդրում կատարելու առաջարկը, այդ ընկերության հետ վարված բանակցության արդյունքները և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 24-ի N 136 որոշման 2-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով:

2. «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնել հետևյալ պայմաններով`

տեղաբաշխվող բաժնետոմսերի քանակը և ձևը` 75000 սովորական անվանական բաժնետոմս.

տեղաբաշխման գինը` 10000 հազ. դրամ.

տեղաբաշխման ժամկետը` մինչև 2001 թվականի օգոստոսի 31-ը:

3. Հավանություն տալ «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացակարգի և ձեռքբերման պայմանների մասին» պայմանագրի ընդհանուր դրույթներին:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` նախաձեռնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության և Թիէս-Ինվեսթմենթ Քոռփ. (TS-INVESTMENT CORP.) ընկերության միջև «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացակարգի և ձեռքբերման պայմանների մասին» պայմանագրի կնքումը:

5. «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերությանը վճարված շահաբաժիններն ուղղել «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարմանը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի ճանապարհով «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտով ջրօգտագործման, ինչպես նաև արտահոսքերի ու արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` թույլատրել «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերությանն իրականացնել արտադրական գործունեություն` ընկերությանը հանձնված մասնաշենքերի նախագծային փաստաթղթերով սահմանված 7 բալ սեյսմակայունության նորմատիվներին համապատասխան:

9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ֆինանսավորման առկայության դեպքում ապահովել «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտով բնական գազի, էլեկտրաէներգիայի և գոլորշու մատակարարումը և նրա հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

i

10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 24-ի «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին» N 136 որոշման 4-րդ կետը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.07.2001
N 689
Որոշում